Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Զինվորը, որին գտել են մահացած, ըստ նախնական վարկածի ինքնասպան է եղել Կյանքն աստվածատուր պարգև է. հարկ է ապրել Աստծո պատվիրանների նկատմամբ հավատարմությամբ․ Արամ Ա Հռոմի պապը կոչ է արել հոկտեմբերի 7-ը սահմանել խաղաղության համար աղոթքի օր Հայտնաբերվել է զինծառայող Վահե Բագրատի Հարությունյանի դին՝ հրազենային վնասվածքով Լիբանանում սպանվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման ռազմական թեւի առաջնորդը Մենք պարտավոր ենք պատասխանել Իրանին և կանենք դա. Նեթանյահու Ձերբակալվել է Տեղ գյուղի ՔՊ-ական համայնքապետը «Ուղեղլվա»․ Մաս 4․ Ես երբեք չեմ մոռանում, որ այ այստեղ հայտնվել եմ ձեր շնորհիվ․ Փաշինյանը՝ 2018-ին ԱՄՆ-ը մտադիր չէ մասնակցել Իրանին Իսրայելի հնարավոր պատասխան հարվածին. FT Այրվել է 850 ծառ, պատճառվել միլիոնավոր դրամների վնաս Իսրայելի բանակը հարավային Լիբանանի 37 բնակավայրի բնակիչներին կոչ է արել անհապաղ տարհանվել Կոնգրեսի շուրջ 60 անդամներ Բլինքենին կոչ են արել ապահովել Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալների ազատ արձակումը

Երևանի Ֆրանսիայի հրապարակում բախվել են «BMW X6»-ն ու «Yamaha» մոտոցիկլըԱնկում տարադրամի շուկայում. ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր՝ հոկտեմբերի 7-ինՀայաստանում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակԶույգը 57 տարվա ամուսնությունից հետո գտել է իրենց հարսանիքի կորած տեսանյութըԱՄՆ-ն 2023-ի հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելին ռեկորդային 17,9 մլրդ դոլարի ռազմակшն օգնություն է տրամադրել. հետազոտությունԲանկերը հարստանում են, քաղաքացիները ճռռում են վարկերի բարձր տոկոսների տակՉորեքշաբթի օրը՝ ժամը 12:00-ին ներկա գտնվեք Դատախազության շենքի առջև. Բագրատ ՍրբազանԵթե հաղթի Հարիսը, դա կլինի ԱՄՆ-ի վերջը. ՄասկԻնչ մեքենա է վարում Մարկ ՑուկերբերգըԶինվորը, որին գտել են մահացած, ըստ նախնական վարկածի ինքնասպան է եղելէսթետիկ վիրաբուժության կենտրոնում, արձանագրվել է պացիենտի սրտի կանգՔաղաքացին մոլորվել էր Աչաջուր գյուղի սարերում․ օգնության են հասել փրկարարներըԿյանքն աստվածատուր պարգև է. հարկ է ապրել Աստծո պատվիրանների նկատմամբ հավատարմությամբ․ Արամ ԱՀռոմի պապը կոչ է արել հոկտեմբերի 7-ը սահմանել խաղաղության համար աղոթքի օրՀայտնաբերվել է զինծառայող Վահե Բագրատի Հարությունյանի դին՝ հրազենային վնասվածքովՌուսաստանի և Իրանի առանցքի շուրջ կառուցված ապագան անցանկալի է Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների համար․ Օ՛ԲրայենԼիբանանն Իսրայելի գործողությունների պատճառով հետաձգել է ուսումնական տարվա մեկնարկըԴոլարն ու եվրոն էժանացել են. տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 6-ինՆոր Հաճնի կամրջով երթևեկությունը կշարունակի փակ մնալ մինչև նոյեմբերի 12-ըԱԺ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանին (տեսանյութ) Նաթանյահուն ամոթանք է տվել Մակրոնին՝ Իսրայելին զենքի մատակարարումը դադարեցնելու կոչի համարԱյն իշխանությունը, որը իր գործողություններով հանգեցնում է կործանման, կորցնում է կապը Աստծո հետ. Արշակ ՍրբազանԻսրայելը հարվածել է Գազայի կենտրոնում գտնվող մզկիթին և դպրոցին․ առնվազն 24 մարդ է զոհվել202.5 մլն դրամը Փաշինյանի աշխատակազմը նախատեսում է ծախսել ընդամենը 2 միջոցառման համարԻսրայելի բանակը լուրջ պատասխան քայլեր է ծրագրում Իրանի դեմԻրանը հզոր պատասխան տվեց Իսրայելին. ԱսադՄոսկվա-Երևան թռիչքները կարող են դադարեցվել․ ԶԼՄ«Սոս մանկական գյուղի» խնամքի կենտրոնից սաներ են փախել ենԱրարատում ուսուցչուհին ջրի շշով հարվածներ է հասցրել աշակերտներին. երեխաները մարմնական վնասվածքներ են ստացելՏարածքների շուրջ առևտուր չի լինելու. Զելենսկին՝ ՌԴ-ի հետ խաղաղության հաստատման մասինԱդրբեջանցի պատգամավորները կոչ են արել խզել ԱՄՆ-ի հետ համաձայնագրերըԵրևանում Mercedes-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համարՌուսական կողմի վերահսկողության տակ նոր բնակավայր է անցելԼիբանանում սպանվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման ռազմական թեւի առաջնորդըՄասկը մասնակցել է Թրամփի հանրահավաքին՝ հայտարարելով, որ վերջինս պետք է հաղթի ընտրություններումԼաս Վեգասում վայրէջքի ժամանակ ինքնաթիռ է բռնկվել (տեսանյութ)Մենք պարտավոր ենք պատասխանել Իրանին և կանենք դա. ՆեթանյահուՄի քանի հարյուր բեռնատար է սպասում, որ մտնի ՀայաստանԱկնկալում ենք ՆԱՏՕ-ի հետ գործընկերության ամրապնդում և մեր պաշտպանական ներուժի բարձրացում. ԱԳՆՕդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալՁերբակալվել է Տեղ գյուղի ՔՊ-ական համայնքապետըՈստիկանները Սյունիքում՝ Հայաստան-Իրան սահմանի մոտակայքում, շուրջ 12 կգ թմրամիջոց են հայտնաբերելԹուրքիայում զինված կինը ներխուժել է ծննդատուն եւ պատանդ վերցրել աշխատակիցներին«Ուղեղլվա»․ Մաս 4․ Ես երբեք չեմ մոռանում, որ այ այստեղ հայտնվել եմ ձեր շնորհիվ․ Փաշինյանը՝ 2018-ինՀոր ընկերը իր կամքին հակառակ սեռական հարաբերություն էր ունեցել հետը. մանրամասներ 26-ամյա իրանցի աղջկա ինքնասպանությունիցCitroen-ը Փարիզի ավտոսրահում արմատապես նոր ​​կոնցեպտ ավտոմեքենա կներկայացնիԱրվեստի գործերի բնօրինակն ուղեղը 10 անգամ ավելի արագ է խթանում, քան վերարտադրանկարըԱշխարհի հարուստների վատ սովորություններըՕգտատերերն ավելի հաճախ են գնում նոր Android սմարթֆոններ, քան iPhone-ներԴելֆինները ժպտում են միմյանց հետ խաղալիս.Iscience
Հայաստան

Իրավապահներն արգելափակե՞լ են Դատախազության աշխատողների շարժը․ ուշագրավ մանրամասներ աղմկոտ գործից

NEWS.am-ին ուշագրավ տեղեկություններ են հասել «Սիներջի» ընկերությունում իրավապահների իրականացրած հատուկ գործողության ընթացքում տեղի ունեցած ուշագրավ դեպքի վերաբերյալ։

Պարզվում է, որ հունվարի 31-ին, երբ ընկերությունում ԱԱԾ-ի աշխատակիցները ու ՔԿ-ի քննիչները խուզարկություն կատարելու նպատակով ներխուժել են «Սիներջի» ընկերության գրասենյակ, այդտեղ են եղել եւ աշխատակիցների հետ միասին անակնկալի գալով արգելափակվել են նաեւ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի օգնականն ու դատախազության այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Պարզվում է, դատախազության ներկայացուցիչները, տեղեկացված չլինելով Քննչական կոմիտեում նախաձեռված քրեական վարույթի եւ հատուկ գործողության մասին, պատրաստվում էին մեկ անձից գնման եղանակով՝ «Սիներջի» ընկերությունից ձեռք բերել դատախազների գործունեության նկատմամբ հսկողություն իրականացնելու հնարավորություն ընձեռող էլեկտրոնային համակարգ։ Իրավապահների իրականացրած գործողությունների ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության աշխատակիցները տեւական ժամանակ պահվել են շենքում։

Դրանից հետո գլխավոր դատախազը հավելյալ աղմուկից խուսափելու համար, որոշել է առայժմ «սառեցնել» պայմանագիր կնքելու գործընթացը։

Արդյոք տեղի կունենա՞ բավականին խոշոր գնման գործընթացը պայմանագրի կնքմամբ, թե՞ ոչ, ինպես նաեւ «Սիներջի» ընկերության հետ տեղի ունեցող իրադարձությունները, կալանավորումներն ու ազատումներն արդյո՞ք կապ ունեն այս գործընթացի հետ, թե՞ ոչ, առայժմ դժվար է ասել։

Դեպքի առնչությամբ NEWS.am-ը գրավոր հարցմամբ դիմել էր Դատախազություն պարզելու արդյո՞ք նման գնման գործընթաց սկսվել է, թե՞ ոչ, ինչին ի պատասխան գերատեսչությունից հայտնել են, որ տվյալ ընկերության հետ կքնված պայմանագիր չկա։

Հիշեցնենք, որ «Սիներջիի» եւ էկոնոմիկայի նախարարության պաշտոնյաների շուրջ կոռուպցիոն սկանդալը սկսվել է հունվարի 31-ին։ Նախ Անի Իսպիրանն ազատվեց էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնից։ Նույն օրը ԱԱԾ–ն ու ՔԿ–ն խուզարկություններ կատարեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում եւ մի շարք անձանց բնակարաններում (ընդհանուր առմամբ ավելի քան 15 վայրում) եւ ձերբակալեցին 8 անձանց։

Մեղադրյալի աթոռին ԱԺ նախագահի եղբոր կինն է, էկոնոմիկայի նախկին փոխնախարարն ու նախկին նախարարը, «Սիներջիի» տնօրենը եւ այլ պաշտոնատար անձինք։

Պարզվել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» մրցույթի շրջանակում օժանդակել են, որ մրցույթում իրենց նախընտրած մասնակիցը հաղթի, եւ մրցույթի մյուս մասնակից հիմնադրամի համար ստեղծել են խոչընդոտներ եւ նրան փաստացի հեռացրել մրցույթից: Դրա արդյունքում մրցույթում հաղթող է ճանաչվել մրցակցից շուրջ երեք անգամ ավել՝ ավելի քան 392 մլն դրամ գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը։

Մեկ այլ դրվագով` ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձը, ինտենսիվ այգիների հիմնման պետական աջակցության ծրագրի շահառուներից մեկի հետ գտնվելով մտերիմ հարաբերությունների մեջ եւ իմանալով վերջինիս ծանոթներ՝ այլ շահառուների տվյալները, նրանց տրվող ֆինանսական փոխհատուցումը չի մերժել, չնայած իմացել է, որ նրանց փաստաթղթերը ծրագրով սահմանված պահանջներին չեն համապատասխանում։

Արդյունքում էկոնոմիկայի նախարարության կողմից նշված ծրագրով մի շարք շահառուների բանկային փոխանցման միջոցով անհիմն փոխհատուցվել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 238.418.100 դրամ գումար, որը շահառուները խարդախությամբ հափշտակել են։

Իր վերջին ճեպազրույցներից մեկում Վահան Քերոբյանը բացառել էր, որ կոռուպցիոն սկանդալը կարող է առնչություն ունենալ իր հետ, սակայն նրան մեղադրանք առաջադրվեց եւ այժմ նա տնային կալանքի տակ է։