ՔՊ խմբակի միակ նպատակը կեղծ մեղավորներ նշանակելն է․ Հայկ Մամիջանյան
![](/timthumb.php?src=/disc/03-10-23/00bc506956d337bb8a1113447321e915.jpg&w=708)
Արցախի պաշտոնապես հանձնումը Նիկոլ Փաշինյանի կողմից տեղի է ունեցել Պրահայում, երբ ինքը հայտարարել է, որ Արցախը Ադրբեջանի մաս է, ինչը երբեք ոչ ոք չի արել։
Այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
«Եկեք ֆիքսենք մի բան՝ երբ 100․000 մարդ աղետի մեջ է ու ՀՀ-ի վրա վերահաս վտանգ է, ՔՊ խմբակի միակ նպատակը կեղծ մեղավորներ նշանակելն է, իրենք թքած ունեն հայրենիքի վրա ու բացառապես հետաքրքված են քաղաքական մեղավորներ նշանակելով»,- ասաց Մամիջանյանը։