Պուտինն առաջարկել է Եվրասիական վարկանիշային գործակալություն հիմնել
![](/timthumb.php?src=/disc/25-05-23/f9906605ca85309a3698dd95219023c5.jpg&w=708)
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԵԱՏՄ գագաթաժողովում առաջարկել է Եվրասիական վարկանիշային գործակալություն հիմնել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Օգտակար կլիներ հիմնել Եվրասիական վարկանիշային գործակալություն, որը կապահովի համարժեք գնահատման գործիքակազմի առկայությունը ԵվրԱզԵՍ-ի տարածքում՝ աճող տնտեսական ակտիվության սպասարկման համար»,-ասել է Պուտինը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստում:
Բայց այստեղ, ըստ Պուտինի, անհրաժեշտ են սկզբունքային մոտեցումներ, կոշտ չափանիշներ եւ այդ չափանիշներին ենթարկվելու ունակություն։
«Այնպես անել, որ աշխատանքը լինի բացարձակ օբյեկտիվ։ Եթե դա չլինի, ապա իմաստ չունի»,-ասել է Պուտինը։