Անդրանիկ Թևանյանին զրկել են իրավական օգնությունից. փաստաբան
![](/timthumb.php?src=/disc/22-09-23/34be50ecb8aab92a9f14f9dcc4844189.jpg&w=708)
Ներկայացել եմ որպես փաստաբան նրա շահերը ներկայացնելու։ Կոմիտեում թույլ չեն տալիս հանդիպել վերջինիս, զրկել են իրավական օգնությունից, խոչընդոտում են իմ մասնագիտական գործունեությունը։
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Հովհաննես Խուդոյանը:
«Դեռևս սահմանափակված է տեսակցությունս վստահորդիս Անդրանիկ Թևանյանի հետ։ Զրկված եմ նաև հնարավորությունից վերջինիս դեղորայք փոխանցել, թեև տեղեկացրել են դրա անհրաժեշտության մասին»,- գրել է նա։