«Զանգեզուրի միջանցքի» իրագործումը պետք է ավարտին հասցվի. հաճելի է այս հարցում Իրանի կողմից դրական ազդակներ տեսնել. Էրդողան
![](/timthumb.php?src=/disc/26-09-23/a7b74b581c8afbe647e92ebfbd75ce44.jpg&w=708)
«Զանգեզուրի միջանցքի» իրականացումը ռազմավարական խնդիր է. այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ նախիջևանից վերադառնալիս:
«Այս միջանցքը, որը շատ կարևոր է Թուրքիայի և Ադրբեջանի համար, ռազմավարական խնդիր է և դրա իրագործումը պետք է ավարտին հասցվի։ Երբ այս միջանցքը բացվի, Բաքվից մեկնող մեքենան կամ գնացքը կկարողանա անմիջապես Կարս հասնել։ Թուրք-ադրբեջանական եղբայրությունը շատ ավելի կուժեղանա:Հաճելի է այս հարցում Իրանի կողմից դրական ազդակներ տեսնել», - «Անադոլու» գործակալության փոխանցմամբ ասել է Էրդողանը: