Ղրիմից հյուսիս Ջանկոյ քաղաքում ուկրաինական ԱԹՍ է խփվել
![](/timthumb.php?src=/disc/04-06-23/d3827bc07eb1044e8a7eafd9031cd365.jpg&w=708)
Ղրիմից հյուսիս գտնվող Ջանկոյ քաղաքում ուկրաինական անօդաչու է խփվել։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում հաղորդել է Ղրիմի ղեկավարի տեղեկատվական քաղաքականության գծով խորհրդատու Օլեգ Կրյուչկովը։
«Նախնական տվյալներով։ Ջանկոյ։ ԱԹՍ է խփվել։ Վնասվել են մասնավոր հատվածի մի քանի տների ապակիները։ Բոլոր ծառայություններն աշխատում են»,- գրել է նա առավոտյան 03։55-ի սահմաններում։