Ուկրաինայի Գերագույն Ռադան ժամանակավորապես չեղարկել է երկրում նախագահական ընտրությունների անցկացումը
Ուկրաինայի Գերագույն Ռադան չեղարկել է պատերազմական պայմաններում երկրում նախագահական ընտրությունների անցկացումը։ Այս մասին հայտնում է ուկրաինական «Страна.ua» լրատվականը։
Աղբյուրի հաղորդմամբ՝ համապատասխան հռչակագիրն ընդունել են Ռադայի պատգամավորները։ Ընդ որում՝ փաստաթղթի ընդունմանը մասնակցել են Ուկրաինայի խորհրդարանի բոլոր խմբակցություններն ու հանձնախմբերը։
Նշենք, որ Ուկրաինայում հաջորդ նախագահական ընտրությունները նախատեսվում է անցկացնել 2024 թվականի մարտին, սակայն այժմ մինչ պատերազմի ավարտը ընտրություններ կարող են չանցկացվել։