ՌԴ Սմոլենսկի մարզի վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտները ենթարկվել են անօդաչուների գրոհի
![](/timthumb.php?src=/disc/02-06-23/c1f6689be8d12ab35c6cbd5b66d4987c.jpg&w=708)
Սմոլենսկի նահանգապետի պաշտոնակատար Վասիլի Անոխինը տեղեկացրել է վառելիքաէներգետիկ համալիրի դեմ երկու անօդաչուների գրոհի մասին։
«Այսօր գիշեր, ժամը մոտ 3-ին Պոչինկովյան շրջանի Պերեսնա եւ Սմոլենսկի շրջանի Դիվասի գյուղերում հեռահար գործողության երկու անօդաչու գրոհել է վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտները։ Զոհեր եւ տուժածներ չկան։ Կրիտիկական վնասվածքներ եւ հրդեհներ նույնպես չկան։ Օպերատիվ ծառայություններն աշխատում են տեղում՝ հետեւանքները վերացնելու համար»,- գրել է նա իր Թելեգրամ-ալիքում։