ԱՄՆ-ը մտադիր չէ պատժամիջոցներ սահմանել «Հյուսիսային հոսք-2»-ի դեմ
Այս թեմայով
- Հայտնի են դարձել Թրամփի եւ Կիմ Չեն Ընի հանդիպման հնարավոր վայրերը
- Կիմ Չեն Ընը կնոջ հետ այցելել է հարավկորեացի երաժիշտների համերգին Փհենյանում
- Հյուսիսային Կորեան նոր միջուկային փորձարկման է նախապատրաստվում. Ճապոնիայի ԱԳՆ
- Կիմ Չեն Ընը ՄՕԿ ղեկավարի հետ քննարկել է ԿԺԴՀ-ի մասնակցությունը հաջորդ Օլիմպիադային
ԱՄՆ-ը մտադիր չէ պատժամիջոցներ սահմանել «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարական աշխատանքներին մասնակցող ընկերությունների դեմ: Ինչպես գրում է РИА Новости-ն՝ այս մասին լրագրողներին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ հանդիպումից հետո:
«Մենք մտադիր չենք դա անել: Պարզապես մենք կարծում են, որ, ցավոք, գերմանացի ժողովուրդը տարեկան միլիարդավոր դոլարներ է վճարում ՌԴ-ից ստացված էներգետիկ ռեսուրսների համար: Եվ ես կարող եմ հավաստիացնել՝ գերմանացի ժողովրդին դա դուր չի գալիս»,- նշել է Թրամփը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Միացյալ Նահանգների էներգետիկայի նախարար Ռիք Փերին հայտարարել է, որ Վաշինգտոնը մտադիր է հավելյալ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի էներգետիկայի ոլորտի և «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցման նախագծի դեմ: