Այսօր՝ 03 մայիսի 2024թ., 00:00
Երկրի ղեկավարը ո՞նց կարա ասի՝ ծառ տնկեք, որ թուրքին չտեսնեք. Սեյրան Օհանյան Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները Գտե՞լ եք Սամվել Վարդանյանին ստnրացնnղներին, իհարկե՝ ոչ, սա սև խարան է այս իշխանությունների վրա․ Արթուր Խաչատրյան ՄԻՊ-ն ու իր աշխտակազմը այս օրերին պետք է լինի Կիրանցում. Գեղամ Նազարյան Երկրապահ համարվող կառույցը մեքենան վարել է դեպի բնակիչները, այդ հանցագործությունը կանխելու համար մարդկանց փակել են․ Արծվիկ Մինասյան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ Գալստանյանի հետ հանդիպման մասին տեղեկությունը Փարպի գյուղից հատուկ ակցիային մասնակցելու համար Երևան էր եկել 70-ամյա մի մարդ Թուրքիան լքում է Ղարաբաղում մշտադիտարկման կենտրոնը. ՊՆ ղեկավար Freedom House-ը մտահոգություն է հայնել, որ Հայաստանում կալանքը, որպես խափանման միջոց հաճախ է կիրառվում ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Այսօր դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը (տեսանյութ) Մինչև լուսադեմ ոստիկանական ուժերը չեն թողել մարդ մտնի Կիրանց․ ինչ իրավիճակ է եղել Կիրանցում գիշերը Հայրենիքի հանձնմանն անձամբ հետևել է ՌՈ պետ Աշոտ Զաքարյանը Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» ԱԺ-ում իմպիչմենտի գործընթաց կսկսենք, երբ փողոցում բավարար ուժ կլինի ժողովրդի կամքը պարտադրելու համար․ Սաղաթելյան Վահան Քերոբյանի եղբայրը կառաավարության շենքի դիմաց ակցիա էր անում Ճանապարհից երևում են նշաձողերը Երգիչներից, շոու բիզնեսի այլ ներկայացուցիչներից հարկ պահանջելու քաղաքականությունը պետք է ընդլայնվի․ Փաշինյան Բաքուն հաստատակամ է կարգավորման գործընթացի բոլոր կետերում իրական արդյունքների հասնելու հարցում. Բայրամով «Գետի՛նն ենք մտնում ձեր փոխարեն»․ քաղաքացիները հանդիմանում են Կիրանցի ճանապարհը փակած ոստիկաններին Քյոխը` Արցախի պայթեցված կամուրջների, հերոս նահատակների և Մատաղիսի զորամասի մոլորված զինվորների մասին Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ ԲԴԽ-ում Նաիրա Հովսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան շարունակել մնալ դատավոր Արծիվի թևեր կոչվող հատվածում արագաչափ է տեղադրվել «Լավ եմ արել»․ փոխոստիկանապետը՝ Կիրանցում բնակիչների հանդեպ ուժ կիրառելու մասին Ոստիկանությունը Տավուշի մարզում «հատուկ գործողություններ» չի իրականացրել․ ՆԳՆ Գերիների հարազատների հույսը միջազգային ճնշումներն են. ՀՀ իշխանության հետ այլևս ոչ ոք հույս չի կապում Անհամաչափ ուժ է կիրառվել կիրանցեցիների նկատմամբ, իշխանությունը ՀՀ-ից թողնելու է «քպստան» անունը. Արծվիկ Մինասյան Կիրանցում մեկ ժամից ավել է հոսանք չկա Եվրոպական գրադարաններից գողացել են ռուս դասականների ավելի քան 170 հազվագյուտ հրատարակություն և փոխարինվել են պատճեններով Իրավիճակը Կիրանցի ճանապարհին այս պահին Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է ՌԴ օդային տարածքում ոչնչացվել է 12 անօդաչու թռչող սարք ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ Շատ վատ ֆանտազիա ունեն` կարելի էր գոնե խելքին մոտ բաներ տարածել Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը Ոստիկանությունն իրականում մեղքի իր բաժինն ունի, բայց միակ և գլխավոր հանցագործը եղել և լինելու է քաղաքական իշխանությունը Հայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա Չգիտեմ` ով էր դրանց ղեկավարը, էդ սև բերետների, բառիս բուն իմաստով փախավ. Բագրատ սրբազան Անցյալում շատերդ եղել եք ոչինչ. Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Կիրանցի մոտ «Մերսեդես»-ի անվադողը դանակով ծակելու դեպքի վերաբերյալ վարույթով Երևանի 39-ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել Երբ Փաշինյանը կիրանցեցիներին դիմեց որպես «սիրելի», հասկացա՝ մի բան լինելու է.Գեղամ Նազարյան Ասել են` պիտի գնանք ականները հանենք, ասել ենք` որ հանեք, թուրքերը կգան. ջարդելով, քաշելով տարան. բերման ենթարկված Կիրանցիներին ծեծելով, ջարդելով տեղափոխել են ոստիկանական բաժանմունքներ, գործ ունենք մի իշխանության հետ, որը ոչ մի բանի առջև կանգ չի առնում․ Մինասյան «Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին Ի՞նչ պիտի անենք, բալա ջան. փաստորեն մենք մեր տներում, իրանց ասելով, թուրքի հողում ենք ապրում. կիրանցեցի կանայք Ազգային ժողովի նիստը (տեսանյութ) Կիրանցի համայնքային ղեկավարին կառավարությունից 60% երաշխիք են տվել, որ գյուղի որևէ տուն չի հայտնվի Ադրբեջանի տարածքում (տեսանյութ) Բոլոր բերման ենթարկվածներին ազատ արձակեցին Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգամավոր Դատավորը գործին աշխարհաքաղաքական երանգ է տալիս․ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը Ինչ վիճակի է ոստիկանությունն իր գործողություններով հասցրել Լենիկ տատիկին (տեսանյութ) Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է Կիսատ թողած կրթություն, գենդերային կարծրատիպեր և դերեր. ԱՄՆ պետքարտուղարության անդրադարձը ՀՀ-ում երեխաների հանդեպ խտրականությանը Ո՞նց ենք ապրելու, եթե թուրքը մտնում ա մեր տները Կիրանցում հազարից ավել ոստիկան ու սևբերետավոր կա, իրավիճակը շատ լարված է. կանայք փակ են պահում ճանապարհը. գյուղապետ ՄԻՊ ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության Իջևանի բաժին՝ բերման ենթարկված անձանց տեսակցելու Ծխախոտի շուկայում խնդիրները շարունակվում են Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունը չի փրկում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը ազատման դիմում է գրել Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը 2 ամսով կալանավորվեց ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում ՀՀ ՊՆ-ն սկսել է Կիրանց և Խեյրեմլի գյուղերի հատվածի ականազերծումը. ՆԳՆ Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան Վաղ առավոտյան բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց «Ծեծելով մարդկանց գցեցին ավտոները տարան. Ո՞ւմ հողն եք տալիս, արա». Կիրանցում լարված է Ստեղծվել է քաղցկեղի դեմ առաջին անհատական պատվաստանյութը Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին 10 միլիոն եվրոյի տրամադրումը Երևանի հետ փոխադարձ ընդունելի արդյունքների հասնելու տեսանկյունից ամենաարդյունավետն ուղիղ երկկողմ բանակցություններն են. Բայրամով 4 գյուղը Ադրբեջանի վերջին փաստարկն է՝ ՀՀ-ի վրա լեգիտիմ hարձակnւմ գործելու համար․ Արթուր Հովհաննիսյան Ժերար Դեպարդյոն ազատ է արձակվել. փաստաբան Սրտի լուսային դեֆիբրիլյացիան բարեհաջող կերպով փորձարկվել է մկների վրա. Chaos Գիտնականը բացահայտել է «փարավոնի անեծքի» պատճառը Դինոզավրերի ինտելեկտը գերագնահատվել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը չի բացառել TikTok-ի արգելափակումը ԵՄ-ում Ինչ կլինի միջուկային ապոկալիպսիսից հետո. բացատրում է գիտությունը
Հարցում

Փորձել ենք պատգամավորներին հավաքել մի վայրում. ինչու չի ստացվում Արցախի ԱԺ նիստ հրավիրել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Մշտապես Նիկոլ Փաշինյանի թելը թելող Սամվել Բաբայանի ղեկավարած «Միասնական հայրենիք» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Մարսել Պետրոսյանը կարծում է, որ Արցախի կառավարությունը եւ պատգամավորները պետք է համագործակցեն Հայաստանի իշխանությունների հետ:

«Ժողովուրդ» օրաթերթը Մարսել Պետրոսյանից հետաքրքրվեց՝ ինչու Արցախի խորհրդարանը, որը փաստացի այս պահին լուծարված չէ, արտահերթ նիստ չի հրավիրում եւ Արցախի ինքնորոշման հարց բարձրացնում: Վերջինս ասաց, որ արտահերթ նիստ ցանկացած պահի կարելի է հրավիրել, դա արդեն ԱԺ աշխատակազմի խնդիրն է եւ այն անձնավորության, որը փոխարինում է ԱԺ նախագահին:

«Ես օրեր առաջ իմ ֆեյսբուքյան էջում գրառում էի արել եւ առաջարկել էի ստեղծել ժամանակավոր կառավարություն, հնարավորություն ընձեռել այդ կառավարությանը, որպեսզի տեղահանված արցախցիներով զբաղվի, այսպես կոչված՝ վտարանդի կառավարություն: Իմ առաջարկը, սակայն, արձագանք չի գտել, չգիտեմ՝ ինչու: Մենք փորձել ենք պատգամավորներին հավաքել մի վայրում եւ նախապատրաստական աշխատանքներ տանել, բայց չի ստացվում: Ինձ թվում է, թե պատգամավորների մեծ մասի համար այս հարցն այժմեական չէ»,- ասաց Պետրոսյանը: Ի դեպ, Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, որն ապօրինի գերեվարման մեջ է գտնվում այս օրերին, փոխարինում է նրա տեղակալը՝ Գագիկ Բաղունցը, որը նույնպես «Միասնական հայրենիք»-ից է:

Մարսել Պետրոսյանին հարցրինք՝ իր թիմակցից հետաքրքրվել է արդյոք՝ ինչու արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ հանդես չի գալիս. «Ես չեմ կարող ասել՝ ինչու. պարոն Բաղունցի հետ խոսակցություն չեմ ունեցել: «Միասնական հայրենիք» կուսակցության համար անհասկանալի պատճառներով պագամավորները չեն ցանկանում արտահերթ նիստ հրավիրել եւ քննարկել ստեղծված իրավիճակը, գոնե վերաբերմունք ցուցադրել Հայաստանի իշխանությունների կողմից ձեռնարկված բոլոր այն քայլերին, որոնք ուղղված են Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների խնդիրների լուծմանը»:

Ստացվում է՝ իրենք ցանկանում են, մյուս պատգամավորները համաձայն չեն արտահերթ նիստ հրավիրելու գաղափարին. «Չեմ կարող ասել՝ համաձայն են, թե ոչ. համենայնդեպս, առայսօր քայլ չեմ տեսել նրանց կողմից: Ես առաջարկել եմ՝ հավաքվենք, խոսենք, օրակարգ սահմանենք, թե որոնք են այս պահի դրությամբ առաջնային խնդիրները՝ համագործակցելով թեկուզ Հայաստանի իշխանությունների, շահագրգիռ քաղաքական ուժերի եւ միջազգային կազմակերպությունների հետ»:

Իսկ թե ինչպես է պատկերացնում համագործակցությունը Նիկոլ Փաշինյանի իշխանության հետ, որի վարած քաղաքականության հետեւանքով է այսօր Արցախը կորսված, Պետրոսյանն ասաց. «Գիտեք, բոլորի հետ պետք է համագործակցել. եթե մենք ունենք օրակարգ եւ այդ օրակարգով ենք շարժվում, ուրեմն պարտավոր ենք շփվել բոլորի հետ: Համագործակցել չի նշանակում լուռ լսել, թե մեզ ով ինչ է ասում: Մենք պետք է հասկանանք, թե ովքեր են այդ օրակարգով շարժվում եւ աջակցում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan