Թուրքիան Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման հույս ունի
![](/timthumb.php?src=/disc/30-11-23/540450e1664c239e78fde4f260bc8d2b.jpg&w=708)
Թուրքիան հույս ունի, որ ադրբեջանա-հայկական բանակցությունները կհանգեցնեն մշտական խաղաղության համաձայնագրի կնքմանը։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին ասվում է Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստի արդյունքների վերաբերյալ հայտարարության մեջ։
Նիստում քննարկվել է նաև Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը. «Թուրքիան կաջակցի ամուր խաղաղություն հաստատելու բոլոր անկեղծ ջանքերին, որը կնպաստի տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում՝ Հայաստանի, խաղաղությանն ու բարգավաճմանը»։