Ադրբեջանցիները քանդել են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի շենքը
![](/timthumb.php?src=/disc/04-03-24/3d37d44e90836cfb3a6a251df2ec9603.jpg&w=708)
Տելեգրամ ալիքներում կադրեր են հայտնվել օկուպացված Ստեփանակերտից, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանցիները քանդում Վերածննդի հրապարակում գտնվող խորհրդարանի շենքը։
Բացի Արցախի Ազգային ժողովի շենքը քանդելուց, ադրբեջանցիները հիմնովին քանդել է «Ազատամարտիկների» շենքը, որը գտնվում էր խորհրդարանի շենքի հարևանությամբ։