Ադրբեջանի ԶՈւ-ն հրաձգային զենքերից կրակ է բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ
![](/timthumb.php?src=/disc/15-09-23/06d2feae6c9f7212b331b7c60c12bcf0.jpg&w=708)
Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 14-ին ժամը 22:30-ի սահմաններում հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից։
Հաղորդագրության մեջ այլ մանրամասներ չեն նշվում։