Եվրո-2024․ Հայաստան - Լատվիա տոմսերի գները
![](/timthumb.php?src=/disc/29-05-23/51f6643d74a58c0d37d7d27406f690f1.jpg&w=708)
Մեկնարկում է ֆուտբոլի Եվրո-2024-ի որակավորման փուլի՝ հունիսի 19-ին Երեւանում անցկացվելիք Հայաստան - Լատվիա հանդիպման տոմսերի առցանց (օնլայն) վաճառքը։
Տոմսերի վաճառքը Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում տոմսարկղում կմեկնարկի ավելի ուշ: Այդ մասին կտրամադրվի հավելյալ տեղեկատվություն, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։
Տոմսերը առցանց եւ տոմսարկղից հնարավոր է գնել միայն անձնագրային նույնականացում անցնելուց հետո։ Մեկ անձը կարող է գնել առավելագույնը 5 տոմս։ Նույնականացման համար անհրաժեշտ տվյալները մուտքագրելուց հետո պետք է սպասել նույնականացման հաստատմանը, որը կատարվում է յուրաքանչյուր օր՝ 10։00-20։00՝ 10-15 րոպեի ընթացքում:
Տոմսերի գները․
Հյուսիսային և Հարավային տրիբունաներ՝ 1000 դրամ
Արևելյան տրիբունա՝ 3000 և 5000 դրամ
Արևմտյան տրիբունա՝ 8000 և 10000 դրամ