ԵԽԽՎ պատվիրակները համացանցում ատելության դրսեւորման դեմ են արտահայտվել
ԵԽԽՎ պատվիրակներն առաջարկել են համացանցում ատելության դեմ պայքարի համալիր միջոցներ ձեռնարկել։ Այս մասին համապատասխան բանաձեւն ընդունվել է Նիդերլանդների պատվիրակ Մարիտ Մայջի զեկույցի հիման վրա։
Ըստ ընդունված տեքստի՝ անդամ պետությունները պետք է ամրապնդեն իրենց ազգային օրենսդրությունն այնպես, որ դա թույլ տա արդյունավետ վերահսկել համացանցում ատելության դրսեւորումները՝ միաժամանակ հարգելով մտքի ազատության իրավունքը։
Այդ օրենքները պետք է հաշվի առնեն մի շարք առանձնահատկություններ, այդ թվում՝ սեռի, մաշկի գույնի, էթնիկ ծագման, կրոնի, սեռական կողմնորոշման, գենդերային ինքնության, քաղաքական եւ այլ համոզմունքների եւ հաշմանդամության գործոնները։