10-ամյա աղջիկը փրկել է ափ նետված հսկա ութոտնուկին

Ափ նետված հսկա ութոտնուկն ապահով վերադարձվել է օվկիանոս՝ շնորհիվ հնարամիտ աղջկա, ով իր ընտանիքի հետ հանգստանում էր ծովափին, գրում է Huff Post-ը։
Կանադացի ընտանիքը լողափին նկատել է վտանգված արարածին եւ ահազանգել:
Երբ փորձագետները հասել են դեպքի վայր, նրանք զարմացել են՝ տեսնելով ութոտնուկին այդքան լավ վիճակում։
Ենթադրվում է, որ ութոտնուկին իգական սեռի ներկայացուցիչ է պահել ընտանիքի 10-ամյա դուստրը, որն իր ավազի դույլով ջուր է հավաքել եւ լցնել ութոտնուկի վրա:
Այս գործողությունը որոշիչ դեր է ունեցել, քանի որ ութոտնուկները մի քանի րոպեից ավելի չեն կարող գոյատեւել առանց ջրի: