Ով հարձակվի Սյունիքի վրա՝ կհարձակվի իմ շրջանի վրա. Օվերն-Հռենոս-Ալպեր շրջանի ղեկավար
![](/timthumb.php?src=/disc/31-03-23/ec0b19fd0747eed95f34c39e414a56db.jpg&w=708)
Արցախի ճակատագիրը սերտորեն կապված է Սյունիքի ճակատագրի հետ, իսկ Սյունիքը Հայաստանի ամբողջականության բանալին է։ Այս մասին տեղեկացրել է շրջանի ղեկավար Լորան Վոքեն Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանի հետ Երեւանում մարտի 31-ին կայացած համատեղ մամուլի ասուլիսում։
Նրա խոսքով՝ այս առիթով որոշվել է Սյունիքի հետ համագործակցության համաձայնագիր կնքել։ «Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել խորհրդանշական վայրում՝ Տաթեւի վանքում»,- նշել է Վոքեն՝ ավելացնելով, որ համաձայնագիրը հիմնականում վերաբերում է գյուղատնտեսությանը, քանի որ անհրաժեշտ է ապահովել պարենային անվտանգությունը։ «Ով հարձակվի Սյունիքի վրա՝ կհարձակվի իմ շրջանի վրա»,- ընդգծել է Վոքեն։