Ահա թե ինչու ենք վատ ապրում կամ ովքեր են մեղավորները
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 16 օգոստոսի 2018թ., 00:00
Իսկ Սերժ Սարգսյանն ընդամենը կարող է հարցաքննվել Հայհոյանքը փաստի սովից է «Հարավկովկասյան երկաթուղի»-ում գործողությունները դեռևս գաղտնիության շրջանակում են Ի՞նչ է սպասում ՀՀ քաղաքացին Փաշինյանի կառավարությունից Երեւանում ընտրությունները կկայանան սեպտեմբերի 16-26-ն ընկած ժամկետում Քանյե Ուեսթը խոստովանել է, որ ցանկանում է սեքսով զբաղվել միանգամից չորս քույրերի հետ 21-ամյա սիրիահայ աղջիկը վերականգնվող էներգիայով աշխատող սարք է ստեղծել ինքնաթիռների համար Նոր փուլ, որտեղ բարեփոխումները ֆորսաժի են ենթարկվելու Թուրքիայում դատարանը որոշում է կայացրել ազատ արձակել Amnesty International-ի տեղի ղեկավարին ԱՄՆ-ն ողջունել է Ադրբեջանի դատարանի որոշումը «Սիլաչի» հյուրանոցում ռումբի մասին ահազանգը ևս կեղծ էր Թուրքիան ու Ռուսաստանը քննարկում են վիզային ռեժիմի չեղարկման հնարավորությունը. Չավուշօղլու Թուրքական ֆուտբոլային ակումբը վաճառել է 18 խաղացողի ու ստացված գումարով 10 հատ այծ գնել Ադրբեջանցի պատգամավորը հայտնել է ՀԱՊԿ-ին անդամակցելու նպատակահարմարության մասին Հարկային վարչարարությանն առնչվող խնդիրներ զբոսաշրջության ոլորտում Ամերիկացի բասկետբոլիստի նյարդերը տեղի են տվել խաղի ժամանակ Արարատի մարզպետին դատի են տվել Նիկոլ Փաշինյանի օգնականը` դեսպան ԱՄՆ–ում Խուզարկություններ «Հարավկովկասյան երկաթուղի»-ում 21-ամյա սիրիահայ աղջիկը վերականգնվող էներգիայով աշխատող սարք է ստեղծել ինքնաթիռների համար Օլգա Բուզովան պարծեցել է ցնցող մարմնով (ֆոտո) Իտալիայի իշխանություններն ասել են՝ ով է կամրջի ողբերգական փլուզման մեղավորը Ներկայացվել է Չեմպիոնների լիգայի նոր գնդակը Ջենովայում կամուրջի փլուզման հետեւանքով ավելի քան 600 մարդ անօթեւան է մնացել Նոր մանրամասներ նույնասեռականների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի մասին Վերին Լարսում բեռնատարների կուտակումները շարունակվում են Ինձ հետապնդելու միակ պատճառը ազգանունս է, որով միայն հպարտանում եմ. Անահիտ Ֆարմանյան Ժիրինովսկին ցանկանում է վերականգնել ԽՍՀՄ-ը Բացահայտվել են զինծառայությունից ապօրինի ազատելու նպատակով կաշառք ստանալու դեպքեր Դոն Պիպոյի կալանքը 2 ամսով երկարաձգվեց Ադրբեջանական հեռուստաալիքով ցուցադրված Մեծ Հայքի քարտեզը զայրացրել է ադրբեջանցիներին (տեսանյութ) Կրասնոդարի երկրամասում Հայաստանի խանդոտ քաղաքացին պատվիրել է նախկին ընկերուհու սպանությունը ԶՈՒ թիկունքի պետն ազատվեց աշխատանքից Դոլարի ու եվրոյի փոխարժեքը նվազել է Հայաստանն առաջարկել է ՀԱՊԿ ԱԽ-ում լիազորությունները հանձնել երկրի վարչապետին Օլեգ Եսայանը հետ է կանչվել Բելառուսում ՀՀ դեսպանի պաշտոնից, այդ պաշտոնում նշանակվել է Արմեն Ղևոնդյանը Եղանակը Հայաստանում. օդի ջերմաստիճանը կբարձրանա Կառավարության 3-րդ մասնաշենքում տեղադրված ռումբի մասին ահազանգը կեղծ է եղել Թութակը անպարկեշտ ձեւով հայհոյել է իրեն օգնության եկած փրկարարին (տեսանյութ) Քաղաքացին սպառնում է պայթեցնել ՀՀ Առողջապահության նախարարության շենքը. աշխատողներին տարհանում են Իտալիայում կամրջի փլվելու հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 38-ի (Տեսանյութեր) Թաքնված հարուստը. որքան ունեցվածք ունի թիվ մեկ բանտապետը Գյումրիում տղամարդը ջեռուցիչով և խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել այլ տղամարդու. (տեսանյութ) Պուտինի դասղեկը պատմել է՝ ինչպիսին էր ՌԴ նախագահը դպրոցական տարիներին Արտակարգ դեպք «Նուբարաշեն» ՔԿՀ-ում Ճապոնիայում նախապատրաստվում են հրաբխի՝ «աղետալի» ժայթքմանը ԱՄՆ-ում 11-ամյա երեխան 10 րոպեում կոտրել է ընտրական համակարգի կայքի կրկնօրինակը Լոնդոնը չի պատրաստվում Վաշինգտոնի պահանջով պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ Բաքվում ի պաշտպանություն Թուրքիայի դոլարներ են այրել Չեմպիոնների լիգա. Որակավորման վերջին փուլի զույգերը Ալյուրը թանկացել է. առաջիկայում կվերանայվի կա՛մ հացի գինը, կա՛մ քաշը Դասագրքերը դպրոցներում կհատկացվեն ներդրումային գումարներով Թուրքիայի ճգնաժամը շատերին է վնասելու իր սահմաններից դուրս Սուրիկ Խաչատրյանի որդիները դարձել են պետական կառույցների համար կռվախնձոր Մարտի 1–ի գործով հարցաքննվել է արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը Թուրքիան կտրուկ բարձրացրել է մի շարք ամերիկյան ապրանքների մաքսատուրքերը Աշնանը 15-22 դեսպան հետ է կանչվելու Հայաստան Արջը գնացել է գինու եւ օղու խանութ Ամերիկացի կոնգրեսականն Ադրբեջանում է. անվտանգությո՞ւն, թե՞ գաղտնի միաբանություն VARDA-ի աննկարագրելի կրքոտ պարը Երեւանում գործը հասավ նրան, որ համասեռամոլներն արդեն ոստիկանությունում ոստիկան են ծեծում (Տեսանյութ) Turkish Airlines–ը բոյկոտելու է ամերիկյան ընկերությունների գովազդները ՀԱՊԿ միացյալ շտաբի ներկայացուցիչների հերթական խորհրդակցությունը Երևանում Նիկոլ Փաշինյանը որևէ ուղղակի կամ անուղղակի կապ չունի «Էրեբունի պլազայում» տեղի ունեցածի հետ Բաքվում խաբեբաները գունավոր պրինտերով մանաթ են տպել Թուրքիան չի սատարել ՌԴ–ի դեմ պատժամիջոցները, չի սատարի նաեւ Իրանի դեպքում Լուկաշենկոն հեռացրել է երկու նախարարի եւ հայտարարել ԱԽ քարտուղարի ծառայական անհամապատասխանության մասին Լարսի անցակետում գերծանր վիճակը շարունակվում է Սա ոչ այլ ինչ է, քան այլախոհության բիրտ ճնշում. Երկրորդ նախագահի գրասենյակը տապալված ասուլիսի մասին Վերա Բրեժնևան ցուցադրել է գեղեցիկ կազմվածքը Տղերքը խմել էին ու քնա՞ծ մնացել ԱՄՆ-ն թիկունքից հարվածեց Թուրքիային Նախիջևանյան ուղղությամբ ադրբեջանական ուժերի վերադիրքավորման փորձերն ամեն կերպ կանխվելու են Վրացական կողմում սպասող ավտոշարասյան երկարությունը կազմում է 3,5 կմ Amazon-ը կարող է դառնալ 1 տրլն դոլար արժեքով 2-րդ ընկերությունն աշխարհում Վլադ Լիստևի գործընկերն ասել է՝ ով է նրա սպանության պատվիրատուն Ռուսաստանցի միլիարդատերերն ուրբաթ 4,1 միլիարդ դոլար են կորցրել Թոփլես Քիմ Քարդաշյանն անկողնում Ադրբեջանի կողմից գերեվարված Կարեն Ղազարյանի վերադարձի հարցը գտնվում է ուշադրության կենտրոնում NBA-ի աստղը ծեծկռտուքի մասնակից է դարձել գիշերային ակումբում
Հարցում

Ահա թե ինչու ենք վատ ապրում կամ ովքեր են մեղավորները

Կարելի է քաղաքագիտական շատ խորը կամ ոչ այնքան խորը վերլուծություններ անել ցույց տալու համար, թե ինչու մեր երկիրը երկիր չի դառնում կամ ինչու է ձգվում անցումային փուլը, բայց ամեն ինչ շատ ավելի պարզ է, քան կարող է թվալ շատերին: 

Իհարկե, բազմաթիվ եզրույթներով կարելի է բացատրել, թե ինչու բիզնեսը սերտաճեց պետության հետ կամ ինչու այդպես էլ չկարողացանք ժողովրդավարական ընտրություններ իրականացնել: Կարելի է մեղադրել բոլոր երեք նախագահներին, բոլոր վարչապետերին, անգամ ընդդիամադիրներին: Կարելի է քննադատել եւ անգամ պետք է, բայց մենք վերջապես պետք է խոստովանենք, թե որն է կամ ինչն է մեր թշվառության պատճառը:

Ոմանք զարգացման բացակայության, առաջընթացի համար մեղադրում են խորհրդային եւ սոցիալիստական անցյալին: Անկասկած, խորհրդային ժառանգությունն իր դերը խաղում է, բայց եթե լայն բացենք մեր աչքերը, ապա կտեսնենք զարգացող Լիտվան, Էստոնիան, Սլովակիան եւ անգամ Ռումինիան:

Անկեղծ լինենք: Մեր զարգացման խոչընդոտը հենց մենք ենք: Սլովակները, լիտվացիները, չեխերը ձգտում չունեն ճոխության: Նրանք ձգտում ունեն լավ եւ արժանապատիվ ապրելու: Իսկ մենք ձգտում ենք ճոխության:

Քանի դեռ մենք ձգտում ենք ճոխության, ձգտում ենք զուգարանակոնքերը ոսկեզօծել, դռան բռնակները ոսկուց պատվիրել, թանկարժեք ավտոմեքենա ձեռք բերել հարազատներին եւ ընկերներին ճաքացնելու համար, բայց գոնե մի օր երեխաներին զբոսայգի չենք տանում, մենք դատապարտված ենք ապրել թույլ զարգացած եւ կոռուպցիայի մեջ թաթախված երկրում, որտեղ մարդիկ իրար կծեծեն վայրկյան առաջ ընտրակաշառքը վերցնելու համար:

Միանգամից ասենք՝ ընտրակաշառքի մեղավորը իշխանություններն են, բայց մի հարց՝ ո՞ւմ պետք է բաժանեն ընտրակաշառքը, եթե այն վերցնող չլինի: Եթե մարդը ունենա արժանապատվության զգացում, լավ ապրելու ձգտում, ապա հաստատ ոչ ընտրակաշառք կբաժանի, ոչ էլ այն կվերցնի: Որեւէ մեկը որեւէ մեկին, առավել եւս հարյուր հազարներին չի կարող ստիպել, պարտադրել ընտրակաշառք վերցնել, եւ նույնիսկ բաժանել, եթե չլինի ճոխության ձգտումը:

Ճոխության ձգտումը միջնադարյան, արեւելյան հիվանդություն է: Մինչեւ սա չհասկանանք եւ չգիտակցենք, զարգացման եւ կոռուպցիայի վերացման, արդար ընտրությունների անցկացման, արդար դատական համակարգի մասին կարող ենք մոռանալ:

Բնականաբար, կարող է հարց առաջանալ, թե ինչպե՞ս պետք է հասարակությունը առողջանա: Իհարկե, եթե սպասենք, որ հասարակությունը ներքեւից կրթվելով կհասնի որոշակի մակարդակի, ապա կարող ենք սպասել հարյուրավոր տարիներ: Մեզ պետք է ընդամենն իշխանություն, որն իր առաջ խնդիր դնի վերացնել այս արատավոր երեւույթը: Դատապարտի ճոխության ձգտումը, օրենքներով, կարգադրություններով կանխի դա, սեփական օրինակով նպաստի առողջ միջավայրի հաստատմանը:

Հենց սլովակների կամ ավստրիացիների, լիտվացիների կամ չեխերի նման հասկանանք, որ մեր ընտանիքների բարեկեցության բարձրացումն ազգի մյուս հատվածի հաշվին իրականացնելը պարզապես հակապետական, հակաազգային քայլ է, հենց այդ ժամանակ էլ մենք կբռնենք զարգացման ճանապարհը:

