Արձանագրվել է հրադադարի խախտում Լեռնային Ղարաբաղի Շուշիի շրջանում. ՌԴ ՊՆ
![](/timthumb.php?src=/disc/30-03-23/e133b803d48dd506b7b64e6412c51489.jpg&w=708)
ՌԽԶ-ն հետաքննում է Շուշիի շրջանում հրադադարի ռեժիմի խախտման փաստը։ Այս մասին ասված է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության մարտի 29-ի տեղեկագրում։
«Շուշիի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում։ Միջադեպի հետեւանքով տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հայկական եւ ադրբեջանական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ»,- ասվում է տեղեկագրում։