Այսօր՝ 02 մայիսի 2024թ., 00:00
Չգիտեմ` ով էր դրանց ղեկավարը, էդ սև բերետների, բառիս բուն իմաստով փախավ. Բագրատ սրբազան Անցյալում շատերդ եղել եք ոչինչ. Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Կիրանցի մոտ «Մերսեդես»-ի անվադողը դանակով ծակելու դեպքի վերաբերյալ վարույթով Երևանի 39-ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել Երբ Փաշինյանը կիրանցեցիներին դիմեց որպես «սիրելի», հասկացա՝ մի բան լինելու է.Գեղամ Նազարյան Ասել են` պիտի գնանք ականները հանենք, ասել ենք` որ հանեք, թուրքերը կգան. ջարդելով, քաշելով տարան. բերման ենթարկված Կիրանցիներին ծեծելով, ջարդելով տեղափոխել են ոստիկանական բաժանմունքներ, գործ ունենք մի իշխանության հետ, որը ոչ մի բանի առջև կանգ չի առնում․ Մինասյան «Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին Ի՞նչ պիտի անենք, բալա ջան. փաստորեն մենք մեր տներում, իրանց ասելով, թուրքի հողում ենք ապրում. կիրանցեցի կանայք Ազգային ժողովի նիստը (տեսանյութ) Կիրանցի համայնքային ղեկավարին կառավարությունից 60% երաշխիք են տվել, որ գյուղի որևէ տուն չի հայտնվի Ադրբեջանի տարածքում (տեսանյութ) Բոլոր բերման ենթարկվածներին ազատ արձակեցին Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգամավոր Դատավորը գործին աշխարհաքաղաքական երանգ է տալիս․ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը Ինչ վիճակի է ոստիկանությունն իր գործողություններով հասցրել Լենիկ տատիկին (տեսանյութ) Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է Կիսատ թողած կրթություն, գենդերային կարծրատիպեր և դերեր. ԱՄՆ պետքարտուղարության անդրադարձը ՀՀ-ում երեխաների հանդեպ խտրականությանը Ո՞նց ենք ապրելու, եթե թուրքը մտնում ա մեր տները Կիրանցում հազարից ավել ոստիկան ու սևբերետավոր կա, իրավիճակը շատ լարված է. կանայք փակ են պահում ճանապարհը. գյուղապետ ՄԻՊ ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության Իջևանի բաժին՝ բերման ենթարկված անձանց տեսակցելու Ծխախոտի շուկայում խնդիրները շարունակվում են Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունը չի փրկում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը ազատման դիմում է գրել Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը 2 ամսով կալանավորվեց ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում ՀՀ ՊՆ-ն սկսել է Կիրանց և Խեյրեմլի գյուղերի հատվածի ականազերծումը. ՆԳՆ Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան Վաղ առավոտյան բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց «Ծեծելով մարդկանց գցեցին ավտոները տարան. Ո՞ւմ հողն եք տալիս, արա». Կիրանցում լարված է Ստեղծվել է քաղցկեղի դեմ առաջին անհատական պատվաստանյութը Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին 10 միլիոն եվրոյի տրամադրումը Երևանի հետ փոխադարձ ընդունելի արդյունքների հասնելու տեսանկյունից ամենաարդյունավետն ուղիղ երկկողմ բանակցություններն են. Բայրամով 4 գյուղը Ադրբեջանի վերջին փաստարկն է՝ ՀՀ-ի վրա լեգիտիմ hարձակnւմ գործելու համար․ Արթուր Հովհաննիսյան Ժերար Դեպարդյոն ազատ է արձակվել. փաստաբան Սրտի լուսային դեֆիբրիլյացիան բարեհաջող կերպով փորձարկվել է մկների վրա. Chaos Գիտնականը բացահայտել է «փարավոնի անեծքի» պատճառը Դինոզավրերի ինտելեկտը գերագնահատվել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը չի բացառել TikTok-ի արգելափակումը ԵՄ-ում Ինչ կլինի միջուկային ապոկալիպսիսից հետո. բացատրում է գիտությունը Երևան-Երասխ ավտոճանապարհին «Opel» -ը բախվել է ձիուն․ վարորդն ու ուղևորները հոսպիտալացվել են Ծիծեռնակաբերդի միջադեպի գործով 62 տարեկան պապիկի է մեղադրանք առաջադրվել. Աննա Հակոբյանը եւս կհարցաքննվի Տնտեսության քողարկված խնդիրները Բագրատ Սրբազանի դեմ ամոթալի արշավն ուղղորդում են իշխանության մաս կազմող բարձրաստիճան պաշտոնյաներ. Թաթոյան ԱԺ-ն մերժեց Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծը Իշխանությանն աջակցող կառույցներն էլ չեն կարող աչք փակել Ընդդիմության շարքերում ռադիկալ տրամադրություններ են տիրում, իսկ Նիկոլ Փաշինյանի բախտը կբերի Փաշինյանը ստիպված չի լինի ներկայանալ ԱԺ, ու հարցուպատասխանը չի կայանա Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել Պետական և համայնքային մարմինների ֆեյսբուքյան էջերում քաոս է տիրում Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի կիրառման ընթացքում ի հայտ է եկել որոշ կարգավորումներ վերանայելու անհրաժեշտություն Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են Արդյոք Տավուշում ցուցարարներին միացած զինծառայողներին ծեծել են ու ճնշել Դու շուն ես, հայրենասեր չես, որովհետև հայրենասերից մինչև շnւն մի քայլ է․ Հովհաննես Դավթյանը՝ իր ներկայացման ժամանակ ակցիա իրականացրած երիտասարդին ԱԺ-ն գումարել է իր հերթական նիստերը (տեսանյութ) Իշխանությունն անում է Ադրբեջանի իրավազորությունը ճանաչող հայտարարություններ. Արման Թաթոյան Էս մարդը գյուղի մեջ բերում, նստեցնում է ադրբեջանցիների` առանց որևէ անվտանգության երաշխիքի․ Գառնիկ Դանիելյան Ինչ արել եք՝ դրա պատասխանը պետք է տաք․ Անպատասխան չեն մնալու ձեր գործերը․ Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին Կառավարությունից հայտնել են՝ Կիրանցիներին առաջարկվել է տեղում սկսել աշխատանքները և հարցերին տալ լուծումներ Մարդիկ արդեն մտածում են ամենավատի մասին. Գեղամ Նազարյան Կիրանցիների հանդիպումը Փաշինյանի հետ ավարտվեց. նրանք վրդովված են Ֆլորիդայում քանդում են Բեն Լադենի եղբոր առանձնատունը Իրանից Նախիջևան ուղևորվող բեռնատարում հայտնաբերվել է ավելի քան 20 կգ հերոին Ավիաընկերությունը 101-ամյա ուղևորի համար 1 տարեկանի տոմս է ամրագրել՝ համակարգում առկա սխալի պատճառով Հայտնի մաֆիոզը նշել է իր ամուսնության տարեդարձը եկեղեցում, որտեղ թաղված է Կոզա Նոստրայի կողմից սպանված քննիչը Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան Ժերար Դեպարդյոն կալանքի տակ է առնվել Ֆրանսիայի հարավում հին հռոմեական գերեզմանոց է հայտնաբերվել՝ հուղարկավորման խնջույքների ապացույցներով Իսպանիայի վարչապետը հայտարարել է, որ կնոջ հետ կապված սկանդալի պատճառով հրաժարական չի տա Ադրբեջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Տավուշում կատարվողն առանձնապես ծանր հանցագործություն է, որի պատասխանատվությունը դրված է իշխանության ու նրա շահերը պաշտպանող իրավապահ համակարգի վրա․ Մինասյան Օդի ջերմաստիճանը կնվազի, ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ Հայաստանին իշխանափոխություն է պետք. Վարդան Օսկանյան Արեւմուտքը հնարավորություն է ստացել սահմանազատման գործընթացից Ռուսաստանին բացառելու. ԱԳ նախկին փոխնախարար Պատերազմն ադրբեջանա-թուրքական տանդեմի հետ չի ավարտվել. ՀՀ նախկին արտգործնախարար
Հարցում

Թուրքական ձեռագիր է. քանդում են, որ վաղն ասեն՝ այստեղ ոչինչ չի եղել

Նախօրեին համացանցում ադրբեջանցիները տեսանյութ էին հրապարակել, որտեղ երեւում էր, թե ինչպես են քանդել Արցախի Ազգային ժողովի նորակառույց եւ գեղեցիկ շենքը։ Այս փաստը շատերի մոտ զայրույթ, ափսոսանք առաջացրեց, բայց զարմանալի չէ, քանի որ, նախ, Ադրբեջանը միշտ է քանդել, ավիրել այն, ինչը կապ ունի հայի հետ, հետո` Արցախ պետության խորհրդարանի շենքը քանդելն ինքնին հոգեբանական ճնշում է իր մեջ պարունակում եւ սիմվոլիկ նշանակություն ունի։ 44-օրյա պատերազմից հետո, երբ որոշ տարածքներ անցան Ադրբեջանի վերահսկողության տակ, առաջին օրերից սկսեցին ավիրել վանքեր, եկեղեցիներ, պատմամշակութային այլ կառույցներ։ Բայց Արցախի ԱԺ շենքը քանդելը շատերի մոտ հարցեր է առաջացրել` նորակառույց, գեղեցիկ շինություն է` ինչո՞ւ էին քանդում, երբ կարող էին այլ նպատակների համար օգտագործել, ինչպես արեցին, օրինակ, Շուշիի քաղաքապետարանի դեպքում։ Թեմայի շուրջ զրուցել ենք Արցախի ԿԳՄՍ նախկին նախարար Անահիտ Հակոբյանի հետ։

- Ձեր կարծիքով, ինչո՞ւ Ադրբեջանն այս անգամ թիրախավորեց եւ քանդեց Արցախի ԱԺ շենքը։

- Ինձ համար ծանր է տեսնել այդ կադրերը։ Այն մինչեւ Արցախի ԱԺ շենքը լինելը եղել է Ստեփանակերտի 1-ին դպրոցը, որտեղ ես առաջին դասարան եմ գնացել։ 2000-ին այն վերակառուցվեց եւ դարձավ Արցախի ԱԺ՝ դառնալով պետականության խորհրդանիշը, այդ իսկ պատճառով էլ քանդեցին։ Այսօր քանդում են, որ վաղն ասեն՝  այստեղ ոչինչ չի էլ եղել, ինչը թուրքական ձեռագիր է, եւ այդպես են եղել դարեր ի վեր։ Մեզ բնաջնջել են՝ յուրացրել եմ մեր ունեցածը եւ այդպես էլ շարունակում են հիմա։ Այսինքն՝ այս անգամ էլ ուզում են ջնջել հայկական Արցախի պատմությունը, նրա պետականությունը խորհրդանշող կառույցները եւ հասել են պետական կառույցներին։

- Այս քայլը կարո՞ղ է Արցախի ԱԺ-ին էր ուղղված, եթե հաշվի առնենք այն, որ Արցախը հայաթափելուց հետո Արցախի պատգամավորները դարձան փախստական, բայց չլուծարեցին Արցախի խորհրդարանը, անգամ շարունակում են աշխատել։

- Իհարկե՝ ո՛չ։ Ադրբեջանը քանդում է ամեն ինչ՝ անգամ բնակարանները։ Կան այլ տեսանյութեր, որտեղ երեւում է, թե ոնց են քանդում։ Բայց առաջին հերթին վերացնում են պատմական կոթողները։ Քանդում են՝ վերացնում են ամեն բան, որ ներկայացնեն որպես մահմեդական բնակավայր։ Իրենք ինչքան էլ պնդեն, թե Ստեփանակերտը, ինչպես իրենք են ասում՝ Խանքենդին, ադրբեջանական քաղաք է, բոլորս էլ գիտենք, որ Ստեփանակերտը հիմնվել է մի շարք հայկական  բնակավայրերի` Սողոմոնշենի, Բաղինշենի, Հին Արմենավանի, Նոր Արմենավանի, Վարարակնի, Փահլուրի, Կրկժանի վրա՝  հայ անվանի ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի նախագծով, 1923-ին։ Իսկ Ազգային ժողովի շենքը քանդելը կապել նրանց՝ այստեղից արվող հայտարարությունների հետ, սխալ է։ Արցախի պետականությունն իրավաբանորեն գոյություն ունի՝ լուծարված չէ, եւ ոչ մի հրամանագիր չի կարող լուծարել այն։

- Կա՞ մտավախություն, որ հաջորդը կարող են լինել Արցախի նախագահական շենքը, Արցախի խորհրդանիշ հանդիսացող «Մենք ենք, մեր սարերը»` տատիկ-պապիկի հուշարձանը։

- Իհարկե, կան նման մտավախություններ, եւ ցավ եմ ապրում, որ անկարող եմ զսպել այդ վայրագությունները։ Կարող են քանդել ե՛ւ նախագահականը, ե՛ւ կառավարության շենքը, եւ չեմ կարծում, որ այս քաղաքականությունից Ադրբեջանը հրաժարվելու է։ Որքանով ես տեղյակ եմ` «տատիկ-պապիկը» դեռեւս կանգուն է, բայց վախենամ, որ վաղն էլ ասեն, թե այն մեր տատիկ-պապիկն է, ինչպես իմ աղջկա բնակարան էին մտել, նկարել, ասել, թե այդ բնակարանն ինչ-որ միրզայինն է եղել, որն այդտեղ է ծնվել-մեծացել։ Բայց այդ տունը, որը սեփական է, կառուցվել է 10 տարի առաջ։

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan