Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններն իրավահավասարության սկզբունքներով են զարգանում. Պուտին
![](/timthumb.php?src=/disc/26-05-23/641168c5705dfcbd87ca125014c93da3.jpg&w=708)
Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները զարգանում են իրավահավասարության սկզբունքներով։ Այս մասին Մոսկվայում Ալիեւի հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նա նաև նշել է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները հիմնված են իրավահավասարության և միմյանց շահերը հաշվի առնելու սկզբունքների վրա։
«Ռուս-ադրբեջանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա»,- ընդգծել է Պուտինը, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները։