Այսօր՝ 12 սեպտեմբերի 2024թ., 00:00
Google Maps-ի միջոցով հանգստի վայր փնտրող տղամարդը հայտնաբերել է նախկինում անհայտ երկնաքարի խառնարան Գիտնականները Չինաստանում նախկինում անհայտ վիրուս են հայտնաբերել տիզից խայթված հիվանդի մոտ Գիտնականները Երկրի հեղուկ միջուկում փքաբլիթի տեսքով առղծվածային կառուցվածք են հայտնաբերել Վստահ ենք՝ Բաքուն լավ է հասկանում՝ ինչու է ՆԱՏՕ-ն ձգտում ամրապնդել իր դիրքերն Ադրբեջանում. Զախարովա Կվերաբացի՞ արդյոք Սոթքի ոսկու բաց հանքը. վարդենիսցիներին որոշ շրջանակներում խաբում են Տոտալ մերժում եք. անգամ առողջ գաղափարները չեք քննարկում. Մինասյանը՝ ՔՊ-ին Դժվա՞ր է մի օրենք ընդունել, որ զոհվածի ծնողը էդ թղթերի հետ անընդհատ չառնչվի, հիմա ինչի՞ն եք դեմ Խոստովանե՛ք՝ չեք ուզում, որ Գեղամ Նազարյանի հեղինակած օրենքն անցի. Խաչատրյանը՝ ՔՊ-ականներին Ո՛չ, վարչապետը, ո՛չ ՊՆ նախարարն այս օրենքը, վստահ եմ, չեն կարդացել, սա՛ է պատկերը. Գեղամ Նազարյան Գյուղի բնակիչներն աղիների քաղցկեղից ողջ մնալու ավելի քիչ հավանականություն ունեն Tesla-ն կներկայացնի նոր պրոդուկտ՝ ռոբոտաքսին Աուտիստները սովորական մարդկանց գերազանցում են մտավոր երեւակայության ունակությամբ Սրտի հիվանդության նոր ռիսկային գործոն է հայտնաբերվել․ գիտնականներ Բրեդ Փիթը կարմիր գորգին առաջին անգամ հայտնվել է ընկերուհու՝ Ինես դե Ռամոնի հետ Ինչով են վնասակար սննդային հավելումները Ամենահարուստ ռուսաստանցիների կարողությունը ավելացել է 28,4 մլրդ դոլարով Ռոնալդուն կրկին հրավիրվել է Պորտուգալիայի հավաքական Ներողություն, իսկ ո՞վ է այս ամենի մեղավորը Արցախի հանձնումը եղել է բոլորի աչքի առաջ. Ալեն Ղևոնդյան 27 հազար դոլար բանկային հաշվի մնացորդ, 32 մլն դրամ վարկ, հիփոթեք. ինչ է հայտարարագրել Լիլիթ Մակունցը Հավաք՝ Արցախի ներկայացուցչությունում Շահրամանյանը նշել է, որ գերխնդիրն արցախցիների վերադարձի իրավունքը վերականգնելն է․ Կրթական խաբուսիկ գունագեղությունը՝ անգույն իրականության մեջ Դեմոկրատական կուսակցության համագումարը չի օգնել Հարիսին Թրամփից առաջ անցնել. սոցհարցում Իրանը դեմ է կովկասյան տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններին. ՌԴ դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ ԱՄՆ իշխանություններն առգրավել են Վենեսուելայի նախագահի ինքնաթիռը․ CNN 2024-ի առաջին կիսամյակում դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքերը նվազել են 6,1 տոկոսով ԱԺ «Ամառային դպրոց»-ի համար ՀՀ պետբյուջեից մոտ 60 հազար դոլար է ծախսվել Եվս մեկ ձախողված «բարեփոխում». ստացվեց՝ ինչպես միշտ Ալիևը երեկ, ըստ էության, մերժեց Փաշինյանի առաջարկը Քաղաքական հաշվեհարդար՝ ընդդիմադիր հայացքներ ունեցող դասախոսների նկատմամբ «Չի կարելի անել հակահայ քայլեր և դրանից հետո ասել՝ մենք մեղավոր չենք. բոլոր խնդիրների լուծման բանալին այս իշխանությունների հեռացումն է» Խաչատուր Սուքիասյանը կրկին ապօրինի շինարարություն է իրականացնում 22-ամյա երիտասարդը hարևանուհու տնից գողացել է 2 միլիոն դրամի չափով ոսկյա զարդեր և գումար Լավագույն տեսախցիկներով 5 սմարթֆոններ, որոնք 330 դոլարից պակաս արժեն Սալերի տեկտոնիկան ժամանակավորապես ցամաքեցրել է ծովը 5,5 մլն տարի առաջ Պետք է խոցենք ռուսական հրթիռները. Լեհաստանը համաձայն չէ ՆԱՏՕ-ի հետ Գոյություն ունի՞ մութ նյութ․ գիտնականներն մոտեցել են տիեզերքի ամենաառեղծվածային նյութի բացահայտմանը Պավել Դուրովին նկատել են Յուլյա Վավիլովայի հետ զբոսնելիս Ֆինլանդիան կարող է դառնալ ալկոհոլի սպառման առաջատարը Հյուսիսային Եվրոպայում Դրա վիզը կտրելու եմ․ Այգավանի դաժան սպանություն կատարողը մշտապես սպառնացել է Մնացական Հարությունյանին Սուրբ Շողակաթ վանք կբերվի Սանգիբարանի հրաշագործ ավետարանը Սևակ 5-ի պատվիրատուն հրաժարվել է շենքը պայթեցնելու մտքից Մեզ համար Արցախի Հանրապետության և Արցախի էջը փակված չէ․ Իշխան Սաղաթելյան Ռազմական նպատակների համար հատուկ մեսենջեր են ստեղծել Հանձնուքով ՔԿՀ բերված շոկոլադե կոնֆետներում հայտնաբերվել են թմրանյութի նմանվող զանգվածներ Երթևեկության կազմակերպման փոփոխություններ մայրաքաղաքում «Վերադարձ» խորագրով միջոցառումը՝ նվիրված Արցախի Անկախության օրվան Պուտինը խոստովանել է, որ քիչ է քնում, եւ խորհուրդ է տվել իրենից օրինակ չվերցնել Արցախի պետական կառույցների պահպանումը պիտի ապահովենք Մայր Հայաստանում. Արցախի թեմի առաջնորդ (տեսանյութ) Զապորոժիեի ատոմակայանը քաղաքական միջոցներով պետք է վերադարձվի Ուկրաինայի վերահսկողությանը․ Զելենսկի Պուտինը ժամանել է Մոնղոլիա Մի շարք դպրոցներում առաջին դասարան գնացել է 2-3 աշակերտ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է զինծառայողի դի․ ՀՀ ՊՆ Մոնղոլիան պետք է մերժի Պուտինի մուտքը կամ ձերբակալի նրան. Human Rights Watch ՌԴ գործընկերները հայկական կոնյակի հետ կապված խնդիր չեն բարձրաձայնել․ Էկոնոմիկայի նախարար Թուրքիան դիմել է BRICS-ին միանալու համար. Bloomberg Ուկրաինայի դեսպանն ակնարկել է Լավրովի մահվան մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լուծարելու փաստաթուղթն իրավական ուժ չունի. Շահրամանյան Ռուսաստանը զանգվածաբար գրոհել է Կիևը հյուսիսկորեական բալիստիկ հրթիռներով և Իսկանդերներով Առաջին դասարանցիների հայտերի ընդունման հետ կապված խաբեություն է տարածվում․ ԿԳՄՍ ՀՀ իշխանություններին կոչ ենք անում միջազգային ատյաններում օրակարգային դարձնել Արցախի ժողովրդի՝ հայրենիք վերադառնալու իրավունքի հարցը. Արցախի ԱԺ Շնորհավորում եմ Արցախի Հանրապետության Անկախության տոնի առթիվ․Քոչարյան Նոր իշխանության դեպքում իրատեսական է այնպես անել, որ Արցախը չդառնա հերթական Նախիջևան. Րաֆֆի Հովհաննիսյան Եթե Հայաստանը ցանկանում է ուղիղ բանակցել Ադրբեջանի հետ, ապա «ի սեր Աստծո», թող բանակցի. Լավրով Ովքեր Արցախի վրա խաչ են քաշել բարոյական հայ ժողովրդի շարքում տեղ չունեն. Սեյրան Օհանյան Կոնստանտին Զատուլինը ուղերձ է հղել Արցախի Հանրապետության Անկախության օրվա առթիվ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է խուսափել ապօրինություններից. նոր խարդախություն է տարածվում Երիտասարդների ֆլեշմոբը՝ նվիրված Արցախի Անկախության օրվան և Ռոբերտ Քոչարյանի 70-ամյակին Թուրքիայում վայրի ավանակի հնագույն պատկեր է հայտնաբերվել Շոտլանդիայում հայտնաբերվել է հնագույն արծաթե անոթ, որը բերվել է Սասանյան Պարսկաստանից ավելի քան 1000 տարի առաջ Ներկայացվել է զարթուցիչ, որն արթնացնում է սուրճի բույրով Գիտնականները Տիբեթի սառցադաշտերում գիտությանն անհայտ հազարավոր հնագույն «զոմբի վիրուսներ» են հայտնաբերել Ուկրաինական ներխուժումը Կուրսկի շրջան նպատակ ունի դանդաղեցնել ՌԴ առաջխաղացումը դեպի արևելք Վրաստանի ԿԸՀ-ն ավարտել է խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների գրանցումը Խայտառակ պռոբկաներ են լինելու կամ վատ պարողին խանգարոց բան կա․ «Անտարես» հրատարակչության տնօրեն Mercedes-ը կոտրել է կամրջի երկաթե ճաղավանդակն ու 6 մ բարձրությունից ընկել Քասախ գետը. կա 4 վիրավոր Մոսկվայում հոսպիտալացվել է Ֆիլիպ Կիրկորովի հայրը Ուկրաինան Խարկովի վրա հարձակմանը պատասխանել է Բելգորոդի գնդակոծմամբ. ավելի քան 10 մարդ վիրավորվել է Տոյվո Կլաարը ավարտել է իր առաքելությունը Հարավային Կովկասում
Հարցում

ՌԴ-ի հետ ՀՀ-ն ունի երկկողմանի հարկումը բացառող համաձայնագիր, մեկ երկրում վճարված եկամտահարկը պետք է ամբողջությամբ նվազեցվի մյուսում եկամտահարկի հաշվարկից

 

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը հոդված է հրապարակել՝ «Հիմա էլ «մեղավորը» արտագնա աշխատանքի մեկնողներն ե՞ն» վերտառությամբ, որը ներկայացնում ենք ստորև.

«Ինչպես բազմիցս հիմնավորել և կանխատեսել ենք․ այս իշխանությունների օրոք թռիչքաձև աճում են ներդրումային ռիսկերը, զուգահեռաբար՝ թռիչքաձև աճում է պետական պարտքը։ Մեր երկիրը պարտքով են պահում՝ մսխելով նաև մեր երկրի ապագա երկարաժամկետ զարգացման ռեսուրսը։

Անկախությունից հետո՝ 27 տարում ձևավորվել էր 6,7 միլիարդ ԱՄՆ դոլարի չափով պետական պարտք, իսկ այս իշխանության կառավարման հինգուկես տարում պետական պարտքն աճել է 5,1 միլիարդ ԱՄՆ դոլարով կամ 75,4%-ով: ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու հաշվով այս իշխանությունը պետական պարտքն ավելացրել է 1800 ԱՄՆ դոլարով։

2023թ.-ին միայն կառավարության պարտքի գծով վճարված տոկոսավճարները աճել են շուրջ 30%-ով և կազմել են 253,4 մլրդ դրամ կամ՝ տվյալ տարվա պետական բյուջեի հարկային եկամուտների 11%-ը, ընդհանուր ծախսերի՝ 10%-ը, սոցիալական նպաստներին և կենսաթոշակներին հատկացված միջոցների՝ 36%-ը։

2023թ.-ին արտերկրից արտարժույթի մուտքերի և ելքերի չափերի տարբերությունը (զուտ ներհոսքը) արդեն էապես նվազել է՝ 1,1 մլրդ ԱՄՆ դոլարով կամ 41%-ով՝ նախորդ տարվա համեմատ։

Խորանում են տնտեսության իրական հատվածի բացասական միտումները, աճում են պլանավորված հարկային մուտքերի ապահովման ռիսկերը։ Այս պատճառով է, որ իշխանությունն արդեն համատարած նախաձեռնել է հարկ «քերթելու» և «հարկային տեռորի» բացահայտ քաղաքականություն։

Հիմա հերթը հասել է արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցների անօրինական հարկմանը։ Եվ այս նպատակին հասնելու համար հիմա էլ շանտաժով, հանրությանը մոլորեցնելով՝ պառակտում են, այս անգամ իրար հակադրելով ներսում և դրսում աշխատող և հարկ վճարողներին։

ՌԴ-ի հետ ՀՀ-ն ունի երկկողմանի հարկումը բացառող համաձայնագիր, որի համաձայն՝ փոխադարձության սկզբունքով մեկ երկրում վճարված եկամտահարկը, շեշտում եմ՝ եկամտահարկը պետք է ամբողջությամբ նվազեցվի մյուս երկրում եկամտահարկի հաշվարկից։ Այսինքն՝ լրացուցիչ եկամտահարկ կարող է առաջանալ, եթե աշխատուժը տվող երկրի եկամտահարկի դրույքաչափը բարձր է աշխատուժ ընդունող երկրից։

2013թ․-ին կատարված օրենսդրական փոփոխության համաձայն՝ ՀՀ-ում միացվեցին եկամտահարկը և պարտադիր սոցիալական ապահովության վճարները։ Ձևավորվեց միասնական նոր հարկատեսակ՝ եկամտային հարկ անվամբ։ Սա այլևս նույնական չէ ՌԴ-ում գործող եկամտահարկի հետ, քանի որ վերջինս չի ներառում պարտադիր սոցիալական ապահովության վճարները։

Այսինքն՝ արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացին ՌԴ-ում վճարում է եկամտահարկ 13% դրույքաչափով, դրան գումարած այդ երկրում օրենքով սահմանված սոցիալական վճարները։

ՀՀ իշխանությունները, անտեսելով սոցիալական վճարներ վճարած լինելու հանգամանքը, կրկնակի հարկում են ՀՀ քաղաքացիներին՝ նրանց նկատմամբ կիրառելով ՀՀ եկամտային հարկի 21% ոչ համարժեք դրույքաչափը, որը փաստորեն բարձր է ՌԴ-ում գործող եկամտահարկի 13%-ից, քանի որ ներառում է նաև նախկին՝ սոցիալական ապահովության պարտադիր վճարները։

Ի դեպ, մինչև հարկային այս փոփոխությունները՝ ՌԴ-ի հետ համարժեք գործող ՀՀ եկամտահարկի նվազագույն դրույքաչափը կազմել է 10%, իսկ միջին դրույքաչափը գրեթե նույնական է եղել ՌԴ-ում գործող եկամտահարկի դրույքաչափին։

Եկամտահարկի համարժեքության ապահովման այս խնդիրը պետք է օր առաջա լուծվի՝ համապատասխան օրենսդրական փոփոխություններով, այլ ոչ թե մեր հայրենակիցներին մոլորեցնելով, շանտաժի ենթարկելով կամ նրանց «գլխի տակ փափուկ բարձ դնելով»։

Պե՛տք է արդարացիորեն բացառել արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցների կրկնակի հարկման անօրինական պահանջը»։

 

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan