Ադրբեջանը 30 տոննա բենզին և 34 տոննա դիզվառելիք է ուղարկել Ստեփանակերտ
![](/timthumb.php?src=/disc/26-09-23/4c76c6085ed0c2632cc4dc60f5ea3750.jpg&w=708)
Ադրբեջանի նախագահի վարչակազմը տարալե է հաղորդագրություն, ըստ որի՝ սեպտեմբերի 26-ին Ակնա - Ասկերան - Ստեփանակերտ ճանապարհով ուղարկվել է 30 տոննա բենզին և 34 տոննա դիզվառելիք: Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Ասկերանի շրջանում վառելիքի պահեստում տեղի է ունեցել խոշոր պայթյուն, 290 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, հաղորդվում է 20 զոհի մասին:
Պայթյունից տուժած տասնյակ հիվանդներ դեռևս գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։