Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ռումինիան Ուկրաինայի հետ սահմանին միջադեպի պատճառով՝ օդ է բարձրացրել կործանիչները Հայաստանը խաղաղապահներին դուրս կբերի՞ Կոսովոյից. ԱԳՆ մեկնաբանությունը Վենսը հայտնել է միջուկային պատերազմի սպառնալիքի մասին, եթե մարտական գործողություններն Ուկրաինայում ձգձգվեն Շուտով կավարտվի Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցու հիմնանորոգումը Բաքվում ընթանում է Ռուբեն Վարդանյանի շինծու գործերով դատական նիստը Լա՞վ չէր, քեզ ասեին դավաճան, բայց այս հետևանքները մենք չունենայինք. Քոչարյանը՝ Փաշինյանին Կոռուպցիոն գործարքի կասկածանքով բերման է ենթարկվել դատավոր Արտուշ Գաբրիելյանը Հնդկաստանը նախատեսում է փակել օդային տարածքը Պակիստանի համար Ռոբերտ Քոչարյանը հնարավոր է համարում ընդդիմության համախմբումը Վրաստանը՝  որպես չեզոք երկիր, տարածաշրջանում անվտանգությունն ապահովելու ներուժ ունի և շահագրգռված է հայ-ադրբեջանական կարգավորմամբ. խորհրդարանի փոխխոսնակ Ռոբերտ Քոչարյանը՝ Արցախյան պատերազմների, Քի Վեսթի փաստաթղթի, Մադրիդյան սկզբունքների և այլնի մասին Դուք լուրջ մտածո՞ւմ եք, որ Ռուսաստանը այն երկիրն է, ում հետ կարելի է այդպես վարվել. Քոչարյան

Գյումրիում 5 մեքենա է բախվել. վարորդներից 1-ի կյանքը փրկել չի հաջողվել, տnւժածներից 3-ը փրկարարներ ենԽաղաղության պայմանագրի կնքման շահերը վեր են Զելենսկու լեգիտիմությունից․ ԿրեմլՌումինիան Ուկրաինայի հետ սահմանին միջադեպի պատճառով՝ օդ է բարձրացրել կործանիչներըԱխլքալաքից զանգվածային հոսք կա դեպի ՀՀՊայթյուն՝ Սևան-Երևան ճանապարհին գործող գազալցակայանում. կան վնասված ավտոմեքենաներ, արևային պանելներՓաշինյանը փորձում է մեղմել Արևմուտքի՝ իր նկատմամբ վերաբերմունքըԼոռիում մայրը 4 ամսական տղային հայտնաբերել է օրորոցում մահացածՀայաստանը խաղաղապահներին դուրս կբերի՞ Կոսովոյից. ԱԳՆ մեկնաբանությունըԳրենլանդիայում արբանյակային կապի խափանում էՎենսը հայտնել է միջուկային պատերազմի սպառնալիքի մասին, եթե մարտական գործողություններն Ուկրաինայում ձգձգվենՔաղաքացու նկատմամբ ոչ պատշաճ վարքագիծ դրսևորած ավտոբուսի վարորդն ազատվել է աշխատանքիցՇուտով կավարտվի Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցու հիմնանորոգումըԹուրքիան հերքել է 6 օդանավ զենք Պակիստան ուղարկելու մասին լուրըԲաքվում ընթանում է Ռուբեն Վարդանյանի շինծու գործերով դատական նիստըԿրեմլ․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը տեղեկատվություն են փոխանակում գոյություն ունեցող ուղիներովԼա՞վ չէր, քեզ ասեին դավաճան, բայց այս հետևանքները մենք չունենայինք. Քոչարյանը՝ ՓաշինյանինՊուտինը կոչ է արել պայքարել «նացիստական ​​հանցագործությունները արդարացնողների» դեմԻնչպես է ԱԺ-ն մսխում հպարտ հարկատուների գումարներըԿոռուպցիոն գործարքի կասկածանքով բերման է ենթարկվել դատավոր Արտուշ ԳաբրիելյանըՔասախ գետն ընկած արցախցի 4-ամյա Նոյը ընտանիքի միակ երեխան էր. մանրամասներ ողբերգական դեպքից (տեսանյութ)Հայ ժողովուրդը չի կարող հանդուրժել ոտնձգությունը ազգային արժեքների դեմԱյս ուղևորությունը վստահության ամրապնդման և համապարփակ համագործակցության նոր հորիզոններ բացելու նախերգանք է. Իրանի նախագահը՝ Բաքու այցի մասինՀինգերորդ գիշերն անընդմեջ հրաձգություն է գրանցվել Հնդկաստանի և Պակիստանի սահմանինՀնդկաստանը նախատեսում է փակել օդային տարածքը Պակիստանի համարԶբոսաշրջիկները չեղարկում են դեպի Թուրքիա տուրերը՝ հնարավոր երկրաշարժերի պատճառովՆոր Նորք վարչական շրջանի ղեկավարը զանգահարել և սպшռնացել է ինձ. Արթուր ՉախոյանՌոբերտ Քոչարյանը հնարավոր է համարում ընդդիմության համախմբումըԼատվիան անօդաչուների հերթական խմբաքանակն է ուղարկում ՈւկրաինաՎրաստանը՝  որպես չեզոք երկիր, տարածաշրջանում անվտանգությունն ապահովելու ներուժ ունի և շահագրգռված է հայ-ադրբեջանական կարգավորմամբ. խորհրդարանի փոխխոսնակԵրևանում թղթախաղի ժամանակ խաղավարը խախտել է խաղի վարման կարգը. վնասը շուրջ 279 հազար եվրո էԶելենսկին մերժել է մայիսի 9-ի առիթով Պուտինի հրադադարը եւ անհապաղ 30-օրյա հրադադար պահանջելԿանադայում ավարտվել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունըՌոբերտ Քոչարյանը՝ Արցախյան պատերազմների, Քի Վեսթի փաստաթղթի, Մադրիդյան սկզբունքների և այլնի մասինԴուք լուրջ մտածո՞ւմ եք, որ Ռուսաստանը այն երկիրն է, ում հետ կարելի է այդպես վարվել. ՔոչարյանԳյումրիում պարեկների են ծեծել«Պատերազմի ժամանակ Արայիկ Հարությունյանը ասաց՝ եթե ես հանդիպեմ Քոչարյանի հետ, Փաշինյանը ինձ կուտի». ՔոչարյանԱյս քրիստոնյաներն արժանի են հալածանքներից պաշտպանություն ստանալուն. Ռուբեն Վարդանյանի ընտանիքի կոչըՀայտնի է Իրանի Բանդար Աբբաս քաղաքի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի պատճառը«Lվացք էր ուզում փռել, պատշգամբը փլվեց». մանրամասներ Շենգավիթի շենքերից մեկում տեղի ունեցած փլուզումիցՂարաբաղն Ադրբեջանի տարածքի անբաժանելի մասն է. Փեզեշքիանը՝ ԱլիևինՇտապօգնության անձնակազմին դшնակահարած տղամարդը նախկինում մի քանի անգամ տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոնՄասկը կարծում է, որ հինգ տարի հետո ռոբոտները կարող են գերազանցել լավագույն վիրաբույժներինՎատիկանի Սիքստինյան կապելլան փակվել է` նոր Պապի ընտրության կոնկլավին նախապատրաստության համարԱնչելոտի, Կլոպ, Ալոնսո․․․ Անգլիական ակումբը նոր մարզիչ է ընտրումՕնլայն բուլինգի դեմ. Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը հիշում են զոհերինԵրևանում կրկին հնչել են կրակոցներ. անվտանգության աշխատակիցները տեսագրությունները ջնջել են3 միլիոն դրամի ոսկեղեն գողացած տղամարդը կալանավորվել է․ Գեղարքունիքի քրեական ոստիկանների բացահայտումըԱնաստասիա Վոլոչկովան կռվել է իր փեսայի՝ Նիկիտա Գրիգորյանի հետԺիրինովսկու միջազգային անձնագիրն աճուրդում վաճառվել է 1,1 մլն ռուբլով Կոտայքում «Mercedes»-ի վարորդը ոչ սթափ վիճակում վթարի է ենթարկվել ու կողաշրջվել. մեքենայում հրդեհ է բռնկվել
Կարծիք

Մարտի 1-ը իշխանության է բերել՝ հիշում են, Սումգայիթը կարող է զրկել՝ չեն հիշում. Սևակ Հակոբյան

YerevanToday-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

«Մարտի 1-ը իշխանության է բերել՝ հիշում են, Սումգայիթը կարող է զրկել՝ չեն հիշում

Մարտի 1-ն է: Գարնան առաջին օրը: Իշխանավորների համար իբր տխուր օր է․ 10 զոհեր, հայի արյուն, կյանքեր և այլն:

2 օր առաջ Սումգայիթյան ջարդերի տարելիցն էր, երբ ադրբեջանական իշխանությունների կողմից պետական մակարդակով կազմակերպված քաղաքի հայ ազգաբնակչության սպանություններ տեղի ունեցան և զանգվածային տեղահանություն։ Դա եղել է 1988 թ. փետրվարի 27-ից 29-ը ընկած ժամանակահատվածում։ Հայ ազգաբնակչության դեմ իրականացրած այս պետական հանցագործության նպատակն էր կանխել Արցախյան շարժումը, կանխել Արցախյան ազատագրական պայքարի տարածումը։

Ոճրագործությունը ծրագրավորված էր, մարդասպանների մոտ հայերի բնակարանների ցուցակներն էին, սցենարը նախապես մշակված էր, դերերը բաժանված՝ սպանություն և ջարդեր իրականացնողներ, թալանողներ, ունեցվածք ոչնչացնողներ, հանցագործության հետքերը վերացնողներ, ոճիրն իրականացնելու համար արտադրամասերում մետաղաձողերի և այլ գործիքների պատրաստումը, թմրանյութերի և ոգելից խմիչքի բաժանում, այդ ամենը բացահայտվել ու դատապարտվել է միշտ։ Անգամ ԽՍՀՄ պաշտոնական տվյալներով, մի քանի տասնյակ, իսկ ոչ պաշտոնական՝ 1000-ից ավելի սպանվածներ, որոնց մեծ մասը խոշտանգումներից ու կտտանքներից հետո ողջակիզված, հազարավոր վիրավորներ, հարյուրավոր բռնաբարվածներ, այդ թվում՝ մեծ թվով անչափահասներ, 18.000 փախստականներ։ Մինչ այսօր, Սումգայիթի Հայոց ցեղասպանության զոհերի ճշգրիտ թիվը պարզված չէ, ցեղասպանության ենթարկվածների թիվը հասնում է հազարի, որոնց աճյունները մինչև օրս էլ հայտնաբերվում են Սումգայիթի արվարձաններում նոր շինարարություն կատարելիս։

Հիմա էսօրվա իշխանությունը, որ առավոտ բարլուսով, շնչակտուր ընկնում է ուը մարտի 1-ի՝ իրենց կազմակերպած խուլիգանության արդյունքում զոհերի է հիշում, էդ 2 օր առաջ հայ ազգի դեմ հերթական ցեղասպանության տարելիցը ինչի՞ չի հիշում։

Ասեմ՝ ինչու չի հիշում։ Որովհետև Սումգայիթ հիշել, սգալ ու դատապարտելը ունի հասցեատեր՝ Իլհամ Ալիևն է, որից վախենում են, նրան բան չեն ասում, որովհետև կզրկվեն իշխանությունից։

Իսկ մարտի 1-ը՝ հակառակը, այդ օրը շահարկելով ու մարդկանց հույզերի վրա խաղալով եկել են իշխանության։ Իրենք շնորհակալ են մարտի 1-ի զոհերից, դրա համար էլ առավոտ բարլուսով գնում-կանգնում, ճառեր են ասում, խաչակնքվում, խոնարհվում, մտքերում ասում, որ երախտապարտ են։ Իսկ Սումգայիթյան տարելիցին, ամեն ինչից կխոսեն, հաթաթաներ կտան բոլորին, բացի ադրբեջանցի մարդասպաններից ու նրանց ղեկավարներից։

Վերջին տարիներին մեր գլխին եկածը բացաահայտվելուց հետո կարող է, արդեն, մարտի 1-ը ոչ թե ոճրագործության օր հիշվել հայոց պատմության մեջ, ոչ թե իրենց հռչակած կորսված գարնան առաջին օր, այլ կհիշվի որպես հայրենիքի պաշտպանության օր, ազգային պաշտպանության օր, 2020-ից ի վեր մեր ապրած աղետը 10 տարով հետաձգելու օր։ Կարող է բացահայտվել, որ այդ զոհերը խուլիգանության կազմակերպիչները տվեցին իրենց նպատակին հասնելու համար, բայց օրվա իշխանությունը կարողացավ կանխել այն, ինչը չկարողացավ կանխել 2018-ին»։