Այսօր՝ 02 մայիսի 2024թ., 00:00
Անհամաչափ ուժ է կիրառվել կիրանցեցիների նկատմամբ, իշխանությունը ՀՀ-ից թողնելու է «քպստան» անունը. Արծվիկ Մինասյան Կիրանցում մեկ ժամից ավել է հոսանք չկա Եվրոպական գրադարաններից գողացել են ռուս դասականների ավելի քան 170 հազվագյուտ հրատարակություն և փոխարինվել են պատճեններով Իրավիճակը Կիրանցի ճանապարհին այս պահին Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է ՌԴ օդային տարածքում ոչնչացվել է 12 անօդաչու թռչող սարք ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ Շատ վատ ֆանտազիա ունեն` կարելի էր գոնե խելքին մոտ բաներ տարածել Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը Ոստիկանությունն իրականում մեղքի իր բաժինն ունի, բայց միակ և գլխավոր հանցագործը եղել և լինելու է քաղաքական իշխանությունը Հայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա Չգիտեմ` ով էր դրանց ղեկավարը, էդ սև բերետների, բառիս բուն իմաստով փախավ. Բագրատ սրբազան Անցյալում շատերդ եղել եք ոչինչ. Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Կիրանցի մոտ «Մերսեդես»-ի անվադողը դանակով ծակելու դեպքի վերաբերյալ վարույթով Երևանի 39-ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել Երբ Փաշինյանը կիրանցեցիներին դիմեց որպես «սիրելի», հասկացա՝ մի բան լինելու է.Գեղամ Նազարյան Ասել են` պիտի գնանք ականները հանենք, ասել ենք` որ հանեք, թուրքերը կգան. ջարդելով, քաշելով տարան. բերման ենթարկված Կիրանցիներին ծեծելով, ջարդելով տեղափոխել են ոստիկանական բաժանմունքներ, գործ ունենք մի իշխանության հետ, որը ոչ մի բանի առջև կանգ չի առնում․ Մինասյան «Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին Ի՞նչ պիտի անենք, բալա ջան. փաստորեն մենք մեր տներում, իրանց ասելով, թուրքի հողում ենք ապրում. կիրանցեցի կանայք Ազգային ժողովի նիստը (տեսանյութ) Կիրանցի համայնքային ղեկավարին կառավարությունից 60% երաշխիք են տվել, որ գյուղի որևէ տուն չի հայտնվի Ադրբեջանի տարածքում (տեսանյութ) Բոլոր բերման ենթարկվածներին ազատ արձակեցին Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգամավոր Դատավորը գործին աշխարհաքաղաքական երանգ է տալիս․ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը Ինչ վիճակի է ոստիկանությունն իր գործողություններով հասցրել Լենիկ տատիկին (տեսանյութ) Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է Կիսատ թողած կրթություն, գենդերային կարծրատիպեր և դերեր. ԱՄՆ պետքարտուղարության անդրադարձը ՀՀ-ում երեխաների հանդեպ խտրականությանը Ո՞նց ենք ապրելու, եթե թուրքը մտնում ա մեր տները Կիրանցում հազարից ավել ոստիկան ու սևբերետավոր կա, իրավիճակը շատ լարված է. կանայք փակ են պահում ճանապարհը. գյուղապետ ՄԻՊ ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության Իջևանի բաժին՝ բերման ենթարկված անձանց տեսակցելու Ծխախոտի շուկայում խնդիրները շարունակվում են Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունը չի փրկում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը ազատման դիմում է գրել Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը 2 ամսով կալանավորվեց ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում ՀՀ ՊՆ-ն սկսել է Կիրանց և Խեյրեմլի գյուղերի հատվածի ականազերծումը. ՆԳՆ Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան Վաղ առավոտյան բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց «Ծեծելով մարդկանց գցեցին ավտոները տարան. Ո՞ւմ հողն եք տալիս, արա». Կիրանցում լարված է Ստեղծվել է քաղցկեղի դեմ առաջին անհատական պատվաստանյութը Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին 10 միլիոն եվրոյի տրամադրումը Երևանի հետ փոխադարձ ընդունելի արդյունքների հասնելու տեսանկյունից ամենաարդյունավետն ուղիղ երկկողմ բանակցություններն են. Բայրամով 4 գյուղը Ադրբեջանի վերջին փաստարկն է՝ ՀՀ-ի վրա լեգիտիմ hարձակnւմ գործելու համար․ Արթուր Հովհաննիսյան Ժերար Դեպարդյոն ազատ է արձակվել. փաստաբան Սրտի լուսային դեֆիբրիլյացիան բարեհաջող կերպով փորձարկվել է մկների վրա. Chaos Գիտնականը բացահայտել է «փարավոնի անեծքի» պատճառը Դինոզավրերի ինտելեկտը գերագնահատվել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը չի բացառել TikTok-ի արգելափակումը ԵՄ-ում Ինչ կլինի միջուկային ապոկալիպսիսից հետո. բացատրում է գիտությունը Երևան-Երասխ ավտոճանապարհին «Opel» -ը բախվել է ձիուն․ վարորդն ու ուղևորները հոսպիտալացվել են Ծիծեռնակաբերդի միջադեպի գործով 62 տարեկան պապիկի է մեղադրանք առաջադրվել. Աննա Հակոբյանը եւս կհարցաքննվի Տնտեսության քողարկված խնդիրները Բագրատ Սրբազանի դեմ ամոթալի արշավն ուղղորդում են իշխանության մաս կազմող բարձրաստիճան պաշտոնյաներ. Թաթոյան ԱԺ-ն մերժեց Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծը Իշխանությանն աջակցող կառույցներն էլ չեն կարող աչք փակել Ընդդիմության շարքերում ռադիկալ տրամադրություններ են տիրում, իսկ Նիկոլ Փաշինյանի բախտը կբերի Փաշինյանը ստիպված չի լինի ներկայանալ ԱԺ, ու հարցուպատասխանը չի կայանա Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել Պետական և համայնքային մարմինների ֆեյսբուքյան էջերում քաոս է տիրում Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի կիրառման ընթացքում ի հայտ է եկել որոշ կարգավորումներ վերանայելու անհրաժեշտություն Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են Արդյոք Տավուշում ցուցարարներին միացած զինծառայողներին ծեծել են ու ճնշել Դու շուն ես, հայրենասեր չես, որովհետև հայրենասերից մինչև շnւն մի քայլ է․ Հովհաննես Դավթյանը՝ իր ներկայացման ժամանակ ակցիա իրականացրած երիտասարդին ԱԺ-ն գումարել է իր հերթական նիստերը (տեսանյութ) Իշխանությունն անում է Ադրբեջանի իրավազորությունը ճանաչող հայտարարություններ. Արման Թաթոյան Էս մարդը գյուղի մեջ բերում, նստեցնում է ադրբեջանցիների` առանց որևէ անվտանգության երաշխիքի․ Գառնիկ Դանիելյան Ինչ արել եք՝ դրա պատասխանը պետք է տաք․ Անպատասխան չեն մնալու ձեր գործերը․ Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին Կառավարությունից հայտնել են՝ Կիրանցիներին առաջարկվել է տեղում սկսել աշխատանքները և հարցերին տալ լուծումներ Մարդիկ արդեն մտածում են ամենավատի մասին. Գեղամ Նազարյան Կիրանցիների հանդիպումը Փաշինյանի հետ ավարտվեց. նրանք վրդովված են Ֆլորիդայում քանդում են Բեն Լադենի եղբոր առանձնատունը Իրանից Նախիջևան ուղևորվող բեռնատարում հայտնաբերվել է ավելի քան 20 կգ հերոին
Հարցում

Ինչ յուրահատկություն ունի Իրանի ընտրությունները

Մարտի 1-ին, ինչպես հայտնի է, Իրանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ։ Զուգահեռաբար նաեւ տեղի ունեցան Փորձագետների խորհրդի ընտրություններ։ Նորընտիր խորհրդարանը 12-րդ գումարմանն է, իսկ նորընտիր Փորձագետների խորհուրդը՝ 6-րդ գումարմանը։ Իրանում ընտրելու իրավունք ուներ ավելի քան 61 միլիոն մարդ։ Արդեն հայտնի է, որ ընտրություններում հաղթել են պահպանողականները։ Պահպանողական թեկնածուները հաղթել են բոլոր շրջաններում, այդ թվում՝ նաեւ մայրաքաղաք Թեհրանում։ Այս մասին նախօրեին հայտարարել է Իրանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

Իրանական նոր Մեջլիսը կունենա 2 հայ պատգամավոր՝ Արա Շահվերդյան եւ Գեղարդ Մանսուրյան։ Հայերն ընտրում են իրենց պատգամավորներին, իրանական օրենսդրության համաձայն՝ որպես ազգային փոքրամասնություն, իրենց հատկացված քվոտայի շրջանակում։ Իսլամական հանրապետության ընտրական գործընթացներն ուսումնասիրող վերլուծաբանները հատկապես ուշադրություն են դարձնում նրան, որ մասնակցությունն այս անգամ եղել է չափազանց քիչ՝ 41 տոկոս։ 2020 թվականին մասնակցությունը 42,5 տոկոս էր, ուստի մասնակցության նման ցածր ցուցանիշը կարելի է համարել ռեկորդային։

Ռուս փորձագետ Ալեքսեյ Մակարկինը կարծում է, որ թեեւ նման ցածր մասնակցությունն ինտրիգային է, սակայն կարիք չկա դրա պատճառով «մեկ բաժակ ջրում փոթորիկ բարձրացնել»։ Ըստ փորձագետի, ԻԻՀ-ում տեղի ունեցած առաջին պառլամենտական ընտրություններում, օրինակ, համազգային մասնակցությունը եղել է 52 տոկոս։ Սա, իհարկե, լավ ցուցանիշ չէր, սակայն վկայում էր ոչ թե այն մասին, որ Այաթոլլահ Խոմեյնին ժողովրդի շրջանում վստահություն չէր վայելում, այլ այն, որ մարդիկ պարզապես հոգնել էին ընտրական գործընթացներից։ Մակարկինը, հիշեցնելով իրանական նորագույն պատմության որոշ դրվագներ, նկատում է, որ մեկ տարում այդ ժամանակ չորս ընտրություն է տեղի ունեցել՝ սկսած Իսլամական Հանրապետության հաստատման հանրաքվեից, որը եղել է 1979 թ․ մարտին, Սահմանադրության ընդունման հանրաքվեից, որը նույն՝ 79-ի դեկտեմբերին էր, ապա արդեն 1980 թվականի հունվարին նախագահական ընտրություններ եղան, որին էլ հաջորդեցին 80-ի մարտի խորհրդարանական ընտրությունները։ Ընդ որում, մասնակցությունը հետեւողականորեն նվազման միտում է արձանագրել։ Դա վկայում է ե՛ւ ընտրողների՝ ընտրական-քաղաքական գործընթացներից «հոգնած» լինելու մասին, ե՛ւ նաեւ վիճակագրությունն ավելի ճշմարտացի, իրականությանը մոտ է դարձրել։

Մյուս կողմից, իրանական ներքաղաքական, հատկապես ընտրական գործընթացների մասին խոսելիս երբեք այդ մասին չպետք է դատել ստանդարտ սկզբունքներով, որոնցով սովորաբար «չափ ու կշիռ է արվում» ցանկացած երկրի ընտրական գործընթաց։ Նախ պետք է հիշել, որ Իրանում այնպիսի քաղաքական համակարգ է, որն ընտրություններին մասնակցության հնարավորություն է տալիս միայն մահմեդական քաղաքական խմբերին։ Ընդ որում, ընտրությունների մասով չափազանց կարեւոր է Պահապանների խորհրդի դերակատարումը։ Վերջինս իրավասու է արգելել ցանկացած առաջադրված թեկնածուի մասնակցությունը։ Բացատրություններն էլ կարող են լինել չափազանց «լղոզված» ու «թույլ»։ Սրան զուգահեռ, ըստ Մակարկինի, Իրանում գործում են պաշտոնական եւ ոչ պաշտոնական խաղի կանոններ, եւ, օրինակ, Պահապանների խորհուրդը որեւէ թեկնածուի կարող է, իհարկե, արգելել, սակայն քաղաքական խմբին, եթե այն ազդեցիկ է երկրի հանրային-քաղաքական դաշտում, խաղի չգրված կանոնների համաձայն, արգելել չի կարող։

Բացի այդ, Իրանում իսլամական հանրապետության ձեւավորած քաղաքական ավանդույթը, որտեղ առկա է նաեւ կուսակցությունների արգելման համակարգը, բյուրեղացրել է հիմնականում երկու պայմանական քաղաքական համայնք՝ բարեփոխիչների եւ պահպանողականների։ Շատ քաղաքական խմբեր հիմնականում փորձում են այս երկու համայնքների դրոշի ներքո դիրքավորվել՝ երկրի հանրային քաղաքական կյանքում փոքրիշատե նշանակալի տեղ զբաղեցնելու համար։ Այս ամենը նկատի ունենալով՝ փորձագետը եզրակացնում է, որ, ըստ ընտրական վիճակագրության օրինաչափության, այն ժամանակ, երբ բարեկարգիչների քաղաքական համայնքն ավելի շատ շանսեր է ունեցել, ընտրություններում մասնակցությունը եղել է ավելի բարձր։ Այն դեպքերում, երբ բարեկարգիչների թեկնածուների հանդեպ Պահապանների խորհուրդը խիստ ու ծավալուն որակազրկումներ է իրականացրել ընտրություններից առաջ, եւ պահպանողականներն են եղել «բացարձակ եղանակ թելադրողը», մասնակցությունը եղել է քիչ։ 2020 թվականից սկսած՝ այաթոլլահ Ալի Խամենեին, ով պահպանողական համայնքից է, եւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, մեծ հաշվով մենաշնորհ է հաստատել քաղաքական համակարգում՝ բարեկարգիչներին, մեղմ ասած, շատ քիչ հնարավորություն տալով։ Դրանով է պայմանավորված, որ հասարակությունը, արձագանքելով դրան, պարզապես չի գնում ընտրությունների՝ համարելով, որ անիմաստ է, եթե բարեկարգիչները որեւէ փոփոխություն անելու հնարավորություն չունեն ռեալ կերպով։

Սա, ըստ մեզ, նաեւ խոսում է այն մասին, որ իրանական հասարակությունում, անկախ ամեն ինչից, փոփոխությունների պահանջ, այնուհանդերձ, կա, եւ եթե դրա հեռանկարը գոնե խորհրդարանական առաջիկա քառամյակում (Մեջլիսի յուրաքանչյուր գումարում գործում է 4 տարի) քիչ է, ապա փոփոխություն ցանկացող շարքային իրանցիների համար նաեւ քաղաքական գործընթացներին մասնակցությունն է դառնում անիմաստ։

 

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan