Այսօր՝ 29 մարտի 2023թ., 00:00
«Թշնամին առաջ է քաշվում, Փառուխ 2 է անում, կարճ ասած՝ Արցախի շուրջ օղակ է սարքում». Աշոտ Սևյան Օրվա խորհուրդ Ֆիզկուլտուրայի ինստիտուտում ծեծի ենթարկված ամբիոնի վարիչը փոխոստիկանապետի հայրն է Ալիևը Լաչինում հատուկ ներկայացուցիչ է նշանակել Հայաստանը և Արցախը անբաժանելի միասնություն են. «Միասին» շարժումը հրավիրում է բողոքի ակցիայի ԵԱՀԿ Մինսկի խումբը, բանակցություններ վարելիս իրականում փորձել է ամրապնդել Լաչինի «օկուպացիան». Ալիև «Այս փորձանքի հեռացման հարցը մեզ համար ճակատագրական է դառնում». Ստեփան Դանիելյան Արտակարգ դեպք Ֆիզկուլտ ինստիտուտում․ ուսանողը ծեծի է ենթարկել ամբիոնի վարիչին Դուք ինքներդ գիտեք, թե ում կողմից և ինչ աջակցություն է եղել Թուրքիային. Էդուրադ Քալանթարյանը՝ ՀՖՖ նախագահին. (տեսանյութ) Ներկայում Ստեփանակերտի հետ կապի միակ միջոցը միայն հեռախոսն է. Մեծ Շենի համայնքապետ Պաշտոն ունենալը նիհարելու մասին է, ոչ թե գիրանալու. Դուք Ձեր մարմիններն եք մեծացնում՝ երկիրը փոքրացնելով.Բագրատ Սրբազան «Հայաստան» դաշինքի պարզաբանումը՝ Էդգար Ղազարյանին ՄԻՊ պաշտոնում առաջադրելու մասին «Ուտում ես այնտեղ, որտեղ ք․․ու՞մ ես»․ երկրպագուները զայրացել են Քորթնի Քարդաշյանի վրա՝ լոգարանում ուտելիքի համար Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել Պաուլո Դիբալան մտադիր է հեռանալ «Ռոմայից» «Լապտերիկ» մանկապարտեզի տնօրենը իր ծանոթներին, այդ թվում հղի հարսին կեղծ գրանցել է աշխատանքի.Նախաքննությունն ավարտվել է «Զինվոր եմ տվել, եւ հիմա նույնիսկ ոսկորները չեն տալիս». անհետ կորած Շիրազ Խաչատրյանի հայրը որդու մարմինն է պահանջում Լեռնակերտի պեղումներում բացվել են միջին բրոնզից ուշ բրոնզի անցման փուլին վերագրվող թաղումներ Բելառուսում հայտարարել են, որ ռուսական միջուկային զենքի տեղակայումը չի հակասում ՄԶՉՊ-ին Իրանը կարող է ատոմային ռումբի համար բավարար վառելիք արտադրել առնվազն երկու շաբաթում․ գեներալ Միլի Մա՞յթ, թե՞ մերձակա տարածք. Պարեկներն ու վարորդները վիճում են Ռուբլու արժեզրկումը կհանգեցնի Հայաստանից ռուսական շուկա ապրանքների արտահանման ծավալների կրճատման․ Մանասերյան Մեքսիկայի միգրացիոն կենտրոնում հրդեհի հետեւանքով զոհվել է 39 մարդ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը հաստատել է Չինաստանին զարգացող երկրի կարգավիճակից զրկելու օրինագիծը Եթե Սիսիանում բռնաճնշումներ չլինեին ՔՊ-ն կստանար 25-30 % և ՀՀԿ-ն կհաղթեր. Աշոտ Անդրեասյան Իտալիայի թիմը կհրավիրի 4 արգենտինացի ֆուտբոլիստի Սան Ֆրանցիսկոյի հայ համայնքը ծրագրում է փորել եւ հանել 90-ամյա ժամանակի պարկուճը 4 տեխնոլոգիա, որոնք ապագայում ակտիվորեն կկիրառվեն շինարարության ոլորտում «ՔՊ-ն ջնջում է բոլորին». Սյուզի Բադոյան Աղջոց վանքն անպայման կվերականգնվի Ապրիլի 2-ից մայիսի 31-ը ավտոմեքենաների մաքսային գործառնությունները կարող են իրականացվել Արեւելյան մաքսատանը ՌԴ ՊՆ ռազմական ուղղաթիռները բարդ աերոբատիկական վարժանքներ են կատարել Հայաստանում «Նոր Զովք»-ի գործով մեղադրյալ Վլադիմիր Սարգսյանին կալանավորելու որոշումը Վերաքննիչ դատարանը թողել է անփոփոխ Ադրբեջանը շարունակելու է սեղմել, ինչին պետք է հակախաղ առաջադրել. Տիգրան Աբրահամյան Թուրքիայում փողոցներն ամբողջությամբ անցել են ջրի տակ ԱՄՆ-ն մտահոգություն է հայտնել ադրբեջանցի զինվորականների տեղաշարժերի կապակցությամբ «Հասկացա, որ պարզապես պարտավոր եմ նման մի նախագիծ իրականացնել» Հունվարին Հայաստանում 20.000 աշխատատեղ է փակվել Էս են սրանք. առավոտ մի բան, երեկոյան՝ լրիվ այլ ՌԴ ԱԳՆ-ն անընդունելի է համարել ՄՔԴ-ի Հռոմի կանոնադրությանը միանալու Հայաստանի ծրագրերը Արսեն Թորոսյանը խուսափում է շփվել թիմակիցների հետ Անթույլատրելի է վտանգել Հայաստանի և Ռուսաստանի դարավոր կապերը. Սամվել Կարապետյան «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները ՄԻՊ-ի պաշտոնում առաջադրել են Էդգար Ղազարյանի թեկնածությունը Տիգրան Ավինյանը շտապում է, «15 տոկոսանոց» ՔՊ-ն՝ ոչ Փաշինյանի վարկանիշը պատմական մինիմումի վրա է. կեղծարարությամբ ընտրություն հաղթելն իրականության հետ որևէ աղերս չունի. Մամիջանյան Սերյոժա Բարսեղյանը՝ երիտասարդների աշխարհի չեմպիոն (տեսանյութ) Թազա պետը սաղի արյունը խմել ա, բերդում կալանավորների կյանքին վտանգ ա սպառնում 1 մլրդ 21 մլն դրամ, Վահագնի թաղամասում 2 անշարժ գույք. ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը Գերմանիայում ստեղծել են աշխարհում առաջին փոշի գարեջուրը Որքա՞ն ժամանակ կարող է մարդն առանց քնի դիմանալ Եգիպտոսում, հնագետները տաճարում հայտնաբերել են ավելի քան 2000 հնագույն մումիֆիկացված ոչխարների գլուխներ Կոլումբիայի ոստիկանապետն ասոել է, որ Պաբլո Էսկոբարի դեմ պայքարելու համար էկզորցիզմ է օգտագործել Էրդողանն ընտրության է գնում Թալիբանին նմանվող դաշինքով. Սելահաթին Դեմիրթաշ Նեթանյահուն կրկին հետաձգել է ազգին ուղղված ուղերձը՝ առանցքային նախարարների հրաժարականի սպառնալիքների պատճառով․ Haaretz Իսրայելում բժիշկները երեքշաբթի օրվանից կդադարեցնեն աշխատանքը՝ մինչեւ դատական բարեփոխումների դադարեցումը Զիդանը պատրաստ է վերադառնալ «Ռեալ» ԵՄ հատուկ ներկայացուցիչը կրկին մեկնում է Բաքու Նեթանյահուն խորհրդարանում կոալիցիայի ղեկավարին հայտնել է, որ մտադիր է դադարեցնել դատական բարեփոխումները Իսրայելի գլխավոր Բեն Գուրիոն օդանավակայանը դադարեցրել է թռիչքները երկրում զանգվածային բողոքի ակցիաների պատճառով Ադրբեջանում գյուղացիները փակել են ճանապարհը՝ պահանջելով ապահովել ջրամատակարարումը Շերը 75 միլիոն դոլարով վաճառքի է հանել Մալիբուում գտնվող իր սիրելի առանձնատունը ՌԴ ԱԽ քարտուղարն ԱՄՆ-ին անվանել է աշխարհում սանձազերծված պատերազմների թվով «չեմպիոն» Աֆղանստանւմ ԱԳՆ-ի շենքի մոտ պայթյուն է որոտացել․ Aśvaka OneWeb-ն իր արբանյակային ինտերնետը ողջ աշխարհում կգործարկի արդեն այս տարի Իսպանիայի վարչապետ Սանչեսն ընտրություններից առաջ երկու նախարարի է փոխել Ջուդ Բելինգեմ․ Ցանկանում ենք հաղթել բոլոր մնացած հանդիպումներում Բաքվում կրկին ԶԼՄ-ների միջոցով Արցախի ներկայացուցիչներին հրավիրել են «հանդիպման» Դիվերսիայից հետո ադրբեջանցիները հենց այգիներում մարդ են տեսնում՝ կրակում են, չեն թողնում աշխատել. Սոս համայնքի ղեկավար 3 անձ բռնության կիրառմամբ միջամտել են պարեկների գործունեությանը. Նրանցից 2-ը կալանավորվել են ԱՄՆ-ում գնել են սնանկացած Silicon Valley Bank-ը Ովքե՞ր են անանուն միլիոններ փոխանցում Աննա Հակոբյանի հիմնադրամին Տիգրան Ավինյանը քաղաքում սակուրաներ տնկելու որոշումից հետո ճապոներեն է խոսում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումը փորձել է առաջխաղացում կատարել Ստեփանակերտ-Լիսագոր հատվածում. Այն կասեցվել է. Արցախի ՊՆ Վիգեն Սարգսյանի խափանման միջոց կալանքը թողնվել է անփոփոխ Թալինում, Ապարանում, Գորիսում, Կապանում անձրև է տեղում Ախր ինչպե՞ս կարող է թշնամին գալ ու անխոչընդոտ փակել Արցախը սնուցող վերջին մազանոթները Արցախում տեսադիտարկման արդյունավետ համակարգի պայմաններում, մեծ թվով հարցեր կլուծվեր. Տիգրան Աբրահամյան ԵՄ-ն Բելառուսին կոչ է արել չտեղակայել ռուսական միջուկային զենք իր տարածքում Նիկոլի անցկացրած արդար ու թափանցիկ ընտրությունների պատկերը սա է. Հենրիխ Դանիելյան Պետք ա գտնել էս անխափան ու անդադար աշխատող սցենարի հեղինակին
Հարցում

Ակումբում ուսերով հպվել են իրար, դուրս են եկել «հաշիվներ պարզելու». մեծ ծեծկռտուք է սկսվել, հնչել է կրակոց

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Երևան քաղաքում գործող ակումբներից մեկում տեղի ունեցած զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի նախաքննությունը:

ՔԿ-ից հայտնում են, որ 2021թ. մայիսի 14-ին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ նույն օրը՝ ժամը 02:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Մյասնիկյան փողոցում գործող «Վարդա» ակումբի սրահում երկու հաճախորդ ուսերով հպվել են միմյանց, ինչի վերաբերյալ պարզաբանումներ կատարելու նպատակով դուրս են եկել ակումբից: Նրանց են միացել բազմաթիվ անձինք, որից հետո վիճաբանությունը շարունակվել է ակումբի ավտոկայանատեղիում:

Վիճաբանության ժամանակ վերոնշյալ հաճախորդներից մեկը՝ Արարատի մարզի 34-ամյա բնակիչ Գ. Խ.-ն, անտեսելով տարածքին հարակից բնակելի տների, բանուկ տարածքի, ինչպես նաև տվյալ պահին տարածքում գտնվող բազմաթիվ անձանց ներկայությունը, մի խումբ անձանց մասնակցությամբ հրահրել է ծեծկռտուք: Խուլիգանության մասնակիցներն աղմկել են, հայհոյել, ոտքերով ու ձեռքերով փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով տարբեր բնույթի մարմնական վնասվածքներ:

Քննությամբ պարզվել է, որ Գ.Խ.-ն, իր անձի կարծեցյալ առավելությունները ներկաների մոտ ընդգծելու մոլուցքով տարված, ապօրինի կերպով ձեռք բերած և իր մոտ պահվող 5,6մմ տրամաչափի ակոսափող փամփուշտներով լիցքավորված զենքով կրակոց է արձակել հակառակ կողմի մասնակիցների ուղղությամբ՝ նրանցից մեկին պատճառելով մարմնական վնասվածք:

Այնուհետև, 34-ամյա տղամարդը և միջադեպի մյուս մասնակիցները, հակադրվելով ակումբի աշխատակիցների և հաճախորդների կողմից հնչեցրած՝ հանդարտվելու կոչերին, չբավարարվելով կատարվածով, շարունակել են հայհոյել և բռնություն գործադրել միմյանց նկատմամբ:

Արդյունքում, Գ.Խ.-ն և միջադեպի մյուս մասնակիցները շուրջ 30 րոպե տևողությամբ կատարած դիտավորյալ խուլիգանական գործողություններով խաթարել են ակումբի բնականոն գործունեությունը, խախտել են ակումբի աշխատակիցների և հաճախորդների, ինչպես նաև հարակից տարածքում գտնվող և երթևեկող քաղաքացիների հանգիստն ու գիշերային անդորրը, նրանց մոտ առաջացնելով տագնապի, վախի զգացում, բազմաթիվ հաճախորդներ պաշտպանվելու համար դիմել են փախուստի: Խուլիգանության մասնակիցների գործողությունները դադարել են միայն ոստիկանության աշխատակիցների՝ դեպքի վայր ժամանելուց և 34-ամյա տղամարդուն ու ներկաներից շատերին բերման ենթարկելուց հետո:

Ձեռք բերված փաստերի հիման վրա՝ Գ.Խ.-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, որը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասին և 235-րդ հոդվածի 1-ին մասով, որը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասին: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Վերջինիս վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթում, որով նախաքննությունն ավարտվել է։ Վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու:

Դեպքի այլ մասնակիցների, ինչպես նաև հրազենի իրացման դրվագներով նախաքննությունը շարունակվում է։

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan