1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 23 ապրիլի 2018թ., 00:00
Քեմբրիջի դքսուհին լույս աշխարհ է բերել 3-րդ երեխային Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց Դաշնակցության այսօրվա առաքելությունը Հենրիխ Մխիթարյանն արձագանքել է հայաստանյան ցույցերին Նիկոլ Փաշինյանը եւ Արարատ Միրզոյանը դուրս եկան Ձերբակալվածների պահման վայրից «Այս շարժումը չեն կարող լռեցնել». Ջոն Դոլմայան «Անօրինական հավաքներին և զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով 41 ձերբակալված կա» Հրանտ Մարգարյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ Ապրիլի 24-ին հեռու մնացեք ներքին լարվածություն առաջացնող քայլերից. Մեծի Տանն Կիլիկիո կոչը Արցախի ՊՆ-ն դատապարտում է բանակը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու բոլոր փորձերը. հայտարարություն Զինված ուժերը պետք է քաղաքական գործընթացներից դուրս լինեն. ՊՆ հայատարարությունը Նիկոլ Փաշինյանը գտնվում է Երևանի ձերբակալվածների պահման վայրում. Լենա Նազարյան Քեյթ Միդլթոնը հոսպիտալացվել է (լուսանկարներ) Վիգեն Սարգսյանը իրավապահ մարմիններին ուղղված ցուցարարների կողմն անցնելու կոչերը դեմագոգիա է համարում Դիմել եմ Գլխավոր դատախազին, որ հետ վերցնի ԱԺ պատգամավորների վերաբերյալ միջնորդությունը. Կարեն Կարապետյան Կարատեի հնարք ու կարմիր քարտ՝ Բրազիլիայի առաջնությունից Գյումրի-Երեւան գնացքի նյարդերն էլ չդիմացան Ոստիկանությունը պատրաստակամություն է հայտնել «ապահովել հավաքի բնականոն ընթացքը» Փակված աշակերտներն օգնության են կանչել ԱԻՆ-ին Գոհ են հասցրած հարվածներից եւ վնասներից Ազատության հրապարակից բողոքի երթը մեկնարկեց. ներկա են քառօրյա պատերազմի մասնակիցները (ուղիղ) Մոհամեդ Սալահը՝ Պրեմյեր լիգայի լավագույն ֆուտբոլիստ Վիգեն Սարգսյանի ասուլիսը (Տեսանյութ) Ժողովրդի վրա ուժ կիրառելու դեպքում հարցը կբարձրացնեմ միջազգային բարձր ատյաններում Ստացվել է 151 ահազանգ, վերացվել է փաստաբանի աշխատանքի խոչընդոտի 9 դեպք. ՄԻՊ Արա Բաբլոյանն այս գիշեր հանդիպել եւ զրուցել է Սասուն Միքայելյանի, Արարատ Միրզոյանի եւ Նիկոլ Փաշինյանի հետ Ալեքսիս Օհանյանը՝ Հայաստանի իրավիճակի մասին Բողոքի ակցիաները շարունակվում են (Ուղիղ միացում) «Մանչեսթեր Սիթիի» երկրպագուները մտել են խաղադաշտ եւ տոնել չեմպիոնությունը Սկրիպալներին թունավորել է ռուսական հատուկ ծառայությունների նախկին աշխատակիցը Պեդրո Ագրամունտին կասկածում են Ադրբեջանի օգտին կոռուպցիոն գործունեություն ծավալելու մեջ Ավստրալիայում երկու սթաֆորդշիրյան բուլտերիերները գրավել են համացանցի օգտատերերի սրտերը (լուսանկարներ) Արա Բաբլոյանը ուղևորվել է հանդիպելու ձերբակալված պատգամավորների հետ Թաիլանդում անհայտ ծագման օբյեկտն ընկել է ուղիղ ավտոճանապարհի վրա Ելենա Քուրդիան. Это вопящее чмо и есть народ? Հենց հիմա քաղաքը դղրդում է Երկիրը լուծումների սպասման մեջ է Օրվա լուսանկար. Ջավախքը մեր հետ է ԲՀԿ-ն իշխանությանն ու «Իմ քայլը» նախաձեռնությանը կոչ է անում նստել բանակցությունների սեղանի շուրջ Էս վիճակից կամ ազգովի պարտված ենք դուրս գալու, կամ շահած Դուբայում 68 հարկանի երկնաքեր է այրվում (տեսանյութ) Պետք է շարունակել երկխոսելու հնարավորություններ փնտրել. Արմեն Սարգսյանի հայտարարությունը Զանգվածային անկարգությունների գործով ձերբակալվել է եւս 24 ցուցարար Ի՞նչ էր նկատի ունեցել Սերժ Սարգսյանը՝ մարտի 1-ից դասեր չքաղելու մասին արտահայտությամբ Բերման է ենթարկվել 253 քաղաքացի Մենք կոչ ենք անում կառավարությանը հանդես բերել զսպվածություն. ԱՄՆ դեսպանատուն Մկրտիչ Արզումանյանը հրաժարվել է կոչումից Ոստիկանությունը լիարժեք օգտագործելու է իրավաչափ պետական հարկադրանքի իր գործիքակազմը. հայտարարություն Ազգային Ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միզոյանը եւ Սասուն Միքայելյանը ձերբակալվել են Էռնա Յուզբաշյանը հրաժարվել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչումից Երեւանի հիվանդանոցներում հանրահավաքների ընթացքում տուժած 10 քաղաքացի կա Իշխանությունների արձագանքն ու գործողությունները պետք է բխեն միայն ժողովրդի, պետության շահից Նիկոլ Փաշինյանի կոչը Եվրամիությունը Երեւանում կատարվող իրադարձությունների մասին Արցախի նախագահը հանդիպել է կաթողիկոսին, քննարկել երեւանյան իրադարձությունները Պայթյուն եւ 31 զոհ «Լարվածության ցանկացած աճ այլևս կարող է հանգեցնել մարդու իրավունքների տեսանկյունից անդառնալի հետևանքների». ՀՀ օմբուդսմեն Հանրապետության հրապարակից ցուցարարներ են բերման ենթարկվում «Ես խնդրանք ունեմ, որ պարոն Փաշինյանը և պարոն Սարգսյանը նորից հանդիպեն». Էդմոն Մարուքյան «Ազատության» լրագրող Նաիրա Բուլղադարյանը հարձակման է ենթարկվել Այս իրավիճակում երկխոսությունը չէր կարող արդյունքներ տալ Ոստիկանությունը իրավունք ունի ցրելու հավաքը. Արդարադատության նախարարություն ՀԱՎԱՔԻ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՈՐՈՇՈՒՄ Լարված իրավիճակ Էրեբունիում (Ուղիղ միացում) Նիկոլ Փաշինյանի և Սերժ Սարգսյանի բանակցությունները Լրատվամիջոցները հաղորդում են Էր Ռիադի թագավորական պալատի մոտ հրաձգության մասին Շվեյցարիայում ներկայացրել են ամենամեծ էլեկտրական մեքենան Դիմակավորված ոստիկանները բերման են ենթարկել Դավիթ Սանասարյանին Վաղը տեղի կունենան բանակցություններ Նիկոլ Փաշինյանի և Սերժ Սարգսյանի միջև abc News-ը Հայաստանի մասին Երթ չի լինելու. Համերգ են անում Հանրապետության հրապարակում ՀՔԾ-ն ձերբակալել է Արմեն Գրիգորյանին «Յուրաքանչյուրը պետք է զիջումների գնա». Շառլ Ազնավուրը մտահոգված է Հայաստանում ստեղծված իրավիճակով Նախագահ Արմեն Սարգսյանը եկել է Հանրապետության հրապարակ (Տեսանյութ) Ինչպես է ուժեղ քամին քշում Հռոմի պապի գլխարկը (լուսանկարներ) Յուրա Մովսիսյանը որակազրկվել է (տեսանյութ) Մոսկվան ԱՄՆ-ին եւ Կորեային կոչ է անում Կորեական թերակղզում ռազմական ակտիվությունը կրճատել Եղանակը Հայաստանում. Օդի ջերմաստիճանը գիշերը կնվազի Ցանկացած հայկական ընդդիմություն ինչ որ պահից կանգնում է մի երկընտրանքի առաջ Բանակցային օրակարգի տարբերակ
Հարցում

Հոգեբույժներ Երեւանի ավագանիում կամ ծեծը մի օր պետք է լիներ

Երեւանու ավագանու ՀՀԿ խմբակցության մի շարք անդամներ այսօր ծեծեցին «Երկիր ծիրանի» խմբակցության կին անդամներին, բայց ամեն ինչ սկսվեց դեռ երեկ, երբ Նուբարաշենի բանտի հարակից շենքերի բնակիչները փակել էին դեպի քրեակատարողական հիմնարկ տանող ճանապարհը։

Բողոքի նման ակցիայի պատճառը բանտի՝ տարիներ շարունակ վթարային վիճակում գտնվող կոյուղին է, որի խցանված լինելու պատճառով տարածքում ամենուր գարշահոտություն է եւ հակասանիտարական վիճակ։

Եթե ուշադրություն դարձնեք, ապա խնդիրն առկա է եղել Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ, բայց այդ նույն նուբարաշենցիները, ինչպես նաեւ Երեւանի մյուս վարչական շրջանի ընտրողների մի զգալի մասը նյութական կամ գաղափարական դրդապատճառներից ելնելով ընտրեցին ՀՀԿ-ին՝ ավագանու անդամ դարձնելով նաեւ նրանց, ովքեր փետրվարի 13-ին ծեծեցին ավագանու ընդդիմադիր կին անդամներին:

Ամեն ինչ այս աշխարհում փոխկապակցված է: Եթե երեւանցին կարող է ձայն տալ ԺԷԿ-ի Սուրոյին, կարատեիստ Գոռին, մյուս-մյուսներին, ապա մի օր պետք է հայհոյանք հնչեր, մի օր էլ ծեծ լիներ: Ինչպես ասում են, եթե ներկայացման ժամանակ պատից հրացան է կախված, ապա այն պետք է մի օր կրակի: Այնպես որ, եթե Գոռ Վարդանյանը կամ Սուրոն ավագանիում են, ապա մի օր էլ պետք է ծեծ լիներ:

Իհարկե, նուբարաշանցիների բողոքը «Երկիր ծիրանին» պետք է այլ կերպ ներկայացներ, առանց օդը թունավորելու, բայց դա դեռ չի նշանակում, որ ինչ որ մեկը պետք է իրավունք ունենա հարվածել ավագանու անդամին, անկախ նրանից, թե նա ընդդիմադիր է, կին, թե տղամարդ:

Եւ այս տրամաբանության մեջ նորմալ է, որ Տարոն Մարգարյանն էլ ներողություն չի խնդրել: Նա իր ընկերների հետ եկել է այն եզրահանգման, որ խփողները «ճշտով» են եղել: Սա Երեւանի ավագանին է, որն ընտրվել է երեւանցիների մասնակցությամբ՝ ակտիվ, թե պասիվ: Սա մեր դաժան իրականությունն է: Իսկ ամեն ինչ սկսվեց նուբարաշենցիներից, որոնք տարիներ շարունակ հանդուրժել են կեղտաջրերը եւ գարշահոտը:

Եւ այս ամենը չէր կարող չավարտվել առանց հոգեբուժարանի ներկայացուցիչների հայտնվելու: Տրագիկոմդեիայի ժանրը հենց դա էր պահանջում: Նրանք այնպես էին նայում Զարուհի Փոստանջյանին եւ նրա գործընկերներին, ինչպես հայտնի ֆիլմում հոգեբույժները նայում էին հոգեբուժարանում հայտնված Շուրիկին:
Իսկապես, առանց հոգեբույժների այստեղ գործը չէր ավարտվի:

Գեղամ Նազարյան

Գլխավոր խմբագիր

Top-News.am

website by Sargssyan