Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստանը խաղաղապահներին դուրս կբերի՞ Կոսովոյից. ԱԳՆ մեկնաբանությունը Վենսը հայտնել է միջուկային պատերազմի սպառնալիքի մասին, եթե մարտական գործողություններն Ուկրաինայում ձգձգվեն Շուտով կավարտվի Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցու հիմնանորոգումը Բաքվում ընթանում է Ռուբեն Վարդանյանի շինծու գործերով դատական նիստը Լա՞վ չէր, քեզ ասեին դավաճան, բայց այս հետևանքները մենք չունենայինք. Քոչարյանը՝ Փաշինյանին Կոռուպցիոն գործարքի կասկածանքով բերման է ենթարկվել դատավոր Արտուշ Գաբրիելյանը Հնդկաստանը նախատեսում է փակել օդային տարածքը Պակիստանի համար Ռոբերտ Քոչարյանը հնարավոր է համարում ընդդիմության համախմբումը Վրաստանը՝  որպես չեզոք երկիր, տարածաշրջանում անվտանգությունն ապահովելու ներուժ ունի և շահագրգռված է հայ-ադրբեջանական կարգավորմամբ. խորհրդարանի փոխխոսնակ Ռոբերտ Քոչարյանը՝ Արցախյան պատերազմների, Քի Վեսթի փաստաթղթի, Մադրիդյան սկզբունքների և այլնի մասին Դուք լուրջ մտածո՞ւմ եք, որ Ռուսաստանը այն երկիրն է, ում հետ կարելի է այդպես վարվել. Քոչարյան «Պատերազմի ժամանակ Արայիկ Հարությունյանը ասաց՝ եթե ես հանդիպեմ Քոչարյանի հետ, Փաշինյանը ինձ կուտի». Քոչարյան

Հայաստանը խաղաղապահներին դուրս կբերի՞ Կոսովոյից. ԱԳՆ մեկնաբանությունըԳրենլանդիայում արբանյակային կապի խափանում էՎենսը հայտնել է միջուկային պատերազմի սպառնալիքի մասին, եթե մարտական գործողություններն Ուկրաինայում ձգձգվենՔաղաքացու նկատմամբ ոչ պատշաճ վարքագիծ դրսևորած ավտոբուսի վարորդն ազատվել է աշխատանքիցՇուտով կավարտվի Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցու հիմնանորոգումըԹուրքիան հերքել է 6 օդանավ զենք Պակիստան ուղարկելու մասին լուրըԲաքվում ընթանում է Ռուբեն Վարդանյանի շինծու գործերով դատական նիստըԿրեմլ․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը տեղեկատվություն են փոխանակում գոյություն ունեցող ուղիներովԼա՞վ չէր, քեզ ասեին դավաճան, բայց այս հետևանքները մենք չունենայինք. Քոչարյանը՝ ՓաշինյանինՊուտինը կոչ է արել պայքարել «նացիստական ​​հանցագործությունները արդարացնողների» դեմԻնչպես է ԱԺ-ն մսխում հպարտ հարկատուների գումարներըԿոռուպցիոն գործարքի կասկածանքով բերման է ենթարկվել դատավոր Արտուշ ԳաբրիելյանըՔասախ գետն ընկած արցախցի 4-ամյա Նոյը ընտանիքի միակ երեխան էր. մանրամասներ ողբերգական դեպքից (տեսանյութ)Հայ ժողովուրդը չի կարող հանդուրժել ոտնձգությունը ազգային արժեքների դեմԱյս ուղևորությունը վստահության ամրապնդման և համապարփակ համագործակցության նոր հորիզոններ բացելու նախերգանք է. Իրանի նախագահը՝ Բաքու այցի մասինՀինգերորդ գիշերն անընդմեջ հրաձգություն է գրանցվել Հնդկաստանի և Պակիստանի սահմանինՀնդկաստանը նախատեսում է փակել օդային տարածքը Պակիստանի համարԶբոսաշրջիկները չեղարկում են դեպի Թուրքիա տուրերը՝ հնարավոր երկրաշարժերի պատճառովՆոր Նորք վարչական շրջանի ղեկավարը զանգահարել և սպшռնացել է ինձ. Արթուր ՉախոյանՌոբերտ Քոչարյանը հնարավոր է համարում ընդդիմության համախմբումըԼատվիան անօդաչուների հերթական խմբաքանակն է ուղարկում ՈւկրաինաՎրաստանը՝  որպես չեզոք երկիր, տարածաշրջանում անվտանգությունն ապահովելու ներուժ ունի և շահագրգռված է հայ-ադրբեջանական կարգավորմամբ. խորհրդարանի փոխխոսնակԵրևանում թղթախաղի ժամանակ խաղավարը խախտել է խաղի վարման կարգը. վնասը շուրջ 279 հազար եվրո էԶելենսկին մերժել է մայիսի 9-ի առիթով Պուտինի հրադադարը եւ անհապաղ 30-օրյա հրադադար պահանջելԿանադայում ավարտվել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունըՌոբերտ Քոչարյանը՝ Արցախյան պատերազմների, Քի Վեսթի փաստաթղթի, Մադրիդյան սկզբունքների և այլնի մասինԴուք լուրջ մտածո՞ւմ եք, որ Ռուսաստանը այն երկիրն է, ում հետ կարելի է այդպես վարվել. ՔոչարյանԳյումրիում պարեկների են ծեծել«Պատերազմի ժամանակ Արայիկ Հարությունյանը ասաց՝ եթե ես հանդիպեմ Քոչարյանի հետ, Փաշինյանը ինձ կուտի». ՔոչարյանԱյս քրիստոնյաներն արժանի են հալածանքներից պաշտպանություն ստանալուն. Ռուբեն Վարդանյանի ընտանիքի կոչըՀայտնի է Իրանի Բանդար Աբբաս քաղաքի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի պատճառը«Lվացք էր ուզում փռել, պատշգամբը փլվեց». մանրամասներ Շենգավիթի շենքերից մեկում տեղի ունեցած փլուզումիցՂարաբաղն Ադրբեջանի տարածքի անբաժանելի մասն է. Փեզեշքիանը՝ ԱլիևինՇտապօգնության անձնակազմին դшնակահարած տղամարդը նախկինում մի քանի անգամ տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոնՄասկը կարծում է, որ հինգ տարի հետո ռոբոտները կարող են գերազանցել լավագույն վիրաբույժներինՎատիկանի Սիքստինյան կապելլան փակվել է` նոր Պապի ընտրության կոնկլավին նախապատրաստության համարԱնչելոտի, Կլոպ, Ալոնսո․․․ Անգլիական ակումբը նոր մարզիչ է ընտրումՕնլայն բուլինգի դեմ. Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը հիշում են զոհերինԵրևանում կրկին հնչել են կրակոցներ. անվտանգության աշխատակիցները տեսագրությունները ջնջել են3 միլիոն դրամի ոսկեղեն գողացած տղամարդը կալանավորվել է․ Գեղարքունիքի քրեական ոստիկանների բացահայտումըԱնաստասիա Վոլոչկովան կռվել է իր փեսայի՝ Նիկիտա Գրիգորյանի հետԺիրինովսկու միջազգային անձնագիրն աճուրդում վաճառվել է 1,1 մլն ռուբլով Կոտայքում «Mercedes»-ի վարորդը ոչ սթափ վիճակում վթարի է ենթարկվել ու կողաշրջվել. մեքենայում հրդեհ է բռնկվելՈղբերգական դեպք՝ Օշականում. Քասախ գետից փրկարարները դուրս են բերել 4-ամյա տղայի մարմինըԱՄՆ-ը հայտարարել է՝ Ուկրաինայի զինված ուժերն անզոր են ռուսական նորագույն ռմբակոծիչի դեմԱդրբեջանը միջազգային հետախուզման է հասել Մակրոնի նախկին թիկնապահի նկատմամբՌուս ժողովուրդը երբեք չի մոռանա կորեացիների սխրանքը. Պուտինը շնորհակալություն է հայտնել ԿԺԴՀ բանակին՝ Կուրսկի մարզն ազատագրելու հարցում օգնության համարԱռեղծվածային դեպք Երևանում․ Ուկրաինայի անչափահաս քաղաքացին ընկել է Հրազդան գետըԻրանի նախագահը պաշտոնական այցով ժամանել Է ԲաքուԹրամփը Պուտինին կանգնեցնելու միջոց ունի, բայց ռիսկի չի դիմի

Թո՛ղ հրապարակի Սերժ Սարգսյանի գեթ մեկ այդպիսի նամակ, եթե կարող է․ ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ

Երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարել էր. «Սերժ Սարգսյանը պաշտոնանկությունից հետո կարար, և իրա թիմը կարար իրա կենցաղային հարցերով անընդհատ կառավարությանը նամակը նամակի հետևից գրեր, բայց չէր կարող գրեր՝ «կառավարությո՛ւն, վերահաս արհավիրքի առաջ եք…»:

168.am-ը ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից հետաքրքրվեց, թե այդ ի՞նչ նամակներ է գրել Սերժ Սարգսյանը, ի՞նչ կենցաղային հարցերի մասին էր ԱԺ ամբիոնից հայտարարում Նիկոլ Փաշինյանը:

Սերժ Սարգսյանի գրասենյակից մեզ պատասխանեցին.

«ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը և նրա քաղաքական սպասարկուները փետրվարի 28-ի ԱԺ-կառավարություն բեմադրած հարցուպատասխանի ժամանակ կրկին դիմել են իրենց մշտական հնարքներին՝ ստախոսությանը, մանիպուլյացիային, իրողությունների խեղաթյուրմանը:

Սերժ Սարգսյանը երբե՛ք որևէ նամակ, այն էլ իր կենցաղային հարցերով, պաշտոնաթողությունից հետո չի գրել կառավարությանը: Թո՛ղ հրապարակի Սերժ Սարգսյանի գեթ մեկ այդպիսի նամակ, եթե կարող է:

Իսկ թիմին վերագրվող նամակը, եթե վերաբերում է ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի կողմից ընդամենը այդ ստախոսի աշխատակազմի ներկայացուցչի հետ (ի դեպ, հենց վերջինիս առաջարկով) գրագրությանը՝ գրասենյակի գործառույթների շրջանակում կազմակերպչական որոշ հարցերի կարգավորման հետ կապված, ապա դա բացարձակապես այլ համատեքստում շահարկելը անամոթություն է»:

Մենք հետաքրքրվեցինք նաև, թե ի՞նչ «արհավիրքի» մասին է ասել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնում երկրորդ անգամ իր առաջադրման ժամանակ, և ինչո՞ւ 2018-ից հետո Հայաստանի Հանրապետության ժողովրդին և կառավարությանը չի տեղեկացրել «արհավիրքի» մասին, ինչպես խորհրդարանական ամբիոնից հայտարարում էր Նիկոլ Փաշինյանը, ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից պատասխանեցին.

«Դուք և Ձեր գործընկերները պարբերաբար հնարավորություն եք ունենում հարցեր ուղղելու Նախագահ Սերժ Սարգսյանին: Առաջարկում ենք առաջին իսկ այդպիսի հնարավորության ժամանակ օգտվել ձեր իրավունքից և հարցնել Նախագահ Սարգսյանին այդ մասին: Նա սիրով կպատասխանի ձեր բոլոր հարցերին»: