Ի աջակցություն «Հաց բերողի». Նստացույցի մասնակիցների գիշերը Ազատության հրապարակում հանգիստ է անցել
Ի աջակցություն «Հաց բերողի» նստացույց անող ակտիվիստների երկրորդ գիշերը Երեւանի Ազատության հրապարակում հանգիստ է անցել: Այս մասին այսօր՝ մարտի 1-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց նստացույցի կազմակերպիչներից Շահեն Հարությունյանը: Նա նշեց, որ Ազատության հրապարակում գիշերել են շուրջ 30 հոգով, սակայն, մինչեւ լուսաբաց մնացել է 16-ը:
«Նախորդ գիշերվա համեմատ շատ էինք, շատերը գնացին մինչեւ լուսաբաց չմնացին»,-ասաց նա՝ նշելով, որ իրենց հսկել են ոստիկաններ:
Շահեն Հարությունյանի խոսքով, շարունակելու են իրենց նստացույցն այնքան ժամանակ, մինչեւ «Սասնա ծռեր» խմբին հաց տանելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանը ազատ արձակվի: