Բայդենը մամուլի ասուլիսից հետո չի կարողացել գտնել բեմից ելքը

ԱՄՆ նախագահ Բայդենը Օտավայում Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ համատեղ ասուլիսից հետո չի կարողացել գտնել բեմից ելքը։ Հեռարձակումն իրականացրել է CBS News-ը։
Ասուլիսի ավարտից հետո Բայդենն անմիջապես չի կողմնորոշվել եւ չի գտել բեմից ելքը։ Թրյուդոն օգնել է նրան՝ ցույց տալով ճիշտ ուղղությունը։
Բայդենի եւ Թրյուդոյի մամուլի ասուլիսը տեղի է ունեցել մարտի 24-ին՝ Օտավայում։