Արմավիրի մարզում իր տան բակում, ծառից կախված հայտնաբերվել է Արցախյան 44-օրյա պատերազմի 33-ամյա մասնակցի դին
![](/timthumb.php?src=/disc/05-12-22/45f71a6b14bd32b9e37a761a5cff9fd5.jpg&w=708)
Արմավիրի մարզում այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ժամը 11։00-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի բնակավայրերից մեկի սեփական տանը ծառից կախված դի կա։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները նշված տան բակում հայտնաբերել են նույն տան բնակիչ 33-ամյա Կարո Կ․-ի դին։
Դեպքի փաստով՝ Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կայքի տեղեկություններով՝ մահացածը Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից էր։