Գերմանիայի էկոնոմիկայի նախարարի գրասենյակ է ուղարկվել սպիտակ փոշի պարունակող ծրար
![](/timthumb.php?src=/disc/25-05-23/befd414faaa43b0bbff59063811df400.jpg&w=708)
Գերմանիայի էկոնոմիկայի եւ կլիմայի պաշտպանության նախարարության Ռոբերտ Հաբեկի գրասենյակը նրա ընտրական օկրուգում սպիտակ նյութ պարունակող ծրար է ստացել, տեղեկացրել է Der Spiegel-ը։
Ֆլենսբուրգի գրասենյակի աշխատակիցները ոստիկանությանը տեղեկացրել են կասկածելի ծրարի մասին։ Ոստիկանական գործողությունը տեւել է երկու ժամ, հրշեջները նյութն արկղով դուրս են բերել շենքից։
Իրավապահները նախնական փորձաքննությունից հետո հակված են կարծելու, որ նյութը պարզապես մանր ավազ էր։ Սակայն առայժմ պարզ չէ, թե արդյոք այն պարունակել է որեւէ կենսաբանական նյութ։ Միջադեպի հետաքննությունը շարունակվում է։