Այսօր՝ 25 հունիսի 2024թ., 00:00
Apple-ը և Meta-ն պայմանավորվել են համագործակցել արհեստական ​​բանականության կիրառման ոլորտում Պատմության մեջ առաջին անգամ 71-ամյա կինը գեղեցկության մրցույթի է մասնակցում Ֆրանսիայի ափերի մոտ հայտնաբերվել են հին հռոմեական մետաղադրամներ՝ սպանված կայսրերի պատկերներով Վրացի երկրպագուն մահացել է Վրաստան - Չեխիա ֆուտբոլային խաղը դիտելիս Արտակարգ իրավիճակ՝ Վայոց ձորի Հորբատեղ համայնքում. հողային զանգվածը սահել և լցվել է փողոցը Ինձ համար հավաքականի դուռը փակ է․ Հենրիխ Մխիթարյանը խոսել է հավաքականում չխաղալու որոշման մասին Ադրբեջանի նախագահը տարբեր է դարձրել իր խոսքը ներքին ու արտաքին լսարանների համար. Արման Թաթոյան Հայաստանում սպասվում են առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը 10 մեդալ է նվաճել Վրաստանում կայացած հուշամրցաշարում Մանուել Նոյերը՝ Եվրոպայի առաջնությունների ռեկորդակիր Դաղստանում ահաբեկչությունների զոհերի թիվը գերազանցել է 15-ը Սա էջը գողանալու ձև է․ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է Սա ընդդիմադիր շարժում չէ, սա ազգային ազատագրական պայքար է. Բագրատ Սրբազան Կադիրովը մեկնաբանել է Դաղստանում տեղի ունեցած հարձակումները Շոլց. Գերմանիայի կառավարությունն իր սոցիալական ծրագիրը համաձայնեցնում է Ուկրաինային ռազմական աջակցության հետ Սարսափելի մանրամասներ Դերբենտում քահանայի սպանությունից Երևանում թալանել են «Թելսել» տերմինալը՝ տանելով խոշոր չափի գումար Mash. Դաղստանի շրջանի ղեկավարի սպանված որդիներից մեկը կապեր ուներ Թուրքիայի հետ Բագրատ Սրբազանի հավաքը` Սուրբ Աննա եկեղեցու բակում (տեսանյութ) Դաղստանում 6 իրավապահ է սպանվել, 12-ը՝ վիրավորվել, Մախաչկալայում հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանվել Կլաարը բարձր է գնահատել Հայաստանի առաջարկը Ադրբեջանին Դաղստանում անհայտ անձինք կրակել են եկեղեցու և սինագոգի վրա. ոստիկան է զոհվել «Nissan»-ի վարորդը հարվածել է պարեկի ավտոմեքենային և դիմել փախուստի. կան վիրավորներ, հնչել են կրակոցներ Անտարկտիկական սառույցների տակ հայտնաբերվել է գետային համակարգ, որը գոյություն է ունեցել 40 մլն տարի առաջ Աճուրդի է հանվել 1974թ. Porsche 911 մեքենան, որը պատկանել է ամերիկացի հայտնի գիտնականին Գիտնականներն ստեղծել են նախապատմական կենդանու ուղեղի եռաչափ պատկերը կաթնասունների էվոլյուցիան հետազոտելու համար Գիտնականները վտանգավոր նյութերը վերածել են հեղափոխական շինանյութի Արցախահայերի բռնի տեղահանումը անհաղթահարելի մշակութային և հումանիտար ճգնաժամ է ստեղծել Գազայի Ցեղասպանությունը փաստարկված է, ինչպես և Արցախի էթնիկ զտումն ու հայաթափումը. Լիլիթ Գալստյան Գաղտնի նամակներ են հրապարակվել Բելառուսի ու Ադրբեջանի միջև ռազմական համագործակցությունից Այս հայտարարության մեջ ՀՀ քննչական կոմիտեն հանցակազմ չի տեսել, վարույթ չի նախաձեռնել. Ռոման Երիցյան Հունիսի 12-ը ցույց տվեց, որ մարտավարությունը այլ կերպ պետք է լինի. փողոց նետվելը ինքնանպատակ չէ. Բագրատ Սրբազան ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով Վենեսուելայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Այս մի կարմիր գիծն էլ անցանք․ Արցախի երաշխավորից, Արցախի վրա հարձակվnղի հասանք․ Թևան Պողոսյան Աղվերանում հայտնի «Արարատ ռեզորթ» հյուրանոցային համալիրի անցակետում պայթյուն է տեղի ունեցել. կա վիրավոր Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը Տրանսպորտի գնի թանկացման հետաձգումն ունի առավելապես քաղաքական դրդապատճառ. Անդրանիկ Թևանյան Բագրատ Սրբազանը Երևանի Մանկական այգում հանդիպել է երիտասարդների հետ (տեսանյութ) ԵՄ-ին անդամակցելու դիմաց կազմակերպությունը Հայաստանից կպահանջի մի շարք պայմաններ. Դենիս Դենիսով Լալա Մնացականյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում Առաջիկա օրերին երկրորդ վիրահատությունը կարվի․ Նաիրա Սահակյան Գերմանիայում լրտեսության կասկածանքով ձերբակալվել է Երևանում հայտնի Մոնումենտցի Վարդգեսիկը Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը․ ՊՆ Իսկ հայ գերիների ու պատանդների վերադարձ չեք ուզո՞ւմ պահանջել Ուկրաինան շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Կոմիտասի «ՍԱՍ»-ի մոտ ծեծի ենթարկված արցախցիները ճանաչվել են տուժող, նրանցից մեկը վերակենդանացման բաժնում է Ինչո՞ւ առողջապահության նախարարությունը չարժանացավ էկոնոմիկայի նախարարության ճակատագրին Բորելն Ադրբեջանին կոչ է արել ապահովելու հայերի՝ առանց խտրականության Ղարաբաղ վերադառնալու իրավունքները Վեդիում հարևանների վեճն ավարտվել է դանակահարությամբ. 61-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել Իշխանություններին հաջողվում է նոր «ռեկորդներ» գրանցել Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները առանձնահատուկ նշանակություն ունեն. Պուտինի ներկայացուցիչ Պետական գնումների գործընթացում հանրային հսկողության իրավունք ունի 4 «բժիշկ» Արցախի մնացորդների դեմ պայքարելու համար են անում, ոչ թե մեքենայի. Սամվել Շահրամանյան Երեսպաշտության ավելի ցցուն օրինակներ դժվար է գտնել. Քրիստինե Վարդանյան Ֆրանսիայի դեսպանն ուղևորվել է «Հայաստանի ռազմավարական և խոցելի շրջան» ԵՄ անդամության հայտի հարցով լսումների նպատակը հանրությանը իշխանության հեռացման օրակարգից շեղելն է․ «Հայաստան» խմբակցություն Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Բագրատ Սրբազանն իր ավատոմեքենան նվիրեց Արցախի ներկայացուցչությանը Հայաստանի կողմից Պաղեստին պետության ճանաչումը լուրջ հետևանքներ կունենա. Իսրայելի իշխանություններ Հանքավանից վերադառնալուն պես ՔՊ-ականները «լծվելու են» խորհրդարանական աշխատանքներին․ արտահերթ նիստեր կլինեն Մահացել է Լալա Մնացականյանը 2 արցախցու բեյսբոլի բիտայով դաժանաբար ծեծի են ենթարկել Բելառուսի ԱԳՆ-ն նոտա է հղել Հայաստանին Կարծիքը, թե նռնակը վերցրել եմ, որ ուրիշի վրա շպրտեմ, հիմարություն է. Եսային դեպքից մանրամասներ է պատմում Գրիգորյանների ընտանիքի առաջնեկը աղետի օրն է ծնվել. Դեբեդի ափին ապրել ընտանիքն այլևս չի ցանկանում Ուկրաինայի ապագան ՆԱՏՕ-ում է. Մեթյու Միլլեր Գլխավոր դատախազությունն ամեն գնով ցանկանում է հասնել երգիչ Հայկ Ղևոնդյանի՝ «Սպիտակցի Հայկոյի» որդու կալանավորմանը ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Բլինքենն Ալիևի հետ զրույցում նշել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի անհապաղ կնքման կարևորության մասին ԱԱԾ-ն լծվել է ընդդիմադիր շարքերը պառակտելու գործին Մոսկվայում փոթորիկի ժամանակ երկու մարդ է մահացել Ֆրանսիան Հայաստանին 36 հաուբից կտրամադրի. Le Figaro-ի փոխխմբագիր ՀՀ իշխանությունները չեն հասկանում, թե որքանով է կապված մեր տնտեսությունը Ռուսաստանի հետ․ Լևոն Քոչարյան ՔՊ-ին աջակցող մոդելը ներխուժել է Oragir.News-ի խմբագրություն և վնասել գույքը Եվրո-2024. հունիսի 21-ի խաղացանկը Գնանք, սահմանագծով շրջենք, տեսնենք էդ ինչ ցանկապատեր են շարել. Բագրատ սրբազան Գրեթե ամբողջ Երևանը ընկնում է տեսախցիկների վերահսկողության տակ. Սամվել Մարտիրոսյան
Հարցում

Ադրբեջանական կողմը հատուկ է անում, որ տեսանյութերում խաղաղապահները չերևան.Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյան

5-րդ օրն է՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Ստեփանակերտից սահմանափակ քանակով մարդիկ են տեղափոխվել Հայաստան եւ նույնչափ էլ Հայաստանից են վերադարձել Արցախ: Այս մասին հունիսի 6-ին, Alpha News-ի եթերում ասել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը եւ հավելել, որ Արցախից շուրջ 100 մարդ է տեղափոխվել Հայաստան, շուրջ 110-ն էլ վերադարձել է Արցախ:

ՄԻՊ-ը պարզաբանել է, որ ամբողջ ընթացքում, այդ թվում՝ Հակարիի կամրջի անցակետում հայ քաղաքացիներին ուղեկցել են ռուս խաղաղապահները, չնայած, որ ադրբեջանական տեսանյութերում խաղաղապահները չեն երեւում:

«Կարծում եմ, որ ադրբեջանական կողմը հատուկ է անում, որ տեսանյութերում ռուս խաղաղապահները չերեւան, սա քարոզչական նպատակ է հետապնդում, ցույց տալու, որ տեսեք առանց երրորդ կողմի Ղարաբաղի հայ բնակչությունը անցնում է Հակարիի անցակետով:

Քաղաքացիներից մեկի խոսքով՝ ադրբեջանցի սահմանապահը փորձել է համոզել իրենց, որ առանց ռուս խաղաղապահների մեքենաների կարող են գալ, այսինքն՝ կարող են իրենց մեքենաներով հանգիստ տեղաշարժվել: Հստակ է, որ ադրբեջանցիների նպատակն է այնպես անել, որ այս պրոցեսին չլինի ռուսական կողմի մասնակցությունը կամ էլ Կարմիր Խաչինը ու նրանք կարողանան արտաքին աշխարհին ցույց տան, որ խնդիր չկա եւ այսպես կոչված «ինտեգրացիան» գործի մեջ է»,- ասել է Արցախի ՄԻՊ-ը ու հավելել, որ ադրբեջանական կողմը տարածելով այդ տեսանյութերը նպատակ է հետապնդում միջազգային հանրությանը ցույց տալ, որ անցակետն աշխատում է բնականոն հունով եւ միջանցքով մարդկանց ազատ տեղաշարժն ապահովված է:

«Ընդ որում՝ նկարահանումն իրականացվում է առանց մարդկանց թույլտվության, խախտելով մարդկանց իրավունքը»,- նշել է Գեղամ Ստեփանյանը:

Արցախցի պաշտոնյան հիշեցրել է, որ Հակարիի կամրջի մոտ անցակետ դնելուց հետո ադրբեջանական կողմը խոչընդոտում էր Կարմիր Խաչին արցախցի բուժառուներին տեղափոխել Հայաստան: Երկար բանակցություններից հետո ըստ Գեղամ Ստեփանյանի՝ արդեն մի քանի անգամ Կարմիր Խաչի միջնորդությամբ եւ ուղեկցությամբ բուժառուներ են տեղափոխվել Հայաստան:

«Ադրբեջանը դիտավորյալ էր խոչընդոտում բուժառուների տեղափոխումը, դա հատուկ էր արվում, որպեսզի Արցախի քաղաքացիները սկսեն օգտվել այսպես կոչված «անցակետից»: Վստահ եմ, որ ոչ միայն բուժառուները, այլեւ Կարմի Խաչի ներկայացուցիչները, որոնք անարգել ելումուտ պետք է ունենան Արցախ, այսօր անձնագրային ստուգում են անցնում:

Մտահոգիչն այն է, որ մարդիկ, որոնք գտնվում են Ադրբեջանի թիրախում եւ հայտարարված թշնամի են Ադրբեջանի համար, նրանց անձնագրային տվյալները հայտնվում են Ադրբեջանի տրամադրության տակ, ինչը խորացնում է անվտանգային սպառնալիքները արցախցիների նկատմամբ»,- ասել է Գեղամ Ստեփանյանը:

Օրինակ, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունում կան մարդիկ, որոնք անցնում են ադրբեջանական քրեական գործերով, հետեւաբար ըստ ՄԻՊ-ի՝ այդ մարդիկ չեն կարող օգտվել այդ անցակետով, քանի որ Ադրբեջանը առիթը բաց չի թողնի եւ կարող է առեւանգել նրանց:

Գեղամ Ստեփանյանը կարծում է, որ որեւէ կերպ չպետք է թույլ տալ, որ առանց երրորդ կողմի հայ քաղաքացիները կարողանան տեղափոխվել այս կամ այն բնակավայր, քանի որ դա ադրբեջանական կողմին հիմք կտա պնդելու, որ ազատ տեղաշարժը վերականգնվել է:

«Քանի դեռ մարդիկ այդ ճանապարհով անցնում են երրորդ կողմի ուղեկցությամբ, ուրեմն առկա են ե՛ւ հոգեբանական, ե՛ւ ֆիզիկական սպառնալիքներ: Այդ իրավիճակում խոսել միջանցքի բաց լինելու կամ շրջափակման վերացման մասին՝ տրամաբանական չէ»,- ընդգծել է Արցախի ՄԻՊ-ը:

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan