1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 23 հոկտեմբերի 2018թ., 00:00
«Իրենց սեփական աշխատանքային թերությունները թող չփաթաթեն ՀՀԿ-ի վզին». Էդուարդ Շարմազանով Հրուշակեղենի հայրենական արտադրողները բողոքում են Քրեական գործ է հարուցվել «Ֆլեշ» ՍՊԸ տնօրենի նկատմամբ «Տնտեսական աճի տեմպը շարունակում է գահավիժել». Հրանտ Բագրատյան Խոշտանգում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության Սևանի բաժնի երեք ծառայողներն ազատության մեջ են ՀՀԿ-ն բոյկոտեց, ԸՕ փոփոխությունները չընդունվեցին Նիկոլ Փաշինյանը կրկին սպառնում է ժողովրդին փողոց հանել Ալավերդու պղնձաձուլական գործարանը փակվել է արտանետումների պատճառով Ճգնաժամի պատճառը պարտադրանքն է Լեւոն Արոնյանը տարել է 2 հաղթանակ եւ կմրցի Սամուել Սեւյանի հետ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը քվեարկության կդրվի 17.30-ին. ԱԺ-ն խորհրդի նիստ է անում Երևանում տեղի ունեցած ծեծկռտուքից կան դանակահարվածներ. բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար Ընտրատեղամասը մոյկայում (Լուսանկարներ) Մենք չենք խուսափում ծանր քաշով և տարիքով մեծ մարդկանց վիրահատելուց. Քանկոր ԲԿ ԱԱԾ–ն բերման է ենթարկել Առաքել Մովսիսյանի (Շմայսի) 4 եղբայրներին Ադրբեջանում կտրուկ նվազել է էշերի գլխաքանակը Նիկոլ Փաշինյանը ժամանակի մեքենա ունի (Լուսանկար) Վենետիկում սարսափած են Նիկոլ Փաշինյանի աջակիցների հնարավոր քայլերից Թուրքիայում զորամասից փախած զինծառայողը պատանդ է վերցրել առևտրի կենտրոնի աշխատակիցներին Վարչապետի թեկնածու կառաջադրվի, թե ոչ, հոկտեմբերի 24-ին արտահերթ նիստ պետք է գումարվի Հարյուրավոր ոչխարներ «ողողել» են Մադրիդի փողոցները (լուսանկարներ) «Երբեմն օգնում է մայրս». Սաակաշվիլին պատմել է Ամստերդամում վարած «համեստ» կյանքի մասին (տեսանյութ) Հետհեղափոխական տարօրինակ ընտրություններ Մթերքներ, որոնք պաշտպանում են տեսողության կորստից Հայաստանը առաջինը կզգա ԵՏՄ–ի ու Իրանի միջեւ ԱԱԳ համաձայնագրի տնտեսական էֆեկտը Ինչ է կատարվում ֆեյսբուքում, երբ գրառում ես անում ՀՀԿ-ն դեմ է Ընտրական օրենսգրքի փոփոխություններին. հայտարարություն ԱԺ-ն չընդունեց ԸՕ 2-րդ ընթերցումն առաջինից հետո 72-ժամում անցկացնելու որոշումը. հարցը բաց մնաց Թենիսիստ Կարեն Խաչանովն առաջին անգամ կարիերայում ընդգրկվել է ATP 20 լավագույնների շարքում Նիկոլ Փաշինյանը հետեւում է Սերժ Սարգսյանի օրինակին Արհեստական խորհրդարան, որտեղ կանայք պարտադրված շատ կլինեն Որպես նախարար ճի՞շտ եք համարում, որ ԸՕ նախագիծն ընդունվի հապշտապ՝ 24 ժամում. Ռուստամյանը՝ Զեյնալյանին Ո՞վ ասաց, որ ռեյտինգայինը մեզ այսօր ձեռք է տալիս. ձայն բերող գործընկերներն այլեւս մեր խմբակցության հետ չեն. Աշոտյան Հայաստանն այսօր Ռուսաստանին մտահոգվելու շատ առիթներ է տալիս. Մարկեդոնով Ինչպես է փոխվել Հայաստանի մայրաքաղաքը. «Орел и Решка. Перезагрузка» հաղորդման վարողները Երևանում (տեսանյութ) Ձեր հարցը լուծողը ես չեմ. տրանսպորտի նախարարի պաշտոնակատարը՝ ցուցարարներին 911 մլն դոլար. Ինդոնեզիայում գնահատել են ավերիչ երկրաշարժի և ցունամիի պատճառած վնասը (լուսանկարներ) Կանադայում օրինականացվելուց երկու օր անց կանեփը վերջացել է Գազավորված ըմպելիքները «սպանում» են սիրտը Երկու կանադացիներ վիճակախաղում ավելի քան հինգ միլիոն դոլար են շահել ԱՄՆ-ում գիշերային ակումբի այցելուները ցատկել են և հատակի հակառակ կողմում հայտնվել Ավստրալիայի հարավ-արևելքում մեկ օրում կայծակի 300 հազար հարված է գրանցվել Սթիվեն Հոքինգի անվասայլակը կվաճառեն աճուրդում «Ղեկը աջ» նախաձեռնությունը բողոքի ակցիա է անցկացնում ԱԺ-ի մոտ Ընտրախախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեն ստացել է 3 հաղորդում Հայտնի է նիհարելու համար լավագույն ալկոհոլային ըմպելիքը Արքայազն Հարին Ավստրալիայում հազարավոր մարդկանց առջև սրտառուչ հայտարարություն է արել Ոստիկանները Գյումրու Ռիժկովի ճեմափողոցում դաժան ծեծի են ենթարկել երկվորյակ եղբայրների․ տեսանյութ դեպքի վայրից Դավիթ Սանասարյանը ճնշում է գործադրում Ազատամուտի համայնքապետի դեմ «Ոչ մի դեպքում չի կարելի չեղարկել այն». Գորբաչովը` միջուկային զինաթափման մասին պայմանագրի մասին Իրանը ներկայացրել է սեփական արտադրության առաջին սուպերքարը (լուսանկարներ, տեսանյութ) Եզակի սրճարան Վիետնամում (Տեսանյութ, լուսանկարներ) Թրամփը խոստացել է ցույց տալ Կիմ Չեն Ընից ստացած «սիրային նամակները» Տրանսպորտային ուղղաթիռից 600 կգ հեղուկ բետոն է թափվել ճանապարհին Թրամփն ու Էրդողանը քննարկել են սաուդացի ընդդիմադիր լրագրողի սպանությունը Իսկ ինչո՞ւ Մեսչյանը կամ ամենաանհասկանալի նշանակումը ՔՊ-ականները միաժամանակ պատռել եւ չեն պատռել իրենց անդամատոմսերը Քֆուրը և հանրային սպասելիքները «Նիկոլ Փաշինյանի տնտեսական քաղաքականությունը բացակայում է». Հրանտ Բագրատյան (Տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը հաղթեց Արամվիրում, Հրազդանում, Վաղարշապատում, բայց պարտվեց Կապանում Խայտառակ ցածր մասնակցություն Հրազդանում, Արմավիրում եւ Էջմիածինում կայացած քաղաքապետի ընտրություններում Ազատամուտի համայնքապետին Դավիթ Սանասարյանը հորդորել է հրաժարական տալ Երևանի գլխավոր ճարտարապետ է նշանակվել Արթուր Մեսչյանը Արմավիրի մարզպետի ծառայողական ավտոմեքենան շահագործվում է կիրակի օրով, ընտրությունների ժամանակ (Տեսանյութ) Մարդասպանին տուն են ուղարկել՝ բանտում տեղ չլինելու պատճառով Գիտնականներն առաջարկել են արյան բարձր ճնշման դեմ պայքարի պարզ միջոց Հրազդանի քաղաքապետի ընտրություններում մեծ է Սասուն Միքայելյանի գործոնը․ թեկնածուի մայրը ահազանգում է խախտումների մասին Հիմնական եւ միակ միջոցառումը պետք է լիներ Էրեբունի ամրոցի մոտ Որքան ունեցվածք ունի ատամնաբույժ մարզպետը Սահակաշվիլին պատրաստվում է արծաթե հարսանիքը նշել Վրաստանում Փոփոխություններ են լինելու դպրոցական ավարտական քննությունների ժամանակ (տեսանյութ) Կուտակումներ Հրազդանի 26/15 ընտրատեղամասի դիմաց (Տեսանյութ) Քաղաքապետի թեկնածուն չէր գտնում անձնագիրը (Տեսանյութ) Կրկնակի քվեարկության դեպք, կուտակումներ Հրազդանի 26/15 ընտրատեղամասում (Տեսանյութ) Քիմ Քարդաշյանի դպրոցական լուսանկարը համացանցում տարաձայնություններ է առաջացրել «Բանանց» ՖԱ-ի ավագ մենեջերի բնակարանից գողացել են խոշոր չափի ոսկյա զարդեր Իտալիայում կանանց 500 եվրոյով տուգանել են տանը բարձրակրունկներով քայլելու համար Էջմիածնի 14/11 տեղամասում հանձնաժողովի անդամները նկատել են, որ ընտրողները լուսանկարում են քվեաթերթիկները (տեսանյութ) Թրամփը հայտարարել է Ռուսաստանի հետ միջուկային համաձայնագրից դուրս գալու մասին. Մոսկվան արձագանքել է Կալիֆոռնիայում նքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել ավտոմայրուղու վրա (տեսանյութ)
Հարցում

Հարկերի ավելացումը բյուջեն լցնելու նպատակ ունի

Հարկերի ավելացումը բյուջեն լցնելու նպատակ ունի, «Ազատության» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Վահագն Խաչատրյանն՝ անդրադառնալով Հարկային օրենսգրքում կատարված և հունվարի 1-ից ուժի մեջ մտած փոփոխություններին:

Տնտեսագետի համոզմամբ, հարկային այդ բեռը պետք է կրեին կա՛մ սպառողները, կա՛մ արտադրողները, որոշվեց, որ այն պետք է կրի սպառողը։

«Քաղաքականության ուղղությունը գնում է դեպի սպառող։ Այսինքն՝ մեզ հարկավոր է հարկեր ավելացնել, որովհետև մեզ հարկավոր է բյուջեն լցնել, և այդ հարկերն ավելացնելու երկու ուղղություն կա՝ սպառողի կամ արտադրողի վրա բեռը բարձել, և որոշվել է, որ դա պետք է անեն սպառողները, այսինքն՝ մենք պետք է վճարենք, և հիմա ամբողջ Հարկային օրենսգրքի տրամաբանությունն արդեն ի հայտ է եկել այս թանկացումներով, որովհետև իրականում քաղաքականությունն այդպիսին է՝ մենք պետք է լցնենք բյուջե», - «Ազատության» հետ զրույցում ասաց տնտեսագետը, նշելով՝ բյուջեն լցնելու բոլոր հնարավորությունները սպառվել են։

«Բյուջեն պետք է սպասարկի նաև պետական պարտքը, իսկ պետական պարտքը դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմում է 6 միլիարդ 770 միլիոն, և մենք արդեն այս տարի պետք է 400 միլիոն դոլար սպասարկման համար ծախսենք, եկող տարին՝ ավելին, և ավելի խնդրահարույց է դարձել սպասարկման գումարների հայթայթելը։ Մենք աշխատում ենք այն վատ հոգեբանությամբ, որ մենք պարտք ենք վերցնում պարտքը փակելու, իսկ սա պարտք ունեցող երկրների համար ամենավատ պայմանն է, եթե այդպիսի իրավիճակ է ստեղծվում, ուղղակի այդ երկրում զգուշացնում են և կանգնեցնում են բոլոր տեսակի և՛ պարտքի տրամադրումները, և՛ ուղղակի սկսում են շատ խիստ ռեժիմով հետևել, թե ինչ ծախսեր է անում, այսինքն՝ ծախսերի կրճատում պետք է լինի։ Մենք հիմա այդպիսի վիճակում ենք, մենք պարտք ենք ուզում վերցնել ոչ թե տնտեսությունը զարգացնելու համար, մենք պարտք ենք ուզում վերցնել մեր պարտքը սպասարկելու համար, չմոռանանք, որ 2020 թվականին մենք պետք է 900 միլիոն կամ մոտ 1 միլիարդ դոլարի մայր գումար և տոկոսներ վճարենք», - ասաց Խաչատրյանը։

Հիշեցնենք՝ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը բացատրեց, թե ինչու իր Կառավարությունը որոշեց այսպես փոփոխել հարկային քաղաքականությունը, ինչն էլ հանգեցրեց թանկացումների․ - «Պարզ ա, չէ՞, որ հարկային բեռը և մնացած բանը ավելացնելը հաճելի բան չի: Մենք ունենք պարտավորություններ արտաքին վարկերի, մենք ունենք տնտեսությունը զարգացնելու խնդիր, մենք ունենք լրացուցիչ միջոցների անհրաժեշտություն: Եվ մենք քննարկել ենք այն տարբերակները, որոնք մինիմալ բեռ են ստեղծում մեր քաղաքացու բիզնեսի համար: Եթե այստեղ չանեինք, մեկ այլ տեղ պետք ա անեինք, որպեսզի այն մուտքերն ունենանք, որը այսօր թույլ է տալիս սպասարկել մեր պարտավորությունները»:

Վարչապետը հայտարարեց նաև, թե թանկացած բենզինին կա այլընտրանք՝ գազը․ - «Բենզին օգտագործողը ալտերնատիվա ունի գազ օգտագործի, և համապատասխան, եթե իրա համար դա հարմարավետ չի, կարող է անցնել գազի»:

Տնտեսագետը նշեց՝ եթե կառավարությունը մի բան առաջարկում է հասարակությանը, ուրեմն պետք է նաև այդ հնարավորությունը տա։

«Իսկ ո՞վ է այդ մարդկանց ներդրումներ ապահովում։ Զարգացած երկրներում, օրինակ՝ Գերմանիայում, երբ որ դուք հրաժարվում եք և սկսում եք գազ օգտագործել, պետությունն ուղղակի ձեզ անվճար հնարավորություններ է տալիս, վարկ է տրամադրում՝ պետական դոտացիա է անում, շահագրգռում է մարդկանց, որպեսզի աշխատող մեքենաների թիվը քչանա։ Պետության լրջությունը պատկերացնում եմ հետևյալում, որ եթե ինքը մի բան առաջարկում է, ուրեմն պետք է մարդկանց նաև այդ հնարավորությունը տա։ Եթե դուք ասում եք՝ «անցեք գազին», ուրեմն դուք պետք է պայմաններ ստեղծեք։ Կառավարությունն այդպիսի հայտարարություն է անում, ուրեմն հաջորդ քայլն էլ պետք է աներ, ասեր՝ «գիտեք ինչ, կարագ մի կերեք, կարագի փոխարեն մի քանի ուրիշները կան՝ սերուցքային և այլն», կարող են ասել, որ «սպիտակ հաց մի կերեք, սև կերեք», հաջորդն էլ կարող են ասել՝ «դե տավարի միս մի կերեք, որովհետև միսը վնասակար է մարդու առողջությանը», և ի վերջո կստացվեր, որ մենք պետք է ուտենք իրենց ցուցումով», - ընդգծեց Խաչատրյանը։

Այս օրերին Շվեյցարիայի Դավոս քաղաքում ընթանում է Համաշխարհային տնտեսական համաժողովը, որին մասնակցում է նաև Կարեն Կարապետյանը։

Հարցին, թե վարչապետն ի՞նչ կարող է առաջարկել ներդրողներին, Խաչատրյանը պատասխանեց. - «Ցավոք սրտի, ոչ մի բան։ Այնտեղ գտնվող ներդրողները շատ լավ գիտեն՝ Հայաստանը որտեղ է, տեղը աշխարհագրորեն, տնտեսական առումով նաև, որովհետև նույն այդ Դավոսի ֆորումի մրցունակության համաթիվը, որ հրապարակվում է ամեն տարի, այնտեղ ամեն ինչ կա արձանագրված, ուղղակի ցավալի է շատ, որ այդ կարևորագույն միջոցառումին մասնակցելն արդյունք չի տա, որովհետև այն նպատակները, որ ունի գործող կառավարությունն, այդ նպատակները երբևիցե չեն համընկնում նույնիսկ այդ ներդրողներին բերելու։ Դրանք ցուցադրական քայլեր են, և այն, ինչ բացատրություն երեկ տրվել էր շվեյցարացի որոշ գործարարների հետ հանդիպման ժամանակ, խոսում է նրա մասին, որ իրականում այդ մարդկանց թյուրիմացության մեջ են գցում, որովհետև Հայաստանում ներդրումային առումով փոփոխություն չի եղել, նույնիսկ կարող եմ ասել՝ հակառակն այն իմաստով, որովհետև կարող եմ ասել, որ եթե ինչ-որ սպասելիքներ կար կառավարությունից, այդ սպասելիքները վերացել են»։

website by Sargssyan