Ռոբերտ Դաունի կրտսերի բերանի մաստակն աճուրդի է հանվել 40 հազար դոլարով
![](/timthumb.php?src=/disc/29-03-23/05a3c9623a1592218c01d4f905847be0.jpg&w=708)
Մաստակը, որը ժամանակին եղել է «Երկաթե մարդու» բերանում՝ Ռոբերտ Դաունի կրտսերի, աճուրդի է հանվել 40 հազար դոլարով։
eBay-ի օգտատերերից մեկը պնդում է, որ ստացել է Դաունիի օգտագործած մաստակը, երբ անցյալ ամիս Marvel-ի աստղը հայտնվեց Ջոն Ֆավրոյի Հոլիվուդի Փառքի ծառուղու արարողությանը: eBay-ում մաստակի մեկնարկային գինը սահմանվել է $40,147,47: Այնուամենայնիվ, այն կարող է էլ ավելի բարձրանալ, եթե այն հրահրի հայտային պատերազմ:
Աճուրդը կավարտվի ուրբաթ օրը՝ ապրիլի 1-ին։ Ծամած մաստակը հաջողակին կուղարկեն պլաստիկ տարայի մեջ, եւ չի կարողանա այն վերադարձնել։