Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարը ժամանել է Ադրբեջան
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան։
Այս մասին հայտնել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը։
Հրապարակված հաղորդագրության համաձայն՝ Գյուլերը Բաքու է ժամանել «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2023» զորավարժություններին հետևելու և երկկողմ հանդիպումներ անցկացնելու նպատակով։