Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Պուտինը, Ալիևը և Փաշինյանը դեռ չեն նախատեսում եռակողմ հանդիպում անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգն ուղարկվել է ԱԺ՝ վավերացման Զինվորը, որին գտել են մահացած, ըստ նախնական վարկածի ինքնասպան է եղել Կյանքն աստվածատուր պարգև է. հարկ է ապրել Աստծո պատվիրանների նկատմամբ հավատարմությամբ․ Արամ Ա Հռոմի պապը կոչ է արել հոկտեմբերի 7-ը սահմանել խաղաղության համար աղոթքի օր Հայտնաբերվել է զինծառայող Վահե Բագրատի Հարությունյանի դին՝ հրազենային վնասվածքով Լիբանանում սպանվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման ռազմական թեւի առաջնորդը Մենք պարտավոր ենք պատասխանել Իրանին և կանենք դա. Նեթանյահու Ձերբակալվել է Տեղ գյուղի ՔՊ-ական համայնքապետը «Ուղեղլվա»․ Մաս 4․ Ես երբեք չեմ մոռանում, որ այ այստեղ հայտնվել եմ ձեր շնորհիվ․ Փաշինյանը՝ 2018-ին ԱՄՆ-ը մտադիր չէ մասնակցել Իրանին Իսրայելի հնարավոր պատասխան հարվածին. FT Այրվել է 850 ծառ, պատճառվել միլիոնավոր դրամների վնաս

ախնական տվյալներով, «Դոմուս» ընկերությանը շուրջ 800 մլն դրամի գույքային վնաս է պատճառվել. կատարվում է նախաքննությունԼիոնել Մեսսիի եղբայրն այցելել է Թումո Երևան՝ իր հետ բերելով հատուկ նվերՖիզկուլտուրայի դասին կյանքից զրկված երեխան պարբերաբար ասել է՝ սիրտս ցավում էԴավիթ Առուշանյանը՝ մարզպե՞տ«Հեզբոլլահ»-ն 85 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբՀանրապետությունում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպՊուտինը, Ալիևը և Փաշինյանը դեռ չեն նախատեսում եռակողմ հանդիպում անցկացնելՍԴ-ն հրապարակել է դատավորներ Վահե Գրիգորյանի և Դավիթ Խաչատուրյանի համատեղ հատուկ կարծիքըՀայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգն ուղարկվել է ԱԺ՝ վավերացմանԱթենք ՍՊԸ-ն կրկին դատական քաշքշուկի մեջ էԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը դռնփակ կքննարկվի. կասկածելի արդյունքՀրդեհի առաջացման պատճառն առայժմ հայտնի չէ․ հայտարարությունԵրևանի Ֆրանսիայի հրապարակում բախվել են «BMW X6»-ն ու «Yamaha» մոտոցիկլըԱնկում տարադրամի շուկայում. ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր՝ հոկտեմբերի 7-ինՀայաստանում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակԶույգը 57 տարվա ամուսնությունից հետո գտել է իրենց հարսանիքի կորած տեսանյութըԱՄՆ-ն 2023-ի հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելին ռեկորդային 17,9 մլրդ դոլարի ռազմակшն օգնություն է տրամադրել. հետազոտությունԲանկերը հարստանում են, քաղաքացիները ճռռում են վարկերի բարձր տոկոսների տակՉորեքշաբթի օրը՝ ժամը 12:00-ին ներկա գտնվեք Դատախազության շենքի առջև. Բագրատ ՍրբազանԵթե հաղթի Հարիսը, դա կլինի ԱՄՆ-ի վերջը. ՄասկԻնչ մեքենա է վարում Մարկ ՑուկերբերգըԶինվորը, որին գտել են մահացած, ըստ նախնական վարկածի ինքնասպան է եղելէսթետիկ վիրաբուժության կենտրոնում, արձանագրվել է պացիենտի սրտի կանգՔաղաքացին մոլորվել էր Աչաջուր գյուղի սարերում․ օգնության են հասել փրկարարներըԿյանքն աստվածատուր պարգև է. հարկ է ապրել Աստծո պատվիրանների նկատմամբ հավատարմությամբ․ Արամ ԱՀռոմի պապը կոչ է արել հոկտեմբերի 7-ը սահմանել խաղաղության համար աղոթքի օրՀայտնաբերվել է զինծառայող Վահե Բագրատի Հարությունյանի դին՝ հրազենային վնասվածքովՌուսաստանի և Իրանի առանցքի շուրջ կառուցված ապագան անցանկալի է Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների համար․ Օ՛ԲրայենԼիբանանն Իսրայելի գործողությունների պատճառով հետաձգել է ուսումնական տարվա մեկնարկըԴոլարն ու եվրոն էժանացել են. տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 6-ինՆոր Հաճնի կամրջով երթևեկությունը կշարունակի փակ մնալ մինչև նոյեմբերի 12-ըԱԺ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանին (տեսանյութ) Նաթանյահուն ամոթանք է տվել Մակրոնին՝ Իսրայելին զենքի մատակարարումը դադարեցնելու կոչի համարԱյն իշխանությունը, որը իր գործողություններով հանգեցնում է կործանման, կորցնում է կապը Աստծո հետ. Արշակ ՍրբազանԻսրայելը հարվածել է Գազայի կենտրոնում գտնվող մզկիթին և դպրոցին․ առնվազն 24 մարդ է զոհվել202.5 մլն դրամը Փաշինյանի աշխատակազմը նախատեսում է ծախսել ընդամենը 2 միջոցառման համարԻսրայելի բանակը լուրջ պատասխան քայլեր է ծրագրում Իրանի դեմԻրանը հզոր պատասխան տվեց Իսրայելին. ԱսադՄոսկվա-Երևան թռիչքները կարող են դադարեցվել․ ԶԼՄ«Սոս մանկական գյուղի» խնամքի կենտրոնից սաներ են փախել ենԱրարատում ուսուցչուհին ջրի շշով հարվածներ է հասցրել աշակերտներին. երեխաները մարմնական վնասվածքներ են ստացելՏարածքների շուրջ առևտուր չի լինելու. Զելենսկին՝ ՌԴ-ի հետ խաղաղության հաստատման մասինԱդրբեջանցի պատգամավորները կոչ են արել խզել ԱՄՆ-ի հետ համաձայնագրերըԵրևանում Mercedes-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համարՌուսական կողմի վերահսկողության տակ նոր բնակավայր է անցելԼիբանանում սպանվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման ռազմական թեւի առաջնորդըՄասկը մասնակցել է Թրամփի հանրահավաքին՝ հայտարարելով, որ վերջինս պետք է հաղթի ընտրություններումԼաս Վեգասում վայրէջքի ժամանակ ինքնաթիռ է բռնկվել (տեսանյութ)Մենք պարտավոր ենք պատասխանել Իրանին և կանենք դա. ՆեթանյահուՄի քանի հարյուր բեռնատար է սպասում, որ մտնի Հայաստան
Հայաստան

Մարտի 1-ից դեղատոմսերը դառնում են էլեկտրոնային. Պացիենտը դեղատուն պետք է գնա անձնագրով. Ինչպե՞ս է գործելու համակարգը

Դեղատոմսերը դառնում են էլեկտրոնային․ մարտից ուժի մեջ են մտնում նոր փոփոխությունները: «Այս պահին աշխատում ենք եւ էլեկտրոնային, եւ թղթային տարբերակով, սակայն կառավարության համապատասխան որոշումից հետո արդեն կբացառվի թղթային դեղատոմսի դուրսգրումը, կգործի միայն էլեկտրոնայինը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը:

«Այս պիլոտի շրջանակներում միայն կենտրոնացված գնումներով արդեն 1,7 մլն-ից ավելի դեղատոմս է դուրս գրվել, իսկ անվճար ու արտոնյալ պայմաններով՝ մոտ 600 հազար դեղատոմս: Այս դեղատոմսերը դուրս են գրվել առաջնային օղակի բժիշկների կողմից: Այս համակարգում ներգրավված են բոլոր պոլիկլինիկաները, թե քաղաքային, թե մարզային ու գյուղական ամբուլատորիաները:

Մարտից մենք ներառում ենք հակաբիոտիկային, հակասնկային, հակամիկրոբակտերային, հակավիրուսային դեղերը եւ իմունային շիճուկները, ինչպես նաեւ պատվաստանյութերը»,-ասաց նա:

Անդրադառնալով հարցին, թե ինչպես է գործելու համակարգը, Առողջապահության ազգային ինստիտուտի էլեկտրոնային առողջապահության ներդրման բաժնի ղեկավար Ծաղկանուշ Սարգսյանն ասաց. «Բժիշկը դուրս է գրելու դեղը էլեկտրոնային եղանակով, նշելու է դեղի ազդող նյութը, քանակը, ժամկետը, օրական քանի անգամ, ինչպես պետք է ստանա դեղերը, քանի հաբից պետք է ստանա, որից հետո պացիենտը գնում է դեղատուն: Դեղատանը պացիենտի անունով որոնում են եւ տեսնում են դեղատոմսը: Այսինքն դեղատներին հասանելի չէ դեղատոմսը, քանի դեռ պացիենտը չի դիմել իրենց: Պացիենտը դիմում է դեղատուն, գտնում են դեղատոմսը, դեղատոմսում նշում են քանակը՝ ինչքան տրամադրեցին, եւ դեղատոմսը մարվում է, երբ բոլոր քանակները տրամադրվում են: Սա նշանակում է, որ պացիենտը պարտավորված չէ մեկ դեղատնից միանվագ վերցնել բոլոր դեղերը, այլ կարող է դեղերը վերցնել մաս-մաս, եւ դեղատոմսը կմարվի, երբ վերջին դեղահաբը կվերցնի պացիենտը, կամ դեղատոմսի ժամկետը կլրանա»:

Նրա խոսքով, այս համակարգը թույլ է տալիս, որ դեղատունը եւ բժիշկը տեսնեն դեղատոմսերի ընթացքը. «Բժիշկը տեսնում է, որ պոցիենտը մոտեցել, վերցրել է դեղատոմսերի որոշակի քանակ կամ ամբողջությամբ ստացել է, ինչը նախկինում հնարավոր չէր վերահսկել: Թե ինչքան դեղ է սպառվել, ինչքան է դուրս գրվել, քանի պացիենտ է ստացել դեղերը. Այս բոլորը գրանցամատյաններով հասանելի կլինեն եւ դեղատանը, եւ բժշկին, եւ բուժհաստատությանը:

Էլեկտրոնային դեղատոմսով հնարավոր կլինի հետագծելիությունը վերահսկել եւ ժամանակի ընթացքում ամբողջությամբ թվայնացնելու դեպքում հանրապետություն մտած դեղը մինչեւ պացիենտ, մինչեւ դրա կողմնակի ազդեցություններ, հնարավոր կլինի հավաքել եւ ստանալ ամբողջական պատկեր»,-ասաց Ծաղկանուշ Սարգսյանը:

Նրա խոսքով, եթե բուժառուն անձը հաստատող փաստաթղթով չներկայանա, դա նշանակում է, որ այդ դեղատունը իրավունք չունի այդ տվյալներին հասանելիություն ունենալ, որովհետեւ պետք է ինքն անի նույնականացում: «Բուժառուի փոխարեն կարող է լինել կոնտակտային անձը, բայց նա էլ պետք է ներկայան անձը հաստատող փաստաթղթով, որպեսզի դեղատունը վստահ լինի, որ դեղը տալիս է ճիշտ մարդու»:

Հարցին՝ բոլոր դեղատները տեղեկացվա՞ծ են այս համակարգից, Սարգսյանը պատասխանեց, որ դեղատնային գործունեություն ծավալող ընկերությունների մեծ մասն արդեն իսկ ներգրաված են, քանի որ ունեն պայմանագրեր բուժհաստատությունների հետ. «Մնացած դեղատների համար բոլոր տարբերակներով իրականացվել է իրազեկում: Ստեղծել ենք ուղեցույց, ուղարկել ենք իրենց, որպեսզի իմանան, թե ինչ քայլից սկսեն, ինչպես անեն, որ ունենան հասանելիություն համակարգին: Բնականաբար, երբ սկսենք, անընդհատ կապի մեջ կլինենք իրենց հետ»:

Դա արվելու է Արմեդ համակարգով, հետեւաբար, բոլոր դեղատները պետք է ընդգրկվեն Արմեդ համակարգում: