Չեխիայի նախագահի ընտրություններում առաջատարը պաշտոնաթող գեներալ Պետր Պավելն է՝ 53,9% ձայներով

Չեխիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում առաջատարը բանակի պահեստազորային գեներալ Պետր Պավելն է, 1% ընտրատեղամասերի տվյալները հաշվելուց հետո նրան տրված ձայները կազմել են 53,9%, հայտնել է Չեխիայի վիճակագրական վարչությունը։
Նրա մրցակիցը՝ Չեխիայի նախկին վարչապետ Անդրեյ Բաբիշը, ստացել է ձայների 46,1%-ը։
Հունվարի 28-ին Չեխիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի վերջին օրը։
Քվեարկության առաջին փուլում առաջատարը պաշտոնաթող գեներալ Պավելն է եղել, որը մոտ 23 000 ձայնով գերազանցել է Բաբիշին։
Չեխիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կայացել է հունվարի 27-ին եւ 28-ին, քանի որ առաջին փուլում թեկնածուներից ոչ մեկին չի հաջողվել 50%-ից ավելի ձայն ստանալ։