Սոթքի ոսկու հանքում բախվել են ԲելԱԶ բեռնատարն ու Mitsubishi-ն. վիրավորը սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխվել է Երևան
Այս թեմայով
- Կրակոցներ՝ Երևանում, «ռազբորկայի» մասնակիցների թիվն անցնում է 20-ից. Կրակել են «Կալաշնիկովից», «Մակարովից». Կա վիրավոր
- Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր
- Դանակահարություն՝ Երևանում․ անչափահասները տեղափոխվել են հիվանդանոց
- Հակակոռուպցիոն կոմիտե են տեղափոխել դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանին
Այսօր՝ մարտի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 15:00-ի սահմաններում «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ին պատկանող Սոթքի ոսկու հանքի տարածքում Գեղարքունիքի մարզի բնակիչ 60-ամյա Նվեր Ա.-ն իր վարած թիվ 16 համարի ԲելԱԶ բեռնատարով հետընթաց կատարելիս բախվել է Գեղարքունիքի մարզի բնակիչ 31-ամյա Արամ Ա.-ի վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենային:
Վթարի հետևանքով Արամ Ա.-ն ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Վարդենիս» բժշկական կենտրոն:
Օպերատիվ են գործել «Վարդենիս» բժշկական կենտրոնի բուժանձնակազմը, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը՝ նախ տեղում առաջին բուժօգնութունն են ցուցաբերել :
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը այնուհետև սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը:
Վարորդներից Նվեր Ա.-ն աշխատում է նշված հանքում, որպես մեքենավար, իսկ վիրավոր Արամ Ա.-ն՝ նույն հանքում, որպես փականագործ վարորդ: