Թուրք ազգայնականը կոչ է անում Արցախին աջակցություն հայտնած մտավորականներին արտաքսել Հայաստան
![](/timthumb.php?src=/disc/26-09-23/6d5f651eb738edcacaa0108bb2d7b66e.jpg&w=708)
Թուրքիայի Եվրասիական թյուրքական միությունների ֆեդերացիայի նախագահ Իսմաիլ Ջենգիզը նախարարներին կոչ է արել Արցախի հայերին աջակցություն հայտնած 123 թուրք մտավորականներին զրկել քաղաքացիությունից եւ արտաքսել Հայաստան։
Թուրքական Vatan-ի փոխանցմամբ Իսմաիլ Ջենգիզը հայտարարել է, թե անթույլատրելի է, որ 123 թուրք մտավորականներ Ադրբեջանին ցեղասպանության մեջ են մեղադրել։
Նա կոչ է արել նախարարներին, որ հատուկ հրամանով նրանց զրկեն քաղաքացիությունից եւ արտաքսել Հայաստան։