Այսօր՝ 03 մայիսի 2024թ., 00:00
«Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը» վեպի առաջին հրատարակության բնօրինակ նկարազարդումը հանվել է աճուրդի «Վերջին դաս» կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն Կենտրոն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Երևանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա պատանու դի Տղամարդն առևանգել է ընկերուհուն, դրա պատճառով բանտ նստել, ազատ արձակվել և նորից առևանգել նրան ՔՊ-ական պաշտոնյան աստղաբաշխական գումար է նվեր ստացել օտարերկրյա ընկերությունից ՀՀ քաղաքացիները դեմ են ադրբեջանցիների հետ համակեցությանը․ հարցում Հնդկաստանի երկու քաղաքացի է կալանավորվել Երևանում սպանություն և խուլիգանություն կատարելու մեղադրանքով Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում «Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը դատական համակարգը դիտում է որպես քաղաքական ինստիտուտ․ ընդդիմադիր խմբակցություններ Անօրինական է մեր տեղաշարժն արգելելը․ ոստիկանները կրկին արգելեցին Բագրատ Սրբազանի մուտքը Կիրանց (տեսանյութ) Երկրի ղեկավարը ո՞նց կարա ասի՝ ծառ տնկեք, որ թուրքին չտեսնեք. Սեյրան Օհանյան Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները Գտե՞լ եք Սամվել Վարդանյանին ստnրացնnղներին, իհարկե՝ ոչ, սա սև խարան է այս իշխանությունների վրա․ Արթուր Խաչատրյան Եթե ձեզ հավատացրել են, որ սահմանապահը զինված չի լինում կամ «ռագատկայով» է զինված լինում, այսպես չէ. Գեղամ Նազարյան (տեսանյութ) Երկրապահ համարվող կառույցը մեքենան վարել է դեպի բնակիչները, այդ հանցագործությունը կանխելու համար մարդկանց փակել են․ Արծվիկ Մինասյան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ Գալստանյանի հետ հանդիպման մասին տեղեկությունը Փարպի գյուղից հատուկ ակցիային մասնակցելու համար Երևան էր եկել 70-ամյա մի մարդ Թուրքիան լքում է Ղարաբաղում մշտադիտարկման կենտրոնը. ՊՆ ղեկավար Freedom House-ը մտահոգություն է հայնել, որ Հայաստանում կալանքը, որպես խափանման միջոց հաճախ է կիրառվում ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Այսօր դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը (տեսանյութ) Մինչև լուսադեմ ոստիկանական ուժերը չեն թողել մարդ մտնի Կիրանց․ ինչ իրավիճակ է եղել Կիրանցում գիշերը Հայրենիքի հանձնմանն անձամբ հետևել է ՌՈ պետ Աշոտ Զաքարյանը Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» ԱԺ-ում իմպիչմենտի գործընթաց կսկսենք, երբ փողոցում բավարար ուժ կլինի ժողովրդի կամքը պարտադրելու համար․ Սաղաթելյան Վահան Քերոբյանի եղբայրը կառաավարության շենքի դիմաց ակցիա էր անում Ճանապարհից երևում են նշաձողերը Երգիչներից, շոու բիզնեսի այլ ներկայացուցիչներից հարկ պահանջելու քաղաքականությունը պետք է ընդլայնվի․ Փաշինյան Բաքուն հաստատակամ է կարգավորման գործընթացի բոլոր կետերում իրական արդյունքների հասնելու հարցում. Բայրամով «Գետի՛նն ենք մտնում ձեր փոխարեն»․ քաղաքացիները հանդիմանում են Կիրանցի ճանապարհը փակած ոստիկաններին Քյոխը` Արցախի պայթեցված կամուրջների, հերոս նահատակների և Մատաղիսի զորամասի մոլորված զինվորների մասին Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ ԲԴԽ-ում Նաիրա Հովսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան շարունակել մնալ դատավոր Արծիվի թևեր կոչվող հատվածում արագաչափ է տեղադրվել «Լավ եմ արել»․ փոխոստիկանապետը՝ Կիրանցում բնակիչների հանդեպ ուժ կիրառելու մասին Ոստիկանությունը Տավուշի մարզում «հատուկ գործողություններ» չի իրականացրել․ ՆԳՆ Գերիների հարազատների հույսը միջազգային ճնշումներն են. ՀՀ իշխանության հետ այլևս ոչ ոք հույս չի կապում Անհամաչափ ուժ է կիրառվել կիրանցեցիների նկատմամբ, իշխանությունը ՀՀ-ից թողնելու է «քպստան» անունը. Արծվիկ Մինասյան Կիրանցում մեկ ժամից ավել է հոսանք չկա Եվրոպական գրադարաններից գողացել են ռուս դասականների ավելի քան 170 հազվագյուտ հրատարակություն և փոխարինվել են պատճեններով Իրավիճակը Կիրանցի ճանապարհին այս պահին Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է ՌԴ օդային տարածքում ոչնչացվել է 12 անօդաչու թռչող սարք ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ Շատ վատ ֆանտազիա ունեն` կարելի էր գոնե խելքին մոտ բաներ տարածել Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը Ոստիկանությունն իրականում մեղքի իր բաժինն ունի, բայց միակ և գլխավոր հանցագործը եղել և լինելու է քաղաքական իշխանությունը Հայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա Չգիտեմ` ով էր դրանց ղեկավարը, էդ սև բերետների, բառիս բուն իմաստով փախավ. Բագրատ սրբազան Անցյալում շատերդ եղել եք ոչինչ. Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Կիրանցի մոտ «Մերսեդես»-ի անվադողը դանակով ծակելու դեպքի վերաբերյալ վարույթով Երևանի 39-ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել Երբ Փաշինյանը կիրանցեցիներին դիմեց որպես «սիրելի», հասկացա՝ մի բան լինելու է.Գեղամ Նազարյան Ասել են` պիտի գնանք ականները հանենք, ասել ենք` որ հանեք, թուրքերը կգան. ջարդելով, քաշելով տարան. բերման ենթարկված Կիրանցիներին ծեծելով, ջարդելով տեղափոխել են ոստիկանական բաժանմունքներ, գործ ունենք մի իշխանության հետ, որը ոչ մի բանի առջև կանգ չի առնում․ Մինասյան «Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին Ի՞նչ պիտի անենք, բալա ջան. փաստորեն մենք մեր տներում, իրանց ասելով, թուրքի հողում ենք ապրում. կիրանցեցի կանայք Ազգային ժողովի նիստը (տեսանյութ) Կիրանցի համայնքային ղեկավարին կառավարությունից 60% երաշխիք են տվել, որ գյուղի որևէ տուն չի հայտնվի Ադրբեջանի տարածքում (տեսանյութ) Բոլոր բերման ենթարկվածներին ազատ արձակեցին Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգամավոր Դատավորը գործին աշխարհաքաղաքական երանգ է տալիս․ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը Ինչ վիճակի է ոստիկանությունն իր գործողություններով հասցրել Լենիկ տատիկին (տեսանյութ) Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է Կիսատ թողած կրթություն, գենդերային կարծրատիպեր և դերեր. ԱՄՆ պետքարտուղարության անդրադարձը ՀՀ-ում երեխաների հանդեպ խտրականությանը Ո՞նց ենք ապրելու, եթե թուրքը մտնում ա մեր տները Կիրանցում հազարից ավել ոստիկան ու սևբերետավոր կա, իրավիճակը շատ լարված է. կանայք փակ են պահում ճանապարհը. գյուղապետ ՄԻՊ ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության Իջևանի բաժին՝ բերման ենթարկված անձանց տեսակցելու Ծխախոտի շուկայում խնդիրները շարունակվում են Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունը չի փրկում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը ազատման դիմում է գրել Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը 2 ամսով կալանավորվեց ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում ՀՀ ՊՆ-ն սկսել է Կիրանց և Խեյրեմլի գյուղերի հատվածի ականազերծումը. ՆԳՆ Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Հարցում

Երվանդ Բոզոյան․ «Առանց քաղաքական լծակների լուրջ փոփոխություններ կատարել տնտեսության մեջ, հնարավոր չէ»

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության վարչության անդամ Երվանդ Բոզոյանի հարցազրույցը «Փաստ» օրաթերթին։

– Պարոն Բոզոյան, լրացավ Կարեն Կարապետյանի վարչապետության 100 օրը, և նա հանդես եկավ հաշվետու ասուլիսով: Ըստ էության այն Ձեզ բավարարե՞ց:
– Բավարարել–չբավարարելը պայմանական հասկացություն է: Դրանք պայմանավորված են սուբյեկտիվ պատկերացումներով:

– Համոզիչ և ամբողջակա՞ն էր հաշվետվությունն իր կառուցվածքով’ ախտորոշում, տեսլական և այն, ի՞նչ է արվել տեսլականին հասնելու ճանապարհին:
– Ընդհանուր առմամբ վարչապետի գործունեությունը գնահատելու համար որոշակի ժամանակ է հարկավոր: Որովհետև տնտեսական այս իրավիճակը, որն առկա է ներկայում, բնականաբար, չի առաջացել մեկ ամսում կամ մեկ տարում: Կան շատ ավելի խորքային պատճառներ, որոնց լուծումն էլ շատ ավելի երկար ժամանակ է պահանջում: Հասկանալի է, որ նա 100 օրվա համար պետք է որոշակի հաշվետվություն տար, որովհետև հանրությունը սպասում էր դրան: Ավելացրած` մենք ապրում ենք նախընտրական ժամանակաշրջանում, որն էլ իր հետ բերում է լրացուցիչ հասարակական հետաքրքրություն կառավարության գործունեության վերաբերյալ: Բայց, հասկանալի պատճառներով, ոչ ոք էլ տնտեսական վերելքի որևէ լուրջ ակնկալիք չունի: Որովհետև 100 օրվա մեջ այդ բանը հնարավոր չէր անել: Իսկ արդեն 100 օր անց նրա նկատմամբ քննադատական հռետորաբանությունը կուժեղանա, քանզի ֆորմալ տեսակետից արդեն վարչապետին իրավունք կունենան քննադատել տնտեսության մեջ գոյություն ունեցող խնդիրների համար: Բնակաբանար այդ հարցում շահագրգռված կլինի ոչ միայն ընդդիմությունը, այլև նաև իրենք’ իշխանական կուսակցության ներկայացուցիչները:

– Իսկ ախտորոշումը ամբողջակա՞ն էր, ողջ պրոբլեմներն ընդգրկո՞ւմ էր իր մեջ, թե հատվածական մոտեցում համենայն դեպս կար:
– Մեր տնտեսության հիմնախնդիրների վերաբերյալ ցանկացած քաղաքական ուժ ախտորաշման իր մոդելն ունի: Վարչապետն էլ իրենն ուներ, բնականաբար: Իսկ թե այն ամբողջական է, թե ամբողջական չէ, կրկին հարաբերական է: Իր տեսակետից ամբողջական է, բայց շատերի տեսակետից կարող է ամբողջական չլինել: – Համենայն դեպս վարչապետը երբեք չխոսեց քաղաքական դաշտի խնդիրներից: Դա թերի չի՞ դարձնում նրա խոսքը, քանի որ առկա են մենաշնորհներ, նաև` քաղաքական մենաշնորհ: Զգուշավոր չէ՞ նրա մոտեցումը, երբ քաղաքական դաշտի մեջ չի տեսնում տնտեսության պրոբլեմների լուծումը: – Քաղաքական դաշտի մեջ չի տեսնում, որովհետև չի տիրապետում քաղաքական այն լծակներին, որոնց միջոցով կարող էր լուծել այդ պրոբլեմները: Իմ տպավորությունը գոնե այդպիսին է: Շատ պարզ է, չէ՞, որ եղած խնդիրների մեծ մասը քաղաքական հիմք ունի: Տվյալ շեշտադրումներն անելուց էլ խուսափում է, որովհետև իր ձեռքին չեն համապատասխան լծակները:

– Այդ դեպքում նշանակում է որոշ չափով դատապարտվա՞ծ է նրա գործունեությունը:
– Այդ հարցին կարելի է պատասխանել այն ժամանակ, երբ ընտրություններից հետո կձևավորվի նոր քաղաքական դաշտ, ու արդեն պարզ կդառնա, թե ինչպիսին է նրա տեղն ու դերն այնտեղ և թե ինչքանով կկարողանա քաղաքական այդ դաշտում լուծել իր խնդիրները: Սրանք հարցեր են, որոնց չի կարելի պատասխանել այս պահի դրությամբ: Մի բան ակնհայտ է, որ առանց քաղաքական լծակների լուրջ փոփոխություններ կատարել տնտեսության մեջ, հնարավոր չէ: Կարծում եմ, որ նա ինքն էլ է դա հասկանում, բայց ինչ–ինչ հանգամանքներից ելնելով շահավետ չէ իր համար, որ այդ մասին հայտարարի: Բնականաբար, այս դեպքում հաջորդ հարցն է ծագում. եթե չունեք քաղաքական լծակներ, ինչո՞ւ եք համաձայնել ստանձնել վարչապետի պաշտոնը: Անշուշտ չի խոստովանի, թե ստանձնել եմ այն պայմանով, որպեսզի հետո էլ քաղաքական լծակներ ձեռք բերեմ: Իսկ դա հրապարակային քննարկման թեմա չէ, կուլիսային և վերիշխանական թեմա է:

– Ճշգրիտ կամ տեղի՞ն էր նրա խոսքը, որ ասաց ի պատասխան 2018 թվականին վարչապետ լինելու վերաբերյալ հարցին:
– 2018 թվականի մասին խոսելը բավականին նրբերանգներ է պարունակում: Կա գործող նախագահ, որի համար ևս կարելի է ենթադրել վարչապետի պաշտոնը: Նման պայմաններում չէր կարող հստակ հայտարարել, որ մինչև 2018 թվականը չի լինելու վարչապետ, կամ 2018 թվականից հետո լինելու է վարչապետ: Երկու պարագայում էլ կդառնա բավականին խոցելի: Ուստի փորձում է խուսափել այդ հարցից, գտնել խուսափողական բանաձևումներ: Անկախ նրանից` այդ բանաձևերը բավարարո՞ւմ են այլոց, թե ոչ»:

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan