Այսօր՝ 28 սեպտեմբերի 2023թ., 00:00
Ռուս խաղաղապահները ուղղաթիռով Արցախից Սիսիան են տեղափոխել պայթյունից տուժածների եւ այլ հիվանդների Վարդան Ղուկասյանը Մարությանին ու Թևանյանին առաջարկ է արել Միլլեր. ԱՄՆ-ն առաջիկա օրերին գործընկերների հետ կհամակարգի Ղարաբաղում մոնիթորինգի առաքելությունը «Մայր Հայաստանը» պատրաստ է իր քվեն տալ Հայկ Մարությանին. դաշինքի հայտարարությունը ՌԴ Դաշնային խորհուրդը հայտարարել է, որ չի կարող օգնել Ռուբեն Վարդանյանին Թուրքիայի ԱԳՆ-ն ցավակցել է Ստեփանակերտում պшյթյունի առնչությամբ Սերխիո Ռամոսի տունը թալանել են Սևիլիա-Լանս հանդիպման ընթացքում Իմ ընկերոջը՝ Ռուբեն Վարդանյանին, ձերբակալել են. Թինա Կանդելակի Իսպանիան հումանիտար օգնություն կուղարկի՝ հաշվի առնելով ԼՂ-ից բռնի տեղահանվածների թվի աճը Ֆորմալ առումով գրեթե բացառվում է, որ Աշոտյանին ազատ կարձակեն, վաղը ժամը 11-ին կհրապարակեն որոշումը. փաստաբան «Դատապարտում եմ Ռուբեն Վարդանյանի ձերբակալման փաստը, ՀՀ ԱԳՆ-ից էլ ոչ մի պահանջ չունեմ, նրանց միջամտությունն ավելի կբարդացնի վիճակը». Աբրահամ Գասպարյան Ալլահշուքյուր Փաշազադեն խոսել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ հանդիպման հավանականության մասին ՀՀ-ի պարտականությունն ու արժանապատվության հարցն է ադրբեջանական գերությունից ազատել ՀՀ բոլոր քաղաքացիներին, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանին․ Նորայր Նորիկյան Խստորեն դատապարտում ենք Հանրային հեռուստաընկերության գործելաոճը, պահանջում ենք կանխելու պետության հաշվին հանրությանը ապատեղեկացնելու քաղաքականությունը․ ՀԺՄ Սամվել Բաբայանի՝ առանց որևէ խնդրի Հակարիի կամրջով անցնելը հարվածի տակ է դրել այն մարդկանց, որոնք հավանական սև ցուցակներում են. Տիգրան Աբրահամյան 2,000 մարդ՝ ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներ, զբաղված են Հայաստանում տեղեկատվական դաշտի մշակմամբ. Զախարովա Եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացի է, կպաշտպանենք նրա իրավունքները. Պեսկով Ինչպե՞ս կարող է գիտակցություն ունեցող մարդը, ուրախանա, որ հայը ձերբակալվել է Ադրբեջանի կողմից. ադրբեջանագետը՝ Ռուբեն Վարդանյանի ձերբակալման մասին Բաքուն հայտարարում է, որ շուտով ադրբեջանցիները կվերադառնան նաև Ստեփանակերտ Այրվածքաբանության ազգային կենտրոնում ԼՂ-ում պայթյունից այրվածք ստացած 86 անձ է բուժվում. ավելի քան 20-ը ծայրահեղ ծանր վիճակում է Ադրբեջшնական աղբյուրները հրապարակային տեղեկություն են տարածել Հակարի կամրջի մոտից Վիտալի Բալասանյանի ձերբակալության մասին․ Արման Թաթոյան Ադրբեջանը հաստատել է Ռուբեն Վարդանյանի ձերբակալման տեղեկությունը. նրան տեղափոխել են Բաքու Շվեդիան ԼՂ հումանիտար կարիքների համար հատկացրել է ավելի քան 1,3 մլն դոլար Բերման է ենթարկվել բողոքի ակցիայի 66 մասնակից Կանադայի կառավարությունը նշանակել է ՀՀ-ում իր առաջին դեսպանին Ոչ մի տեսակի հումանիտար օգնություն չի կարող սփոփել տառապանքը, որը մարդիկ տեսել են, որի միջով անցնում են այժմ. Փաուերը հանդիպել է Սյունիքի մարզպետին Ադրբեջանը սեպտեմբերի 19-ի գործողության հետևանքով ունի 199 զոհ. Meydan TV Ադրբեջանը 30 տոննա բենզին և 34 տոննա դիզվառելիք է ուղարկել Ստեփանակերտ Կրեմլը մեկնաբանել է Պետդեպի՝ Ղարաբաղում միջազգային դիտորդական առաքելություն ստեղծելու գաղափարը Դավիթ Սարգսյանը և Ցոլակ Ակոպյանը ձերբակալումից ազատ են արձակվել․ՔԿ «Զանգեզուրի միջանցքի» իրագործումը պետք է ավարտին հասցվի. հաճելի է այս հարցում Իրանի կողմից դրական ազդակներ տեսնել. Էրդողան Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ բարեգործական հիմնադրամը զբաղված է տեղահանված արցախցիների համար լայնածավալ աջակցության ծրագրերի կազմակերպման աշխատանքներով ԱՄՆ-ն 11.5 մլն դոլարի աջակցություն կցուցաբերի Հայաստանին. Սամանթա Փաուեր ՀՀ տարածքային ամբողջականությանն առնչվող ցանկացած միջազգային պայմանագիր ենթակա է վավերացման բացառապես հանրաքվեի միջոցով․ իրավաբան-գիտնականներ Պուտինը և Ռաիսին քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ, հայ-ադրբեջանական կարգավորումը. Կրեմլ Էրդողանը հայտնել է՝ ինչ է խոսել Փաշինյանի հետ սեպտեմբերի 11-ին Թուրք ազգայնականը կոչ է անում Արցախին աջակցություն հայտնած մտավորականներին արտաքսել Հայաստան Հենրիխ Մխիթարյան․ Մենք դեռ ժամանակ ունենք կանխելու ցեղասպանությունը Լեռնային Ղարաբաղում Ստեփանակերտի պայթյունից տուժած քաղաքացիներին տեղափոխող առաջին ուղղաթիռն իջել է Սիսիանում 290 վիրավոր, 7 մարդու կյանք հնարավոր չէր փրկել, կա 13 չճանաչված մարմին. Նոր մանրամասներ՝ Արցախի պայթյունից ԵԿՄ նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանը կալանավորվել է «Արցախում չունենք բժշկական ռեսուրս». բժիշկներն ահազանգում են՝ պայթյունից տուժածներին օգնություն է պետք Պետդեպը՝ Փաշինյանի հասցեին ռուսական քննադատության մասին. Ռուսաստանին չի կարելի ապավինել որպես միջազգային գործընկեր Բոլոր մտքերս վառելիքի պահեստի պայթյունից տուժածների հետ են․ Ֆրանսիան պատրաստ է շտապ միջոցներ ուղարկել․ Քեթրին Քոլոնա Մեր աշխատանքային խումբը մեկնել է Գորիս. Արման Թաթոյան Ինչպես են ոստիկանները «վնասազերծում» երիտասարդ ակտիվիստին Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց մարդկությունը նորից որոշում է կանգնել անմարդկայնության ճանապարհին. Մուրադ Իսմայիլ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանը բերման ենթարկվեց Ստեփանակետի հրապարակից տարհանում է իրականացվում (լուսանկարներ) «Մարդիկ հաճախ փորձել են բաժանել աշխարհի ամենահին քրիստոնյա ազգը դրսից ու ներսից․.. բայց նրանք երբեք հաջողության չեն հասնի»․ Էրիկ Էսրաիլյան Եվրոպացի քաղաքական գործիչները շարունակում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների եւ գազից հրաժարվելու կոչերը Տիգրան Մեծի պողոտան փակած ցուցարարները երգում են Հայաստանի հիմնը Երեւանի փողոցներից ոստիկանությունը բերման է ենթարկել 142 քաղաքացու. Ոստիկանության տվյալները Արցախում կատարյալ քաոս է, մարդիկ իրենց երեխաներին կորցրել են, լուր չունեն․ Մետաքսե Հակոբյան․ Խաղաղապահների բժշկական ջոկատը շարունակում է անդադար ռեժիմով օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի տուժած բնակիչներին. ՌԴ ՊՆ Ըմբշամարտի ԱԱ․ Այսօր մրցագորգ դուրս կգա Հայաստանի 4 ներկայացուցիչ Արցախից զանգում ասում են՝ ճիշտ է, որ մեզ այդտեղ չեն ընդունում, միջանցքը բացեք՝ այստեղ չեն ընդունում, ուրիշ տեղ կգնանք, բայց փրկվենք․ արցախցի կին Լևոն Քոչարյանը դաժան ծեծի է ենթարկվել կարմիր բերետների կողմից. փաստաբան Հանկարծ չնահանջեք, շարունակեք պայքարը․ Անդրանիկ Թևանյանը Քննչական կոմիտեում է Չորս եղբայր եմ կորցրել, եթե Արցախը տվել են, Հայաստանն էլ կտան․ Ազնավուրի անվան քոլեջի ուսանողները միացել են դասադուլին Ղարաբաղում առանձին բшնակային խմբեր և սպաներ հայտարարել են, որ չեն ընդունելու մեր պայմանները և շարունակելու են դիմադրությունը. որոշ փոքր խմբեր գնում են անտառ. Հաջիև Լարված իրավիճակ՝ Մաշտոց-Ամիրյան խաչմերուկում, ոստիկանները բերման ենթարկեցին Լևոն Քոչարյանին և այլ քաղաքացիների Անդրանիկ Թևանյանին զրկել են իրավական օգնությունից. փաստաբան Եթե Հայաստանը «բարեխղճորեն կատարի» իր պարտականությունները, ապա խաղաղության համաձայնագիրը հնարավորինս շուտ կյանքի կկոչվի. Թուրքիայի ՊՆ ղեկավար Սա կարող է դաս լինել բոլորի համար, ովքեր միջնորդության հարցում թեքվելու են դեպի Արևմուտք. Զախարովան՝ Արցախի մասին Այսօր ժողովրդի մեծ մասը մեր կողմից չէ, բայց ճնշող մեծամասնությունը Նիկոլին դեմ է. Վազգեն Մանուկյան Վերահաշվարկի արդյունքում ձայներ են ավելացել. «Քաղաքացիական պայմանագիր»՝ 31, «Ազգային առաջընթաց»՝ 32, «Մայր Հայաստան»՝ 67 Դասադուլներով, գործադուլներով, անհնազանդության ակցիաներով իշխանությանը ծնկի ենք բերելու․ Իշխան Սաղաթելյանը կոչ արեց շարունակել ապակենտրոն պայքարը Թուրքիայի ՊՆ պաշտոնյան հավաստիացրել է, թե «Թուրքիան ուղիղ չի մասնակցել Ղարաբաղի դեմ ռազմական գործողությանը»․ Reuters Ադրբեջանի գլխավոր դատախազությունն անդրադարձել է ռուս խաղաղապահների մեքենայի վրա բացված կրակահերթին Վաղը առավոտյան 7:30-ից սկսում ենք գործողությունները. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները փակել են մի շարք փողոցներ Հայկ Մամիջանյան, Ավետիք Չալաբյան, Անդրանիկ Թևանյան, Իշխան Սաղաթելյան և Վազգեն Մանուկյան. այսօր ներկայացվել է ազգային կոմիտեի կազմը ԵՄ-ն միջոցներ կկիրառի Բաքվի դեմ ԼՂ-ում իրավիճակի սրման դեպքում․ Բորել Ադրբեջшնցիները երեկվանից դիրքավորվել են Ստեփանակերտի անմիջապես մատույցներում. Տիգրան Աբրահամյան Էջմիածնում քաոս է, քաղաքապետն աշխատանքի չի գալիս. Քիմ Քարդաշյանը կոչ է արել ԱՄՆ կառավարությանն ու միջազգային հանրությանը՝ կանխել ցեղասպանությունը ԼՂ-ում ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը․ Բլինքեն Коммерсантъ-ը ֆոտոշարքով անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ հարձակմանն ու երևանյան ցույցերին Ներկայում Լեռնային Ղարաբաղի պատկանելության հիմնական հարցը լուծված է. այն լուծել է Հայաստանը. Պեսկով
Հարցում

«Շուռնուխի մի մասը վերցրել են GPS-ով. Տները դեռ պատրաստ չեն՝ ժամկետները կրկին երկարացվել են». Շուռնուխի գյուղապետ

2020 թվականի դեկտեմբերից Նիկոլ Փաշինյանի հրամանով և Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի ձեռամբ հայկական զորքերը հետ քաշվեցին Սյունիքի մարզի բարենպաստ դիրքերից, և այդ դիրքերում տեղավորվեցին Ադրբեջանի Զու ներկայացուցիչները։ Այս ամենի հետևանքով Շուռնուխն այսօր բաժանված է երկու հատվածի, գյուղի մի հատվածը թշնամու հսկողության տակ է։ Արդյունքում՝ շուռնուխցիներից շատերը կորցրեցին իրենց սեփական տունը՝ հայտնվելով դրսում։

Չնայած այս ամենից հետո Կառավարությունը հրապարակավ հայտարարեց, որ իրենց տները կորցրած բնակիչների համար տներ կկառուցվեն, բայց արդեն երրորդ տարին է՝ այդ տները պատրաստ չեն։

168.am-ի հետ զրույցում Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանն ասաց, որ ըստ պատկան մարմինների՝ հունիսին այդ տները պետք է պատրաստ լինեին, սակայն չհասցրեցին՝ ժամկետը կրկին երկարացվել է, քանի որ չեն հասցնի։

«Կարծում եմ՝ պատճառն աշխատուժ տեղափոխելն է, Շուռնուխում այդքան աշխատուժ չկա, Գորիսից են գալիս։ Դե, հասկանալի է, ճանապարհը շատ երկար է, եթե Տաթևով են գալիս՝ 75 կմ է, մինչև գալիս հասնում են Շուռնուխ, բանվորն արդեն կես մարդ է լինում։ Այնպես չէ, որ աշխատավարձ չեն տալիս, կամ այլ խնդիր կա, ուղղակի ամբողջ պրոբլեմը ճանապարհն է, թե չէ նույնիսկ ձմռանն են աշխատել, որ հասցնեն։ Մի երեք օր առաջ Քաղաքաշինության կոմիտեի նախագահն էր եկել Շուռնուխ՝ Ղուլարյան Արմենը, ինքս այնտեղ չեմ եղել, բայց ժողովրդին ասել է, որ շինարարը չի հասցնում, թեպետ մի երեք անգամ խոստացել են ժողովրդին ժամկետների մեջ հանձնել»,- նշեց Հակոբ Արշակյանը։

Ինչ վերաբերում է ընդհանուր իրավիճակին, Հակոբ Արշակյանն ասաց, որ որևէ փոփոխություն չկա՝ ստաբիլ նույն վիճակն է։ Ադրբեջանցիներն իրենց զբաղեցրած դիրքերում են, հայկական սահմանապահ զորքն էլ՝ իր տեղում։

«Ինքս հավատացնում եմ, որ այս վիճակին մենք չենք հարմարվել, ու ոչ էլ շուռնուխցին կհարմարվի ու կհամակերպվի այն մտքի հետ, որ ադրբեջանցիների հետ համատեղ ապրի։

Չգիտեմ՝ ադրբեջանցիները գյուղի օկուպացրած իրենց հատվածում ինչ կանեն, բայց ես հույս ունեմ, որ սահմանազատումն ու սահմանագծումը կանեն այն քարտեզներով, որտեղ Շուռնուխն ամբողջությամբ հայկական հսկողության տակ է։ Այդ մասին ռուս գեներալներից մեկն ասել էր, որ քարտեզները ՌԴ գենշտաբում են, և այդ քարտեզներով Շուռնուխն ամբողջական հայկական է։ Ես սրան հավատում եմ, որովհետև ադրբեջանցիները Շուռնուխի մի մասը վերցրել են GPS-ով»,- շեշտեց Հակոբ Արշակյանը։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախի Հանրապետությունը, Հակոբ Արշակյանը նկատեց.

«Ինքս դրան խիստ դեմ եմ, անկախ այն հանգամանքից՝ սովորական քաղաքացի՞ է ասում, թե՞ պաշտոնյա։ Չեմ էլ ուզում մի քիչ ավելի խորը մտածել, որ նման բան կարող է տեղի ունենալ։ Արցախն Ադրբեջանի կազմում՝ դա արդեն նշանակում է Արցախի հայաթափում ու վերջնական կորուստ»։

Հիշեցնենք, որ 2020 թվականին Շուռնուխում 13 տուն է անցել Ադրբեջանի հսկողության տակ։

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan