Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Եթե չստացվի կամ որևէ վատ բան լինի, կասեն՝ ի՞նչ անենք, ժողովուրդն էր. Արծվիկ Մինասյան Պեսկովը ԵՄ-ին անդամակցության պլաններն անվանել է Հայաստանի ինքնիշխան իրավունքը Հեռուստաընկերությունն իր պարտավորությունը կատարելու համար Հայաստանի քաղաքացուց երկու հարյուրական դրամ է մուրում Օր 13-րդ. Քաղաքացիները բոյկոտում են տրանսպորտի սակագների բարձրացումը Երեւանում Ո՞նց կարելի է տանջված ժողովրդին նման բան ասել, բա դա սրիկայություն չի՞. Լևոն Քոչարյանը՝ Ալեն Սիմոնյանին Եթե ԱՄՆ-ն սպառնա մեզ, մենք առանց վարանելու կսպառնանք նրանց անվտանգությանը. Խամենեի Սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հայկական և ադրբեջանական հանձնաժողովների հանդիպումը․ ՀՀ ԱԱԾ Իսկ ԱՄՆ-ում տեղյա՞կ են Փաշինյան-Վենս հանդիպումից Մենք մեր ադրբեջանցի գործընկերների հետ կբարձրացնենք Ռուսական տան հարցը. Պուտինի մամուլի քարտուղար Զախարովան՝ ԱՄՆ-ի հետ Հայաստանի կապերով մտահոգված ադրբեջանցի լրագրողին. մնացեք ձեր օրակարգում Թուրքիային արտահանձնված երկու անձինք Հայաստան էին մտել 2023-ի նոյեմբերին Բագրատաշենի անցակետով Մենք դեմ ենք Հայաստանի տարածքում միջանցքային տրամաբանությամբ ցանկացած ճանապարհի. Իրանի դեսպան

Մի շարք ծառայությունների համար, որոնք ներկայումս անվճար են, պետական տուրք կգանձվիԵթե չստացվի կամ որևէ վատ բան լինի, կասեն՝ ի՞նչ անենք, ժողովուրդն էր. Արծվիկ ՄինասյանՊեսկովը ԵՄ-ին անդամակցության պլաններն անվանել է Հայաստանի ինքնիշխան իրավունքըԿենացային մակարդակով... կենացի մասին Փակ հանդիպումից հետո իշխանությունը գործի է անցելՀեռուստաընկերությունն իր պարտավորությունը կատարելու համար Հայաստանի քաղաքացուց երկու հարյուրական դրամ է մուրումԱվինյանի համար 50 դրամանոց կոպեկներով դրամահավաք կանեն«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը կառաջադրվի որպես Գյումրու քաղաքապետի թեկնածուՓաշինյանի այսօրվա հանրային ակտիվությունը «սպամ» է հիշեցնումԱԺ նախագահի խորհրդականի գործառույթները հույժ գաղտնի ենՕր 13-րդ. Քաղաքացիները բոյկոտում են տրանսպորտի սակագների բարձրացումը ԵրեւանումՄիասին կհաշվենք՝ մի օրում քանի զոհ է տվել մենակ մնացած Արցախը. Զnhված զինծառայողի մայրը՝ Ալեն ՍիմոնյանինՈ՞նց կարելի է տանջված ժողովրդին նման բան ասել, բա դա սրիկայություն չի՞. Լևոն Քոչարյանը՝ Ալեն ՍիմոնյանինԽորոված կծու բիբարի, կծու նագեթսի համար վճարված չեկով անհույս փորձում են վալիդատրի միջոցով վճարում կատարել․ Հայկ ԿոստանյանՀայաստանը 30 հազար արցախցի է լքել. Արցախի խորհրդարանի պատգամավորՆոր Կտակարանի այդ ո՞ր արժեքի կամ սկզբունքի հիման վրա են ամենօրյա ստերը, թշնամանք ու ատելություն տարածելը, վերջապես՝ Արցախի ուրացումըՎերակենդանացման բաժանմունքում մահացել է Գեղարքունիքի մարզից 14-ամյա վրաերթի ենթարկված երեխանԵթե ԱՄՆ-ն սպառնա մեզ, մենք առանց վարանելու կսպառնանք նրանց անվտանգությանը. ԽամենեիԲաքվի Ռուսական տան և USAID-ի համեմատությունը որևէ քննադատության չի դիմանում. ՊրիմակովՍահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հայկական և ադրբեջանական հանձնաժողովների հանդիպումը․ ՀՀ ԱԱԾՍպասվում է թույլ ձյուն․ եղանակը՝ ՀայաստանումԻսկ ԱՄՆ-ում տեղյա՞կ են Փաշինյան-Վենս հանդիպումիցՄենք մեր ադրբեջանցի գործընկերների հետ կբարձրացնենք Ռուսական տան հարցը. Պուտինի մամուլի քարտուղարԽոշոր հրդեհ Ստեփանավանում. Մոտ 30 մարդ տարհանվել էՀայկ Ղուրշուդյանը զոհվել է պատերազմի առաջին օրը Թալիշում՝ հասցնելով երկու տանկ խոցելԳոհ եմ, որ ինձ ճանաչելով տուգանել են պարեկները․ էկոնոմիկայի փոխնախարարԴատախազությունը կստուգի է Wildberries-ը՝ մերկ խուզարկությունների վերաբերյալ բողոքներից հետոՍանտորինիում արտակարգ դրություն է հայտարարվել երկրաշարժերի հետևանքովՊրիմակովը հաստատել է Բաքվից նոտա ստանալու փաստը՝ Ռուսական տունը գրանցելու պահանջովՎրաստանում կսահմանափակեն ԶԼՄ-ների ֆինանսավորումն օտարերկրյա աղբյուրներիցԶախարովան՝ ԱՄՆ-ի հետ Հայաստանի կապերով մտահոգված ադրբեջանցի լրագրողին. մնացեք ձեր օրակարգումԹրամփի զավթումները կշարունակվեն այնքան մինչև ինչ-որ մեկը չկանգնեցնի նրանԲուք, ձյուն, մառախուղ. Հայաստանում բազմաթիվ ճանապարհներ փակ ենThe New York Times, Politico և Associated Press լրատվամիջոցները կզրկվեն ֆինանսավորումիցԹուրքիային արտահանձնված երկու անձինք Հայաստան էին մտել 2023-ի նոյեմբերին Բագրատաշենի անցակետովՁյուն, բուք․ սպասվող եղանակի մասինՇունչը պահած սպասում են Ռուսաստանի արձագանքինՄենք դեմ ենք Հայաստանի տարածքում միջանցքային տրամաբանությամբ ցանկացած ճանապարհի. Իրանի դեսպանԱնդրանիկ Քոչարյանը փորձում է ապացուցել, որ «խառնակիչ» չէ. սիրաշահում է թիմակիցներինՓաշինյանի կառավարական տան ծախսերը պետական գաղտնիք ենԲաքուն USAID-ի գործունեությունը դադարեցնելու ծանուցում է ուղարկելԱշխարհը մերժում է ԱՀԿ-ին, իսկ Կառավարությունը սերտաճում էՏրանսպորտի թանկացման դեմ բոյկոտը շարունակվում էԻնչո՞ւ է Աննա Հակոբյանն ընտրել Ստանիսլավսկու թատրոնըԵրևանը չի կարող դադարեցնել հայերի դեմ հանցագործությունների հետաքննությունը ՄՔԴ-ում․ ՕկամպոԿասկածելի տեսանյութերը չեն կարող խաթարել երկու երկրների ամուր հարաբերությունները. ՀՀ-ում Իրանի դեսպանՀամայնքապետի խորհրդականն ինքնասպան է եղելՔաղաքացիները ֆինանսները չհայտարարագրելու նոր մեթոդ են գտելԼարվաճ իրավիճակ տրանսպորտում. վարորդը բորբոքվեցԻրանը կտրականապես դեմ է միջազգային սահմանների փոփոխությանը և ուժի կիրառմանը. դեսպան Սոբհանի

Աչքերի քրոնիկ հոգնածություն․ Ի՞նչ անեն համակարգչի առջև ժամեր շարունակ աշխատողները

Պատկերները ոչ հստակ տեսնելը, աչքերի հոգնածությունը և այլ խնդիրներ միշտ չէ, որ աչքի հիվանդությունների կամ վատ տեսողության հետևանք են: Հնարավոր է, որ առկա է աստենոպիա՝ աչքերի քրոնիկ հոգնածություն: Այս տերմինով ակնաբույժները բնորոշում են աչքերի հոգնածությունը, որն առաջանում է երկարատև և անդադար աշխատանքի հետևանքով: Աստենոպիայի նշանները մարդիկ հիմնականում զգում են գիրք կարդալիս, համակարգչի առջև աշխատելիս, երկար ժամանակ ղեկին լինելիս և այլն:

Այն տեսողական խնդիրները, որոնք պահանջում են բարձր կենտրոնացում, առաջացնում են աչքերի մկանների գերլարում և կծկում: Կոպերի, դեմքի, ծնոտի մկանները նույնպես ներառված են տեսողական գործընթացի մեջ և երբեմն առաջացնում են ցավ և անհարմարություն:

Մեծ դեր ունի նաև լուսավորությունը. աչքերը շատ շուտ են հոգնում թույլ լույսի տակ: Երբ մարդը լարված նայում է էկրանին, աչքերը քիչ է թարթում, այդ դեպքում աստենոպիան ուղեկցվում է նաև ակնագնդի չորությամբ:

Ընդհանուր առմամբ, աստենոպիայի ախտանշանները կարող են տարբերվել՝ կախված դրա առաջացման պատճառից, սակայն առավել հաճախ պատահող ախտանշաններն են՝

հոգնածություն,

աչքերում այրոց և ցավի զգացում,

չոր կամ արցունքոտ աչքեր,

գլխացավ, որն առաջանում է աչքերի հետ կապված որևէ աշխատանք իրականացնելիս,

աչքերը բաց պահելու դժվարություն,

պատկերի երկատվածություն,

գերզգայնություն լույսի նկատմամբ,

շաղված տեսողություն,

գլխապտույտ:

Այս ախտանշաններից շատերը կարող են նմանվել հեռատեսության, կարճատեսության կամ աստիգմատիզմի ախտանշաններին և իրական պատճառը հայտնաբերելու համար անհրաժեշտ է այցելել ակնաբույժի և անցնել աչքերի ընդհանուր հետազոտություն:

Աստենոպիայի բուժումը հիմնականում կախված է դրա պատճառներից և կարող է ներառել.

ակնոցի կրում,

կոնտակտային ոսպնյակների կրում,

լազերային միջամտության իրականացում,

աչքի կաթիլների օգտագործում:

Կան նաև աստենոպիայի մեղմացման այլ միջոցներ, որոնք կարող են իրականացվել տնային պայմաններում․

Մերսում․ Կոպերի և հոնքերի տակ իրականացվող շրջանաձև շարժումները (40 վայրկյան) ակտիվացնում են արյան շրջանառությունը և թուլացնում են մկանները:

Տաք ափ․ Շփեք ձեռքի ափերը և դրեք դրանք փակ կոպերին (կես րոպե):

Օգտագործեք սառը ջուր․ Սառը ջուրը հանում է աչքերի այտուցվածությունը, լարվածությունն ու հոգնածությունը, լավացնում է արյան շրջանառությունը:

Արևային լոգանք․ Էներգետիկ լիցքեր հնարավոր է ստանալ՝ դեմքը դեպի արևի ճառագայթներն ուղղելով: Այդ ընթացքում աչքերը պետք է փակված լինեն:

Վարժանքներ աչքի համար․ Դեպի հեռուն հառած հայացքը կամ մոտ դրված առարկային նայելը մարզում է աչքի մկանները:

Երիցուկի թեյով, կաթով, վարունգով թրջոցները նույնպես հանգստացնում են աչքերը:

Աստենոպիան, բարեբախտաբար, լուրջ խնդիր չէ և չի առաջացնում երկարատև տեսողական խնդիրներ: Պարզապես պետք է ավելի հետևողական լինել և շատ չծանրաբեռնել աչքերը, իսկ եթե դա անխուսափելի է, ապա աշխատել ընդմիջումներով: