ՀՀ-ի պարտականությունն ու արժանապատվության հարցն է ադրբեջանական գերությունից ազատել ՀՀ բոլոր քաղաքացիներին, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանին․ Նորայր Նորիկյան
![](/timthumb.php?src=/disc/27-09-23/878f97aac78a4b6ae0b848927176d035.jpg&w=708)
Հայաստանի Հանրապետության սրբազան պարտականությունն ու արժանապատվության հարցն է ադրբեջանական գերությունից ազատել ՀՀ բոլոր քաղաքացիներին, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը։
«Եթե մենք այս հարցի վերաբերյալ այլ կարծիք ունենք, ուրեմն մեր պատկերացումները պետականության, քաղաքացիության ու ազգային արժանապատվության մասին այլ են:
Չի կարելի թույլ տալ, որ Ադրբեջանը մինչև վերջ ստորացնի մեզ, պարզապես չի կարելի, ինչպիսի քաղաքական կոնյուկտուրա էլ լինի…», - գրել է նա։