Հայտնի է դարձել Բաքվի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի նախնական պատճառը (Տեսանյութ)
Այս թեմայով
Նախնական տվյալներով՝ գազի արտահոսքն է դարձել Բաքվի կենտրոնում մետրոյի կայարանի մոտ տեղի ունեցած պայթյունի պատճառը, զոհերի մասին տվյալներ չկան, կան տուժածներ, հայտնել է «Ազերիգազ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Ռուսլան Ալիեւը։
«Նախնական տվյալներով, պայթյունի պատճառը արտահոսքն էր։ Բառացիորեն երեկ այս տարածքում աշխատանքներ էին իրականացվում, ըստ երեւույթին, գազատարն են վնասել։ Կատարվածի պատճառով անջատվել է հազարավոր բաժանորդների գազամատակարարումը։ Զոհերի մասին տվյալներ չկան, կան տուժածներ» ասել է Ալիեւը լրագրողներին։
Ավելի վաղ ականատեսները ՌԻԱ Նովոստիին հայտնել էին, որ մետրոյի «Մայիսի 28» կայարանի մոտ՝ Բաքվի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել։ Նրանց խոսքով՝ պայթյունը տեղի է ունեցել բնակելի շենքում, որը գտնվում է Դիլյարա Ալիեւայի անվան փողոցում։ Մոտակա առեւտրի կետերը վնասվել են։ Ադրբեջանի «Սպուտնիկ» գործաակալությունն էլ, վկայակոչելով ոստիկաններին, հայտնում է երկու զոհերի մասին։