Հատուկ ընդգծենք, որ այսօր իրենց ընտանիքները հարստացնել այլոց հաշվին ձգտում են ոչ միայն մեծ ու փոքր պաշտոնյաները, այլ հասարակության անդամների ճնշող մեծամասնությունը: «Եղունգ ունես գլուխդ քորի»,- ամոթալի ասացվածքը քանի դեռ աշխատում է, ապա զարգացման եւ բարգավաճման մասին կարող եք մոռանալ: Երբ բոլորը բարձրաձայն բողոքում են գնաճից, բայց ներքուստ ուրախանում են, մտածելով, որ ինչ-ինչ նեղ անձնական օգուտներ կքաղեն, մեծ արժեքների եւ գաղափարների մասին խոսելն ավելորդ է:

Մենք այսօր էլ հրաշալի հնարավորություն ունենք բռնել զարգացման, առաջընթացի, ժողովրդավարության ճանապարհը, բայց դրա համար ընդամենը պետք է ձգտել դրան, այլ ոչ թե երազել մի «բարի» կառավարչի մասին, որը պետք է գա եւ «լավ նայի» ժողովրդին: Իսկ կառավարիչն էլ պետք է կամք եւ ուժ ունենա իրեն արեւելյան տիպի «բարի» կամ «չար» կառավարիչ համարելուց:

Գերմանացին, չեխը, ֆինը, էստոնացին հրաշալի հասկանում են, որ բյուջետային միջոցների հափշտակումը եւ անորակ ճանապրհների, կամուրջների, դպրոցների, մանկապարտեզների կառուցումը ոչ միայն հակաօրինական, այլ ազգի եւ սեփական ընտանիքների դեմ ուղղված արարք է: Մենք դա դեռ չենք հասկացել: Մենք շատ նորմալ ենք համարում բյուջեից, հիմնարկից գողանալը եւ տուն տանելը: 

Քանի դեռ չենք հասկացել, որ գողանալով բյուջեից ոչ մեզ ենք օգուտ տալիս, ոչ մեր ընտանիքի անդամներին, առաջընթացի մասին կարող ենք մոռանալ: Ամեն ինչ շատ պարզ է եւ հասկանալի: Մենք մեր մտածողությունը պետք է փոխենք:

Մեր երկրում անգամ հարգում են բյուջեն գողացողներին, հիանում հարկային կամ այլ մարմիններում աշխատող հարստահարիչներին եւ երազում, որ իրենց երեխաները մի օր կհայտնվեն դատախազությունում, հարկայինում, մաքսայինում կամ մեկ այլ ոլորտում՝ բյուջեն գողանալու կամ այլոց հարստահարելու կամ կաշառք վերցնելու համար: Քանի դեռ գողը, ավազակը մեզ մոտ հարգված մարդիկ են, մնացած բոլոր խոսակցությունները զարգացման մասին ավելորդություն են:

Եւ երբ մենք կատենք եւ չենք ընդունի ճոխությունը եւ դրան ձգտումը, երբ կհասկանանք, որ գողանալը բյուջեից հակապետական եւ ազգի դեմ ուղղված ծանր հանցագործություն է, երբ կհասկանանք, որ չի կարելի երեխաներին տեղավորել աշխատանքի մի տեղ, որտեղ իրենք անելիք չունեն, երբ կհասկանանք, որ չի կարելի երազել, որ երեխաները գող ու ավազակ դառնան, մենք կունենանք նորմալ եւ զարգացած պետություն, առողջ հասարակարգով, որտեղ բարձրագույն արժեքը մարդն է եւ նրա ազատությունը:

Վստահ եղեք, երբ մարդը արժանապատվության բարձր զգացում ունենա, որեւէ մեկը նրան ընտրության ժամանակ չի կարող փող առաջարկել կամ պարտադրել «ձայն բերել»:

Եւ հիմա եթե բարձրագույն իշխանությունն իրոք հասկացել է, որ մեր երկրին անհրաժեշտ է դուրս գալ ճահճից, ապա պետք է արմատական քայլերով նախ միջավայրը փոխի, արժեքային համակարգը, ապա նոր մտածի ներդրումների, զարգացման, ժողովրդավարական բարեփոխումների մասին:

Գեղամ Նազարյան

Top-News.am

website by Sargssyan