Այսօր՝ 24 փետրվարի 2024թ., 00:00
Մեր քաղաքացիները չպետք է ենթարկվեն թալանի․ Գառնիկ Դանիելյան ՔՊ ական մարզպետը խոպանչուն անվանեց «աբիժնիկ» Գիտնականը գաղտնազերծել է Եգիպտոսի բուրգերի գլխավոր գաղտնիքը «Ադրբեջանցին Հադրութում հայ ծերունու է գլխատել, դա սովորական պատերազմական հանցագործություն չէ»․ Սիրանուշ Սահակյան ՀՀ-ն ճանաչում է իր բոլոր հարևանների տարածքային ամբողջականությունը․ Փաշինյան Նույնիսկ մայթը աղբամանից չեն կարողանում ազատել․ Հովսեփ Կուբատյան Արման Անդրեասյանն իր հաղթանակը նվիրում է 44-օրյա պատերազմում անմահացած եղբորը Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական զոհն է դարձել ազգային գործիչ Ալեք Մանուկյանի արձանը Այսօր Արցախյան շարժման 36-ամյակն է 1 տոննա կոկաինի գործով առ այսօր չի անցնում որեւէ պետական պաշտոնյա․ Ագնեսա Խամոյան Դատապարտյալների կարիքները բազմաթիվ ու բազմաբնույթ են․ գույքից մինչև հիգիենայի պարագաներ. Գառնիկ Դանիելյան Հայաստանը եղել և մնում է դաշնակից․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Հայաստանը խոշոր և փոքր մեդալների քանակով թիմային հաշվարկում գրավել է առաջին տեղը Ովքե՞ր են Ամերիաբանկ-ի հետ բանակցող BOGG-ի բաժնետերերը. փորձագետի մեկնաբանությունը Բաքուն ձգտում էր կանխել հայերի վերադարձը Լեռնային Ղարաբաղ. ԵՄ-ում Հայաստանի առաքելության ղեկավար Bank of Georgia-ն հայտնել է 303,6 մլն դոլարով Ameriabank-ը գնելու նախնական համաձայնության մասին ԱՄՆ-ն «ձեռքերը լվացել է» Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացից. Արթուր Խաչատրյան Սահմանադրությունը փոխելը շատ ավելի վտանգավոր է, քան անկլավների ու միջանցքի հարցը. քաղաքագետ «Ի՞նչ է պոպուլիզմը», «Անասնաֆերմա», «Ճանճերի տերը». ի՞նչ գրքեր են առաջարկում կարդալ ԱԺ նախագահն ու պատգամավորները Կամ պետք է ԵԱՏՄ-ից դուրս գանք, կամ հայտարարենք՝ ԵԱՏՄ այդ կանոնը չենք կիրառում. Պապոյանը՝ «խոպանչիներին» հարկելու մասին «Արցախի կորուստ, համազգային ճգնաժամ. գոյապայքար ՀՀ պետականության համար». կայացել է «Հայ դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովը Տեսչական մարմնի կողմից 2023-ին հարուցվել է 3,501 վարչական վարույթ Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա Մանե Գրիգորյանը՝ հայրիկի Արթուր Գրիգորյանի խորհրդանշական բաճկոնով Ձեզ մոտ ոչինչ չի ստացվում , այժմ Հայաստանն է զոհասեղանին դրված, կամք ունեցեք, հեռացեք. հայ համայնքի անդամը՝ Փաշինյանին Տարբեր թմրանյութեր, բջջային հեռախոսներ և այլ արգելված իրեր․ ՔԿՀ-ներում խուզարկությունների արդյունքները հունվարին «Ռիո Մոլ» առևտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել. ժամանել են մեծ թվով հրշեջներ Դպրոցականների գարնանային արձակուրդների օրերը հայտնի են «Մուրացան» հիվանդանոց է տեղափոխվել 6 երեխա Անհայտ անձինք փորձել են առևանգել 250 ուղևորով իսրայելական ինքնաթիռը Փաշինյանն ու Ալիեւը պայմանավորվել են շարունակել աշխատանքները խաղաղության պայմանագրի շուրջ Թուրքիան հայտարարել է սեփական արտադրության առաջին ռադարի շահագործման մեկնարկի մասին Իսրայելի կառավարությունը բանաձև է ընդունել, որով մերժում է Պաղեստինի ճանաչման «թելադրանքը» Եգիպտոսը Իսրայելի գործողությունների պատճառով նոտա կուղարկի ՄԱԿ-ի Միջազգային դատարան FT. ԱՄՆ-ում գազի գները անկում են ապրել մինչև երեսուն տարվա նվազագույնը Արարատ Միրզոյանն իր լեհ գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները Ինչ են քննարկել Արարատ Միրզոյանն ու Հնդկաստանի ԱԳ նախարարը 100 դոլարանոց թղթադրամներ իրացրած անձինք կալանավորվել են. քրեական վարույթը շարունակվում է (տեսանյութ) Քաղաքացին վիրավորական և անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել առաջին ատյանի դատարանի 4 դատավորների հասցեին․ վարույթն ուղարկվել է դատարան Երևանը պետք է հրաժարվի տարածքային ինքնիշխանության և Ադրբեջանի ինքնիշխանության դեմ շարունակվող հավակնություններից. Բայրամով Ֆրանսիա-Հայաստան-Հնդկաստան դաշինքը՝ որպես միջազգային հարաբերությունների նոր հարացույց ԵԱ․ Ռաֆիկ Հարությունյանը պարգեւատրվեց երկու բրոնզե մեդալներով Ակտիվացնել քրեաիրավական գործիքակազմը՝ սիգի և իշխանի ապօրինի որսը կանխելու նպատակով. Գլխավոր դատախազի հանձնարարականը Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են Հակակոռուպցիոն կոմիտե են տեղափոխել դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանին Երևանում BMW-ն կոտրել է երկաթե ճաղավանդակներն ու կողաշրջված հայտնվել Գետառում ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ անանուն և չճշտված տեղեկությունների տարածումից Սյունեցիներն այժմ իրենց ավելի հանգիստ են զգում․ Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս Ջրային պարեկները լողալ են սովորում Երևանում՝ ոստիկանության քրեագիտական վարչության հարևանությամբ գտնվող ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու դի ՔՊ-ականներն իրենք իրենց չարաշահումներն են հայտնաբերում Իլհամ Ալիևը ԵԱՀԿ գործող նախագահից պահանջել է վերացնել Մինսկի խումբը Ինչե՜ր կբացահայտվեն ՔՊ-ի իշխանազրկումից հետո Տարածքային որևէ փոփոխություն անընդունելի է․ Իրանի դեսպանը՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին ԼՂ-ից տեղահանված անձանց համար բնակվարձերի և կոմունալ վճարների համար գործող ծրագրերը մարտ ամսին կավարտվեն Ալիևն ու Թուրքիայի արտգործնախարարը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները Օրվա խորհուրդ Ի՞նչն է այս երեք պարոններին միավորում․ Արթուր Խաչատրյան ԵԱ․ Արսեն Հարությունյանը 10:0 հաղթեց ադրբեջանցուն եւ կպայքարի չորրորդ տիտղոսի համար Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին բանտում մահացել է Վահան Քերոբյանն իր հետ կատարվածի մեջ քաղաքական ենթատեքստ չի տեսնում Օրվա խորհուրդ Կառավարությունը մեկ տարով երկարաձգեց սահմանամերձ բնակավայրերում բնակարան կառուցելու ծրագիրը Սպասվում են տեղումներ․ օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում, Սյունիքում կնվազի 12-15 աստիճանով Քերոբյանն ինքնակամ չի հեռացել․ հեռացրել են Վաշինգտոնը հայտնել է ԱՄՆ ազգային անվտանգության համար լուրջ սպառնալիքի մասին Հայ լրագրողի հարցը դուր չեկավ Զախարովային Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյանի պարգեւատրումը (տեսանյութ) Փաստաբանական ծառայությունների ինքնարժեքը ավելանալու է 40%-ով Տիգրան Հակոբյանը 1 մլն 164 հազար դրամ աշխատավարձ կստանա 2024 թվականին Հայաստանը Բաքվի և Մոսկվայի ուժեղ ճնշման տակ է լինելու. Թոմ դե Վաալ Որտեղ են Արցախի ավտոմեքենաները Աշխարհում ամենամեծ «տնտեսական աճ» ունեցող երկրներից մեկի նախարարը հրաժարական է տալիս Օրվա խորհուրդ Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի պարգեւատրումը (տեսանյութ) Կանադացի ուսանողը վերստեղծել է Արքիմեդի «մահվան ճառագայթը» Գիտնականները պարզել են, որ շները կարող են կարդալ իրենց տերերի հույզերը Իտալուհին հնարել է հինգ երեխա և 111 հազար եվրո արժողությամբ նպաստ ստացել Ֆրանսիական գյուղերից մեկում ցանկանում են արգելել հասարակական վայրերում սոցցանցեր թերթելը Ես Ջուդ Բելինգհեմի տաղանդի մեծ երկրպագուն եմ․ Զիդան
Հարցում

Փաշինյանը հույսը դրել է երրորդ կողմի վրա՝ որևէ երաշխիք չստանալով և նրանց հետ բանակցային tradeoff չունենալով. Օսկանյան

Փաշինյանը շարունակում է իր մտքում եղած երրորդ կողմերին ինչ-որ բան առաջարկել, ինչի դիմաց պետք է ստանա այն Հայաստանը, որն իր կարծիքով այդ կորուստների «փոխհատուցումն է»։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը․

«Ցանկացած իշխանություն իր գնահատականը ստանում է գրանցած արդյունքներով։ Ցանկացած իշխանություն, նույնիսկ ամենաձախողվածը, հույս ունի գրանցած արդյունքները բարելավելու և պատմության մեջ ինչ-որ ձեռբքերմամբ հիշվելու՝ փորձելով ստվերում թողնել ձախողումները։

Շատերին թվում է, թե 44-օրյա պատերազմից առաջ Նիկոլ Փաշինյանը գիտեր՝ ինչ է անում և կամ գիտեր՝ ինչ պետք է անի դրանից հետո։ Մի պահ պատկերացրեք հակառակ վարկածը, որ Փաշինյանը չգիտեր, թե ինչ է անում, շարունակում է չիմանալ, թե ինչ պետք է անել և որևէ լուրջ պայմանավորվածություն որևէ մեկի հետ չունի։

Այս համատեքսում ստացվում է, որ Փաշինյանի իշխանության գալուց հետո արդեն հինգ տարի է անցել, իսկ գրանցած արդյունքը, մեղմ ասած, աղետալի է երկրի համար։ Պարտություն պատերազմում, հազարավոր զոհեր, Արցախի կորուստ, Հայաստանի սահմանի անձեռնմխելիության կորուստ և հետագա կորուստների վտանգ։

Տրամաբանորեն՝ Փաշինյանն իր առաջ խնդիր պետք է դրած լինի սրան հակադրելու ինչ-որ ձեռքբերում, որն իր մտքում, միգուցե, Հայաստանի սահմաններից ներս բարեկեցիկ կյանքն է, միգուցե՝ նոր աշխարհաքաղաքական իրավիճակը և իր պատկերացրած այդ իրավիճակում Հայաստանի նպաստավոր դիրքը։ Նա ամեն գնով պետք է փորձի երկարացնել իր իշխանությունն այնքան, որ իր պատկերացրած ծրագիրն իրագործելով, թեկուզ ի հեճուկս մեր բարոյական, պատմական և այլ արժեքերի ոտնահարման, առաջարկի այնպիսի «փոխհատուցում», որը մոռացության կմատնի կորուստներն ու ձախողումները։

Եթե նույնիսկ ընդունենք, որ կա նման «փոխհատուցում»,- ինչն ի սկզբանե դժվար է պատկերացնել,- այդուհանդերձ, եթե առնվազն նրա մտքում նման տեսլական կա, խնդիրն այն է, որ դա հնարավոր չէ իրականացնել, եթե իրականացնողը չգիտի՝ ինչ է անում։

Ինչպես արտաքին քաղաքական բոլոր հարցերում Փաշինյանն ի սկզբանե չի իմացել՝ ինչ է անում, ինչը հանգեցրեց պատերազմի և պարտության, այսօր ևս՝ այն, ինչ անում է Հայաստանի հետ, նույն ճանապարհի մի մասն է, քանի որ նա կրկին չգիտի՝ ինչ է անում և չի գիտակցում չիմանալու հետևանքները։ Ամեն անգամ սխալվելուց և ձախողվելուց հետո, սխալն ընդունելու և հետևանքները մեղմելու փոխարեն, Փաշինյանը արդարացնում է սխալը՝ ինչ-որ նոր չակերտավոր նպատակների հասնելու հեռանկարով։

Ո՞րն է այդ հեռանկարը. դա երբեք ամբողջական չի ձևակերպվել։ Բայց 29,8 հազար քառակուսի կիլոմետրի մասին պարբերական հիշատակումները առիթ են տալիս ենթադրելու, որ նրա պատկերացմամբ՝ այդ սահմաններով Հայաստանը պետք է պայծառ ապագա ունենա։ Այն հակադիվանագիտական, կացնային զեղումները, որոնց ականատես ենք լինում արտաքին քաղաքականության մեջ, հավանաբար այդ «նպատակին» հասնելու մասն են։

Բանն այն է, որ Հայաստանի ներկայիս սահմաններին սպառնացող վտանգը տրամաբանորեն գալիս է Ադրբեջանից կամ Թուրքիայից։ Բայց տպավորություն է, որ Փաշինյանի բանակցության կողմը երրորդ կողմեր են։ Այդ կողմերին են ուղղված արտաքին քաղաքական նրա ուղերձները, և այդ կողմերի հետ, իր համոզմամբ, նա ձեռք է բերել ինչ-որ պայմանավորվածություններ։ Ողբերգությունն այն է, որ դա միայն իրեն է թվում։ Իրականությունն այն է, որ որևէ մեկը նրան որևէ խոստում չի տվել, բայց նա շարունակում է իր քաղաքականությունը կառուցել այդ թվացյալ խոստումների վրա։

Դիվանագիտության մեջ ամենակարևոր գործիքներից մեկը փոխադարձ առևտրի (tradeoff) հնարավորություն ստեղծելն է։ Այն է՝ կարողանալ ընդլայնել օրակարգը՝ հնարավորություն ստեղծելով փոխադարձ առևտրի համար։ Օրինակ, եթե Պրահայում անգամ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո նա կարողանար բանակցային օրակարգ ներմուծել խորհրդային շրջանում Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ լինելու անվիճելի հանգամանքը, ապա այսօր մենք կլինեինք շատ ավելի բարենպաստ բանակցային իրավիճակում։

Նա դա չարեց, դարձյալ՝ իր կարծիքով երրորդ կողմերից դրա դիմաց ինչ-որ բան ակնկալելով։ Այսօր ևս չդնելով արցախցիների՝ իրենց հայրենիք վերադառնալու, առնվազն նվազագույն ինքնավարության, Բաքվի բանտերում մեր հայրենակիցների ազատ արձակման հարցը, Փաշինյանը շարունակում է իր մտքում եղած երրորդ կողմերին ինչ-որ բան առաջարկել, ինչի դիմաց պետք է ստանա այն Հայաստանը, որն իր կարծիքով այդ կորուստների «փոխհատուցումն է»։ Նա հույսը դրել է երրորդ կողմի վրա՝ որևէ երաշխիք չստանալով և, ըստ էության, այդ երրորդ կողմերի հետ նույնիսկ բանակցային tradeoff չունենալով։

Դիվանագիտության գիտակ պետք չէ լինել հասկանալու, որ եթե բանակցային սեղանին դնում ես զրո պահանջ, չես ձևակերպում որևէ խնդիր, և ակնկալում ես, որ քո լռելյայն զիջումները ինչ-որ մի տեղ պետք է գնահատվեն, դա կարող է բերել միայն նոր զիջումների, ինչը մեծ հավանականությամբ կբերի շատ ավելի փոքր, թույլ և անկայուն Հայաստանի»,-գրել է Օսկանյանը։

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan