Աշխարհի ամենա ցուրտ եւ սարսափելի կեղտոտ օդով քաղաքը (Տեսանյութ)
«Գիշերվա օրեր-օրվա գիշերներ». լուսանկարիչ Ելենա Չեռնիշովան պատկերել է աշխարհի ամենահյուսիսային քաղաքի կյանքը: Այստեղ մարդիկ ապրում են աննախադեպ պայմաններում:
Մշտական ճանապարհ Մայր ցամաքի հետ այստեղ չկա, այստեղ տներն իրար մոտ են սարքում, որ գոնե մի կերպ պաշտպանվեն ձնաբքերից, որոնք այստեղ լինում են ավելի քան հարյուր օր:
Ձմռանը ջերմաստիճանը 150 հազարանոց քաղաքում հասնում է -50 աստիճանի, երբեմն նույնիսկ -55-ի:
Այստեղ արդյունահանում են պալադիումի համաշխարհային պահանջարկի ուղիղ կեսը: Օդը շատ կեղտոտ է: Նորիլսկը աշխարհի ամենակեղտոտ եւ թունավոր օդ ունեցող քաղաքների տասնյակում է:
Այսուհանդերձ, ծնելիության մակարդակն այստեղ բարձր է:
Իսկ տեսանյութը դիտելուց հետո դուք այլեւս չեք դժգոհի ձեր բնակավայրի եղանակային պայմաններից:
Ուշադիր նայեք նաեւ լուսանկարները եւ տեսեք, թե օրինակ ինչ է լինում, երբ հանկարծ շենքում խողովակ է պայթում: