Այսօր՝ 27 հուլիսի 2024թ., 00:00
Առաջին անգամ Լուսնի վրա քարանձավ է հայտնաբերվել, որտեղ կարող է հիմնվել 1-ին բնակավայրը Գիտնականներն ուսումնասիրում են երկարակյաց շնաձկների մարմինը՝ հույս ունենալով ապահովել մարդու երկարակեցությունը Արհեստական ​​բանականության վրա հիմնված նոր ալգորիթմը կճանաչի հարբած վարորդներին Գիտնականները պարզել են՝ հնում ինչ տեսք են ունեցել շնաձկներն ու ինչով են սնվել Մասկը մտադիր է ամսական 45 մլն դոլար հատկացնել Թրամփի վերընտրմանն աջակցող հանձնաժողովին Թրամփը կարծում է, որ Բայդենն իր գործողություններով ստիպել է Ռուսաստանին և Չինաստանին «ամուսնանալ» Փարիզի քաղաքապետն Օլիմպիական խաղերից առաջ ցուցադրաբար լողացել է Սենում՝ ապացուցելու, որ ջուրը մաքուր է (տեսանյութ) Անձրև, ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը Հայերի միայն 13 տոկոսն է աջակցում Փաշինյանին. Հարութ Սասունյան «Փոփոխությունը հիմնավորված չէ». ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնը՝ «Հայոց պատմություն» առարկան անվանափոխելու վերաբերյալ Շունչները պահած, սպասում են, թե որ դատավորին գործը կմակագրվի Բայդենն ասել է՝ որ դեպքում կհեռանա նախագահական մրցապայքարից Մորատա․ Այո, ես տեղափոխվում եմ «Միլան» Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդների թարմացված ցուցակը՝ ըստ Goal-ի Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes-Benz»-ը և «Chevrolet»-ը․ երեք քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes-Benz»-ը և «ZIL»-ը. կա զոհ Փրկարարները հայտնաբերել են Մաթոսավանքի ճանապարհին մոլորված քաղաքացիներին Մենք ընդամենը եկեղեցու զորության 10-15%-ն ենք օգտագործել Բելգորոդի մարզում 14 բնակավայրեր մուտքն արգելված է ԼՂ-ից տեղահանված ընտանիքների համար Քաղաքաշինության կոմիտեի կայքում հրապարակվել են բնակելի տների կառուցման նախագծեր Ինչու է «Կիպրական ավիաուղիները» հեռացել հայկական ավիաշուկայից Մակրոնն ընդունել է Ֆրանսիայի վարչապետի հրաժարականը Նիկոլը «դուխ» է տվել հավատարիմներին ԱՄՆ-ն հետախուզական տեղեկություն են ստացել, որ Իրանը Թրամփի դեմ մահափորձ է ծրագրել. Թեհրանը հերքում է Ակների բնակիչն անասուններին գյուղ վերադարձնելու նպատակով գնացել էր արոտավայրեր և չէր վերադարձել. նրա դին հայտնաբերվել է լեռան լանջին Rolls-Royce-ի և BMW-ի դիզայներին սպանել են առանձնատանը՝ նրա մեքենան փախցնելու փորձի պահին Շան հարձակումից տուժած 5-ամյա երեխան տեղափոխվել է Երեւան. նրա վիճակը ծանր է ԱԺ աշխատակազմի ծառայողները այս ամիս 2-րդ անգամ են պարգևատրվում Փաշինյանի հետ ինքնաթիռում տասնյակ ՔՊ-ականներ և թիկնապահներ են եղել․ ո՞վ է վճարել նրանց համար Հայ գերիների հարցը միայն հայերինը չէ, այն վերաբերում է նաև միջազգային հանրությանը. ՄԻՊ Արագածավանի ՔՊ-ական ՋՕԸ պետ Սուրեն Թորոսյանի քրեական գործը փակուղի է մտել ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները որոշել են բոլորով արձակուրդ գնալ Նիժնի Նովգորոդ-Երևան չվերթի թռիչքը հետաձգվել է գրեթե 9 ժամով «Սա հերթական քաղաքական շոուն է, արդեն՝ ԲԴԽ մասնակցությամբ». Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար ՔՊ-ական Սերգեյ Բագրատյանի կնոջ հիմնադրած ՍՊԸ-ն ընդլայնել է ավազի ապօրինի արդյունահանման բիզնեսը Մինչև 2026թ. պիտի կառուցվեր և վերանորոգվեր 300 դպրոց և 500 մանկապարտեզ․ նախագծի կեսի կեսն անգամ չի իրագործվել Ադրբեջանը սասանում է ներքաղաքական իրավիճակը Ֆրանսիայում և Նիդեռլանդներում Ռադիոյի տնօրենի պաշտոնին հավակնում է 8 թեկնածու․ ով է իշխանությունների «սրտի թեկնածուն» Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանն ազատության մեջ է. փաստաբան Երկրաշարժ Վրաստանի՝ Գուրջաանի քաղաքից 30 կմ հարավ. այն զգացվել է ՀՀ 4 մարզերում եւ Երեւանում Հավը գրանցվել է Գինեսի ռեկորդների գիրքում՝ թվերը, տառերը և գույները ճանաչելու ունակության համար Ճապոնիայում մարդկանց օրական գոնե մեկ անգամ ծիծաղելու կոչով բանաձև է ընդունել Կլիմայի փոփոխությունն անդրադառնում է միջատների երանգավորման և սեռական կյանքի վրա Լիթիում-իոնային մարտկոցները սպառնում են շրջակա միջավայրին Օզեմպիկ ընդունողներն ավելի քիչ նիկոտին են չարաշահում Իսպանիայի հավաքականի չեմպիոնական շքերթը Մադրիդում (լուսանկարներ) Մբապեն բուժզննում է անցել «Ռեալում» շնորհանդեսից առաջ Քաղաքական իշխանությունը ՀՀ ԲԴԽ գիտնական անդամի իր սրտի թեկնածուին ընտրել չի կարողանում Նոր ատոմակայանի կառուցման նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել ԱՄՆ-ն, ՌԴ-ն, Հրվ. Կորեան և Չինաստանը. ՏԿԵ փոխնախարար Թրամփը Գաղտնի ծառայությանը կոչ է արել անհապաղ թիկնազոր տրամադրել Քենեդի կրտսերին 8 թեկնածու՝ Հանրային ռադիոյի տնօրենի թափուր պաշտոնի համար Իշխանությունները ֆուտբոլի Եվրոպայի առաջնությանը մասնակցելու հարմար ձեւ էին գտել` աշխատանքային այց Գերմանիա Սեպտեմբերի 1-ից զբոսաշրջային ծառայություններ մատուցողների գործունեության հետ կապված փոփոխություն կլինի Ֆիզիկոսները ստեղծել են աշխարհի ամենաճշգրիտ ատոմային ժամացույցը. դրանք մեկ վայրկյանով կշեղվեն միայն 30 միլիարդ տարի անց FBI-ը բացահայտել է Թրամփի մահափորձի կասկածյալին Մարզպետները պատերի տակ դժգոհում են Փաշինյանից․ «Իրավունք» Ին­չո՞ւ են որո­շել ճնշում­ներ իրա­կա­նաց­նել «Քվանտ» վարժարանի վրա Արագածոտնում «Chrysler»-ը մխրճվել է բեռնատարի մեջ Ահա այսպիսի չնաշխարհիկ պադավատապետություն Սեպտեմբերին ով կամ ովքեր հրաժեշտ կտան պաշտոնին Թրամփը վիրակապած ականջով է ներկայացել Հանրապետական կուսակցության համագումարին (տեսանյութ) Խուզարկել են Անի Խաչատրյանի մեքենան ԵՄ-ն գո՞հ է Փաշինյանին հաջողվել է Ալիևին համոզել Ինչպե՞ս է դրսևորվում Վաշինգտոնի աջակցությունը Հայաստանին ԱԹՍ հարվածից հրդեհ է բռնկվել Կուրսկի շրջանի ցածրավոլտ սարքավորումների գործարանում Թրամփը հայտնել է փոխնախագահի իր թեկնածուի անունը ՔՊ-ի օրոք ԶԼՄ-ների նկատմամբ գրաքննությունը մեծ թափ է առնում Կառավարությունը կանգնել է որոշ ծախսեր հետաձգելու փաստի առաջ, քանի որ բյուջեում փող չկա․ սխալ հաշվարկներ են արել ԲԴԽ-ն դադարեցրեց Ռոբերտ Քոչարյանի գործը քննած դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները ՆԳՆ-ն գաղտնի է պահում, թե ինչ հատուկ միջոց է կիրառել Բաղրամյան փողոցում ցուցարարների դեմ Փաշինյանը նեղ շրջանակում ասել է, որ արտաքին քաղաքական ճակատում աշնանն անակնկալ գործընթացներ են սպասվում ՌԴ-ում կոչ են արել ներգաղթյալների երեխաներին առանց ռուսերենի իմացության դպրոց չընդունել 4 ընտանիքին բնակարանի գնման մեկ վկայագիր է տրվել. ահազանգ Ո՞վ է Նիկոլ Փաշինյանին մարզեր կատարած այցերի ժամանակ դիմավորող Սարգիս Բաղինյանը Հանրապետությունում սպասվում են տեղումներ. օդի ջերմաստիճանը կնվազի Կողմերը պետք է ծանր փոխզիջումների գնան. Պետդեպ Հույս ունեմ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների, խոսակցությունների ալգորիթմը փոխել. Գուրգեն Արսենյան ԱՄՆ-ում ծովի մակարդակի բարձրացման պատճառով եզակի բույս ​​է անհետացել Անգլիայում հնագետները հին հռոմեական ազնվականների վիլլաների ավերակներ են հայտնաբերել
Հարցում

Ջուղայի ոչնչացված խաչքարերի մեծ մասն արվեստի գլուխգործոցներ էին, որը ռասիզմի հիմքով վանդալիզմ է

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը հայտարարություն է տարածել Ջուղայի հայկական խաչքարերի ոչնչացման կապակցությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

«Դեռևս 2003 թ․ դեկտեմբերի 4-ին Ադրբեջանի կողմից հայկական խաչքարերի ոչնչացման կապակցությամբ մի խումբ հայ պատմաբաններ և հնագետներ պաշտոնական բողոք են ներկայացրել համապատասխան միջազգային կազմակերպություններին։ Այդ ժամանակ վերսկսվել էր Ջուղայի հայկական գերեզմանատան համակարգային ոչնչացման ակտը, որի դրվագները արձանագրվել էին դեռևս 1998 և 2002 թվականներին՝ արժանանալով միջազգային հանրության զայրույթին ու կշտամբանքին։

Սակայն որևէ կոչ ու մեղադրանք ի զորու չեղավ հեռացնել բարբարոս ադրբեջանական ջարդարար ձեռքը համաշխարհային քրիստոնեական քաղաքակրթական երևույթի՝ խաչքարի համակարգային ու նպատակադիր ոչնչացումից։ 2005 թ․ տեղի ունեցավ Ջուղայի հայկական գերեզմանատան տապանաքարերի ու խաչքարերի ոչնչացման վերջին արարը։

2006 թ․ ադրբեջանական կառավարությունը թույլ չտվեց Եվրոպառլամենտի ներկայացուցիչներին այցելել Ջուղա, ինչը հանցանքը քողարկելու հուսահատ փորձ էր։ Ադրբեջանական քարոզչամեքենան կեղծում է պատմական իրողությունը՝ հերքելով հայկական ներկայությունը Նախիջևանում անպատմելի ժամանակներից և քրիստոնեական հուշարձանները վերագրելով աղվաններին, սակայն տրամաբանական հարց է առաջանում, եթե աղվանները ադրբեջանցիների նախնիներն են, ապա ինչու են ադրբեջանցիները ոչնչացնում «իրենց իսկ նախնիների ժառանգությունը» և դրա փոխարեն ռազմական հրաձգարան կառուցում։

Ջուղայի ոչնչացված խաչքարերի մեծ մասն արվեստի իսկական գլուխգործոցներ էին, հայկական հոգևոր ընկալումների արգասիքներ, որոնց ոչնչացումը ռասիզմի հիմքով վանդալիզմ է, ինչի վրա կառուցված են ադրբեջանական հասարակության ու ավտորիտար ռեժիմի հոգևոր ընկալումները։ 2020-2023թթ․ ռազմական գործողություններին և էթնիկ զտմանը հաջորդած մշակութային զտումը ևս գալիս է փաստելու ասվածը։

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը, լինելով ոչ միայն պատմական Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից բռնագաղթված հայության ոտնահարված իրավունքների վերականգնման, այլև այդ տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդրի հանձնառու, պահանջում է ադրբեջանական իշխանություններից քաղաքական կամք դրսևորել վերջ տալու այն բարբարոսությանը, որն այսօր ընթանում է Լեռնային Ղարաբաղում, պատասխանատվություն կրելու կատարված մշակութային ցեղասպանության համար, ինչը դեպի խաղաղ ու ապահով ապագա տանող միակ ճանապարհն է։

Մենք կոչ ենք անում նաև միջազգային հանրությանը, հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպություններին կոշտացնել Ադրբեջանի նկատմամբ խոսույթը, որովհետև նախկինում արձանագրված կոչերն ու հայտարարությունները մշտապես անտեսվել են միջազգային իրավունքը առավելագույնս ոտնահարող ադրբեջանական վարչակարգի կողմից»:

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan