Թիլերսոն. Մենք դեռ հեռու ենք Փհենյանի հետ ուղիղ բանակցություններից
Այս թեմայով
- ԱՄՆ-ը մտադիր չէ պատժամիջոցներ սահմանել «Հյուսիսային հոսք-2»-ի դեմ
- Պատերազմի հետեւանքով բաժանված ընտանիքների հանդիպում
- Կորեայի Հանրապետության եւ ԿԺԴՀ-ի գագաթնաժողովը կկայանա սեպտեմբերի 12-ին կամ 13-ին Փհենյանում
- Սեուլի եւ Փհենյանի առաջնորդների հանդիպումը կարող է կայանալ Հյուսիսային Կորեայի մայրաքաղաքում
ԱՄՆ-ն երկար ճանապարհ է անցել Հյուսիսային Կորեայի հետ բանակցելու համար: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, հաղորդում է AFP-ն:
Նրա խոսքով` Փհենյանից ազդանշանները կարող են դրական լինել, սակայն Հյուսիսային Կորեայի ղեկավարի հետ լարված բանակցությունները առաջիկա օրերին չեն կայանա: «Կարծում եմ, ինչպես նախագահ Թրամփն է ասել (կան), դրական ազդանշաններ, որոնք Սեուլի հետ երկխոսության միջոցով գալիս են Հյուսիսային Կորեայից», -լրագրողներին ասել է նա:
«Բայց եթե խոսենք ուղղակի բանակցությունների մասին, մենք դրանից հեռու ենք, մենք պարզապես պետք է իրատես լինենք», - ասել է Թիլերսոնը: Նրա կարծիքով, առաջին քայլը կլինի բանակցությունների շուրջ բանակցությունները` պարզելու համար «արդյոք պայմանները ընդունելի են նրա համար, որպեսզի սկսենք մտածել բանակցությունների մասին»: