Հնդկաստանում շինարարներն ասֆալտի փոխարեն գորգ են փռել ճանապարհի վրա

Հնդկաստանում շինարարներն ասֆալտի փոխարեն ճանապարհին գորգ են փռել, գրում է Lokmat Times-ը: Որպեսզի պատկերն ավելի համոզիչ տեսք ունենա, վրան ասֆալտի փշրանքներ են լցրել։
Ինչպես գրում են ԶԼՄ-ները, տեղի բնակիչները վաղուց են պաշտոնյաներին խնդրել վերանորոգել ճանապարհները։ Անցած ամիս վերանորոգման աշխատանքներ են սկսվել։
Սակայն տեղացիների ուրախությունը կարճ է տեւել։ Շուտով պարզվել է, որ շինարարներն ընդամենը ճանապարհը ծածկել են գորգով, իսկ վերեւում ասֆալտի փշրանք են լցրել։ Վերանորոգման աշխատանքներ իրականացնող ընկերությունը պնդում է, որ ճանապարհի կառուցման ժամանակ օգտագործվել է «գերմանական նորագույն տեխնոլոգիա»:
Հիմա մարդիկ փորձում են պատասխանատվության ենթարկել աշխատանքների պատասխանատուներին եւ հույս ունեն, որ ճանապարհը կվերանորոգվի։